Կեչուա լեզուներ

(Վերահղված է Քեչուա լեզուից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչուա (այլ կիրառումներ)

Կեչուա լեզուն (qhichwa simi, qichwa shimi, runasimi), Հարավային Ամերիկայի (Պերու, Էկվադոր, Բոլիվիա, մասամբ՝ Չիլի, Արգենտինա), հնդկացիական խոշորագույն կեչուա ժողովրդի լեզու։ Պահպանված է հնագույն հիշատակարանների՝ հանգուցագրերի ձևով (կիպու գիր)։ Բաժանվում է բազմաթիվ բարբառների, որոնք հաճախ առանձին լեզուներ են համարվում։ Բարբառներից մեկը գրավոր է, գիրը՝ լատինական այբուբենի հիման վրա[1]։

Քեչուա լեզուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստայան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Ե., 1975, էջ 150։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչուա լեզուներ» հոդվածին։