Լոմբարդիա (իտալ.՝ Lombardia, լոմբ.՝ Lumbardía), Իտալիայի քսան վարչական շրջաններից (մարզերից) մեկը։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, զբաղեցնում 23.844 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մարզում է բնակվում Իտալիայի ողջ բնակչության մեկ վեցերորդ մասը, և ստեղծվում երկրի ներքին համախառն արդյունքի շուրջ քսան տոկոսը։ Լոմբարդիան Իտալիայի ամենախիտ բնակեցված և ամենահարուստ մարզն է, և առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է Եվրոպայում[2]։ Լոմբարդիայի վարչական կենտրոնը հանդիսացող Միլանը Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքն է (մայրաքաղաք Հռոմից հետո) և ամենաընդարձակ տարածքն զբաղեցնող բնակավայրը այդ երկրում։

Լոմբարդիա
Lombardia
ԴրոշԶինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի շրջան և մշակութային շրջան
Մտնում էԻտալիա
Ներառում է12 գավառ՝
ՎարչկենտրոնՄիլան
Օրենսդրական մարմինRegional Council of Lombardy?
ՆախագահՌոբերտո Ֆորմիգոնի
Հիմնական լեզուԻտալերեն
Բնակչություն (2009)9․821․270
Խտություն411.6
Ազգային կազմԻտալացիներ, ռումինացիներ, մարոկկացիներ
Կրոնական կազմՔրիստոնեաներ
Տարածք23 861
Հիմնադրված էհունվարի 1, 1948[1] թ.
Սահմանակցում էՏիչինո, Գրաուբյուդեն, Տրենտինո Ալտո Ադիջե, Վենետո, Էմիլիա Ռոմանիա և Պիեմոնտ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-25
Անվանված էLangobardia?
regione.lombardia.it

Անվանում խմբագրել

Հնում կոչվել է Ինսուբրիա՝ ինսուբրներ կելտական ցեղի անունով։ Լոմբարդիա անվանումն առաջացել է այստեղ եկած լանգոբարդներ գերմանական ցեղի անունից։ «Լանգոբարդներ» բառը նշանակում է «երկար մորուքով մարդիկ»․ ոմանք այն թարգմանում են «երկար կացիններով մարդիկ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Art. 131 // Իտալիայի սահմանադրություն (իտալ.) — 1947.
  2. «EUROPA – Press Releases – Regional GDP per inhabitant in the EU27, GDP per inhabitant in 2006 ranged from 25% of the EU27 average in Nord-Est in Romania to 336% in Inner London». Europa (web portal). 2009 թ․ փետրվարի 19. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոմբարդիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 656