Տրիպուրա
Տրիպուրա, նահանգ Հնդկաստանում (մինչև 1972 թվականը՝ կենար, ենթակայության տերիտորիա)։ Տարածությունը 10,5 հզար կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն (1981), գլխավորապես բենգալացիներ։ Կենտրոնը՝ Ագարտալա։ Տրիպուրան գտնվում է Գանգեսի հարթավայրի արևելյան վերջավորությունում։ Բանգլադեշի սահմանի երկարությամբ ձգվում են Լուշայի լեռնաճյուղերը։ Կլիման արևադարձային մուսսոնային է։ Լեռներում տարածված են արևադարձային անտառները։ Զբաղվում են հողագործությամբ (մշակում են բրինձ, ջութ, բամբակենի, թեյ, շաքարեղեգ), անտառահատմամբ։ Կան գյուղատնտեսական մթերքների վերամշակման և փայտամշակման ձեռնարկություններ։
Երկիր | Հնդկաստան | |
---|---|---|
Կարգավիճակ | Հնդկաստանի նահանգ | |
Մտնում է | Հնդկաստան | |
Վարչկենտրոն | Ագարթալա | |
Օրենսդրական մարմին | Տրիպուրայի օրենսդիր ժողով | |
Բնակչություն | 3 673 917 մարդ (2011)[1] | |
Տարածք | 10 486 կմ² | |
Հիմնադրված է | 1972 թ. | |
Սահմանակցում է | Ասսամ, Միզորամ, Sylhet Division? և Chattogram Division? | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
ISO 3166-2 կոդ | IN-TR | |
tripura.gov.in | ||
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպուրա» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելՀայաստանԲագրատ ԳալստանյանՍևանա լիճՎիլյամ ՍարոյանԱրարատՀովհաննես ԹումանյանՄայիսի 1 (տոն)Կիրանց (Տավուշի մարզ)Ակսել ԲակունցՀայերենի այբուբենՀամո ՍահյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհՏիգրան ՊետրոսյանՎարդանանք (պատմավեպ)Շառլ ԱզնավուրՎիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2022Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀաղթանակի օրԵղիշե ՉարենցԱլեքսանդր ԹամանյանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄարտիրոս ՍարյանՄոնթե ՄելքոնյանՎիկտոր ՀամբարձումյանԵրևանՍեռական հարաբերությունՀայոց ցեղասպանությունՔութեշՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Զվարթնոցի տաճարՏիգրան ՄեծԲանաստեղծությունՄեսրոպ ՄաշտոցՀովհաննես Շիրազ