Քևին Ջեյմս (անգլ.՝ Kevin James ապրիլի 26, 1965(1965-04-26), Mineola, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, սցենարիստ, պրոդյուսեր։ Շատ ավելի հայտնի է Արքա Կվինս սերիալում Դագ դերից, CBS հեռուստաընկերություն։ Ինչպես նաև նա հայտնի է Հիթչի մեթոդը, Չակն ու Լարին. հրդեհային հարսանիքը, Շոպո-ոստիկանը (Չաղլիկը բոլորի դեմ), Համադասարանցիները, Դիլեմա ֆիլմերից։ 2010 թվականի մարտի 27-ին Nickelodeon Kids' Choice Awards նա եղել է վարող։ Ամուսնացած է Սթեֆանի դե լա Քրուսի հետ, որից ունի չորս երեխա։

Քևին Ջեյմս
Kevin James
Ի ծնե անուն՝Քևին Ջորջ Քնայֆայն
Ծննդյան թիվ՝26 ապրիլի, 1965[1](52 տարեկան)
Ծննդավայր՝Մինեոլա, Նյու Յորք
Ազգություն՝գերմանական ծագումով ամերիկացի, իտալական ծագումով ամերիկացի, աշկենազի և Սեփհարդներ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1991- ներկա ժամանակ
IMDb։ID 0416673
kevinjames.com

Կարիերա խմբագրել

Իր կարիերան Քևինը սկսել է կատակերգական սթենդ-ափ և հեռուստատեսային թոք-շոուներից, որոնց մեջ մտնում են The Tonight Show with Jay Leno, Late Show with David Letterman, Late Night with Conan O’Brien, Dennis Miller Live, The Late Late Show, The Rosie O’Donnell Show, The Ellen DeGeneres Show and Live with Regis and Kathy Lee։ Սթենդ-ափի 100 ամենալավ կոմիկների մեջ Ջեյմսը եղել է 89-րդը։ CBS հեռուստաընկերության «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» սերիալի մի քանի էպիզոդների սիտկոմներում նկարահանվելու շնորհիվ, որտեղ գլխավոր դերը խաղում էր նրա ընկերը, Քևինը կարողացավ խաղալ գլխավոր դերը Կվինսի թագավորը սերիալում։ Կատարած աշխատանքի համար Քևինը նոմինացվել է Էմմիի մրցանակի, որպես 2006 թվականի սերալում ակնառու գլխավոր դեր խաղացող։ 2001 թվականին նա ստեղծել է իր սեփական սթենդ-ափը՝ Kevin James։ Sweat the Small Stuff։

Ֆիլմագրություն խմբագրել

ԹիվՀայերեն անվանումըԴերըԾանոթագրություններ
1996Բոլորը սիրում են ՌեյմոնդինՔևին6 սերիա. 1996-1998
1998-1999Բոլորը սիրում են ՌեյմոնդինDoug Heffernan«The Lone Barone» (սեզոն 3, սերիա 9)

«Ray Home Alone» (սեզոն 3, սերիա 18)«Be Nice» (սեզոն 3, սերիա 23)

1998-2007Կվինսի թագավորըDoug HeffernanԳլխավոր դեր
1999BeckerDoug Heffernan
1999Չինական ոստիկանըDallas Hampton
2001Arli$$Քևին
2002ՊինոկիոMangiafuocoՁայն՝ անգլերեն տարբերակ
200450 առաջին համբույրներըFactory WorkerCameo
2005Հիթչի մեթոդըAlbert Brennaman
2006Տուն-հրեշըOfficer Landers
2006GrilledDave
2006Բեղերն ու սմբակներըOtis
2007Չակն ու Լարին. հրդեհային հարսանիքըLarry Valentine
2007Elmo's Christmas CountdownSanta Claus
2009Շոպո-ոստիկանըPaul BlartLead role, Writer and Producer
2010ՀամադասարանցիներըԷրիկ Լոմոնոսով
2011ԴիլեմաNickCo-star
2011Իմ ընկերը գազանանոցից էGriffin Keyes
2012Չաղլիկը ռինգումScott Voss
2013Համադասարանցիները 2Էրիկ Լոմոնոսով
2015Պիքսելներ
2015Շոպո-ոստիկանը 2(ալտերնատիվ անվանումը՝ «Չաղլիկը բոլորի դեմ»)Paul Blart

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #133559521 // Общий нормативный контроль — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ջեյմս» հոդվածին։