Քոբի Սմալդերս

Ջեյկոբա Ֆրանսիսկա Մարիա Սմալդերս (անգլJacoba Francisca Maria Smulders, ապրիլի 3, 1982(1982-04-03)[1][2], Վանկուվեր, Կանադա), կանադացի դերասանուհի և նախկին մոդել։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Վրիժառուները» ֆիլմից, ինչպես նաև «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (2005–2014) հեռուստասերիալից։

Քոբի Սմալդերս
Cobie Smulders in Hollywood, California- June 2019
Ծնվել էապրիլի 3, 1982 (42 տարեկան)
ԾննդավայրԿանադա Վանքուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԿանադա
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան2001-այժմ
ԸնտրանիՎրիժառուները
«Ինչպես ծանոթացա ձեր մոր հետ»
Ամուսին(ներ)Տարան Կիլամ (2012–այժմ)
Երեխա(ներ)1
IMDbID 1130627

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)՝ հոլանդացի հոր և անգլիացի մոր ընտանիքում։ «Քոբի» մականունը ժառանգել է մեծ տատից։ Դեռահաս տարիքում ցանկություն է ունեցել ձեռք բերել բժշկուհու կամ կենսաբանի մասնագիտություն, սակայն ավագ դպրոցում անցկացրած տարիներին մասնակցելով բազմաթիվ դպրոցական ներկայացումների, որոշում է փոխել ուղղվածությունը։ Սպալդերսով սկսում են հետաքրքվել բազմաթիվ մոդելային գործակալություններ, որոնց միջոցով այցելում է բազմաթիվ երկրներ։

Դպրոցն ավարտելուց հետո սկսում է դերեր ստանալ բազմաթիվ ֆիլմերում և հեռուստատեսությունում, սակայն համաշխարհային ճանաչման է արժանանում 2005 թվականին՝ կերտելով CBS հեռուստաալիքի «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սիթքոմի գլխավոր հերոսներից մեկին՝ լրագրողուհի Ռոբին Շերբատսկիին։ Սմալդերսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է նաև 2012 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ «Վրիժառուները»[3]։

Ամուսնացած է ամերիկացի դերասան Տարան Կիլամի հետ և ունի մեկ դուստր[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր
ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
2001Կոնֆետ անծանոթներիցՄարտինաԿար-ամետրաժ
2004Մեծ քայլերովԱյ Քենդի
2004ԱնբախտներըՄերի
2005Երկար ուիքենդԷլեն
2006ՓախուստԽելագար ՍևահերԿարճամետրաժ
2006Բժիշկ ՀրաշագործՏիկին ՊիտերսոնԿարճամետրաժ
2007Փոթորիկն առջևումԱնաբելա ԴելոռենցոԿարճամետրաժ
2009Հարվածող սաղմոնըՏառա
2012ՎրիժառուներըԳործակալ Մարիա Հիլ
2012ԽոտարմատներըՔլեյր
2013Ապահով ապաստանԿառլի Ջո Ուիթլի
2013ԱռաքիչըԷմմա
2014ԼեգոՀրաշագործ կին (հնչյունավորում)
2014Նրանք միասին են եկելՏիֆանի
2014Կապիտան Ամերիկա. ձմեռային զինվորըԳործակալ Մարիա Հիլ
Հեռուստատեսություն
ՏարինԱնվանումըԴերըՆշումներ
2002Հատուկ ջոկատ 2Զո1 սերիա
2002ՋերեմայաԴեբորա1 սերիա
2003ԶանգՍառա Ուեբ1 սերիա
2003–2004ՎերիտասՋուլիետ Դրոյլ13 սերիա
2004ՍմոլվիլՇենոն Բել1 սերիա
2005Լ-ով սկսվող բառըԼի Օսթին4 սերիա
2005ԱնդրոմեդիաՌեյդի կին2 սերիա
2005–2014Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկինՌոբին ՇերբատսկիԳլխավոր դեր
2010Ինչպես Ամերիկայում հաջողության հասնելՀեյլի1 սերիա
2013Շ.Ի.Լ.Դ. գործակալներըԳործակալ Մարիա Հիլ1 սերիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Broadway Database — 2000.
  2. Discogs — 2000.
  3. Առաջին լրատվական. 2012 թ. ամենաեկամտաբեր ֆիլմերը
  4. Ալեքսանդր, Ռեյգան (2009 թ․ հունվարի 28). ««ԻՀՁՄ»-ի Քոբի Սմալդերսը ամուսնացել է». «Փիփլ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոբի Սմալդերս» հոդվածին։