Օտտոն I կամ Օտտո I (գերմ.՝ Otto I der Große, նոյեմբերի 11, 912, Վալլհաուզեն, Սաքսոնիա — մայիսի 7, 973, Մեմլեբեն), Սաքսոնիայի հերցոգ (Օտտո II անունով) 936-961 թվականներին, Գերմանիայի թագավոր 936 թվականից, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր 962 թվականից, Իտալիայի թագավոր 961 թվականից։ Գերմանիայի թագավոր Հենրիխ I-ի և Մաթիլդա Վեստֆալսեցու որդին։ Նրա ղեկավարման տարիներին հիմնադրվել է Հռոմեական Սրբազան կայսրությունը։

Օտտո I Մեծ
գերմ.՝ Otto I der Große
Գերմանիայի թագավորներ
հուլիսի 2 936 - մայիսի 7 973
ՆախորդողՀենրիխ I
ՀաջորդողՕտտոն II
Հռոմի կայսրեր
փետրվարի 2 962, Հռոմ
ՆախորդողԲերենգար I
ՀաջորդողՕտտոն II
(5-րդ) Սաքսոնիայի դուքս
հուլիսի 2 936 - 961
ՆախորդողՀենրիխ I
ՀաջորդողՀերման Բիլլունգ
Ֆրանկոնիայի դուքս
հոկտեմբերի 2 939 - մայիսի 7 973
ՆախորդողԷբերհարդ Ֆրանկոնցի
ՀաջորդողՕտտոն II
 
Մասնագիտություն՝կառավարիչ
ԱզգությունԳերմանիա Գերմանիա
Ծննդյան օրնոյեմբերի 11, 912
ԾննդավայրՎալլհաուզեն, Սաքսոնիա
Վախճանի օրմայիսի 7, 973
Վախճանի վայրՄեմլեբեն
ԹաղվածՄագդեբուրգի տաճառ
ԴինաստիաՍաքսոնիա
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն
ՀայրՀենրի I
ՄայրՄաթիլդա Վեստֆալցի
Ամուսին1-ին. Էդիտ Անգլիացի
2-րդ. Ադելգեյդա Բուրգունդցի
Զավակներ'1-ին ամուսնությունից.
որդի. Լյուդոլֆ Շվաբցի
աղջիկ. Լիուտգարդա
2-րդ ամուսնությունից.
որդեգրած Հենրիխ, Բրունո,
աղջիկ. Մաթիլդա
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն խմբագրել

Սաքսոնական դինաստիայից։ Հենրիխ I-ի որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի և այլն դուքսերի անջատողական քաղաքականության դեմ պայքարում հենվել էր հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել էր պոլաբյան սլավոնների հողերի նվաճումը։ 955 թվականին գերմանացի և չեխ զորքերը Օտտոն I-ի գլխավորությամբ պարտության էին մատնել հունգարներին Լեխ գետի մոտ և կասեցրել նրանց առաջխաղացումը դեպի Արևմուտք։

951 թվականին իրեն էր ենթարկել Լոմբարդիան և ընդունել Իտալիայի թագավորի տիտղոսը։ Հռոմի քաղաքացիներից արտաքսված Հովհաննես 12-րդ պապին օգնելու պատրվակով 961 թվականին արշավել էր Հռոմ և 962 թվականի փետրվարի 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրանով սկզբնավորվել էր «Հռոմեական սրբազան կայսրությունը»։

Օգտվելով պապության թուլացումից՝ փաստորեն իրեն էր ենթարկել այն։ Հարավային Իտալիան ենթարկելու նրա փորձը (967-971) հաջողություն չի ունեցել։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Егер О.. Всемирная история: в 4 томах. — СПб.: Специальная литература, 1997. — Т. 2: Средние века. — 690 с. — 5 000 экз. — ISBN 5-87685-085-3.
  • Видукинд Корвейский. Деяния саксов = Res Gestae Saxonicarum. — М.: Наука, 1975. — (Памятники средневековой истории народов центральной и восточной Европы).
  • Фазоли Джина. Короли Италии (888—962 гг.) / Пер. с итал. Лентовской А. В.. — СПб.: Евразия, 2007. — 288 с. — 1 000 экз. — ISBN 978-5-8071-0161-8.
  • Балакин В. Д.. Творцы Священной Римской империи. — М.: Молодая гвардия, 2004. — 356 с. — (Жизнь замечательных людей: Серия биографий; Вып. 1095 (895)). — 5000 экз. — ISBN 5-235-02660-8.
  • Альфан Л. Великие империи варваров: от Великого переселения народов до тюркских завоеваний XI века. М., Вече, 2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։