Տրդատ Ա Ոթմսեցի
Տրդատ Ա Ոթմսեցի (ծննդյան թիվն անհայտ, գ. Ոթմուս, Վանանդ գավառ – 764), Ամենայն հայոց կաթողիկոս 741 թ-ից առ 764 թ.։ Կաթողիկոսական գահին Տրդատ Ա Ոթմսեցուն նախորդել է Դավիթ Ա Արամոնեցին, հաջորդել՝ Տրդատ Բ Դասնավորեցին։ Սերում է Վանանդացիների նախարարական տոհմից։ Նախքան կաթողիկոս կարգվելը եղել է Վանանդի եպիսկոպոսը։ Հովհաննես Դրասխանակերտցին նրան բնութագրում է որպես սուրբ և պարկեշտ, առաքինությամբ փայլող անձնավորություն («այր սուրբ և պարկեշտ, և փայլեալ առաքինութեամբ»), որի աղոթքներն անգամ վերացրին երկրում տեղ գտած ասպատակությունները[1]։ Այլ տեղեկություններ Տրդատ Ա Ոթմսեցու մասին չեն պահպանվել։
Տրդատ Ա Ոթմսեցի | |
---|---|
Մահացել է | 764 |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Տրդատ Ա Ոթմսեցի կաթողիկոսի մասին Լուսամուտ կայքում Արխիվացված 2010-01-28 Wayback Machine
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Նախորդող՝ Դավիթ Ա Արամոնեցի | Կաթողիկոս 741–764 | Հաջորդող՝ Տրդատ Բ Դասնավորեցի |
🔥 Top keywords: Գլխավոր էջԻբրահիմ ՌաիսիԻրանԻրանի նախագահՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԱլի ԽամենեիՀայաստանՎարզաղանի ուղղաթիռի վթարԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀասան ՌոհանիՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցՇառլ ԱզնավուրՀայաստանի առաջին հանրապետությունՀամո ՍահյանՎահան ՏերյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՎարդանանք (պատմավեպ)ՋրծաղիկԱրևելյան ԱդրբեջանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՔութեշՎիլյամ ՍարոյանՀովհաննես ՇիրազՍասնա ծռերԿոմիտասԿառլես ՊուչդեմոնԳևորգ Մարզպետունի (վեպ)Պետրոս ԴուրյանՍեռական հարաբերությունՄեսրոպ ՄաշտոցՍամվել (վեպ)Գարեգին ՆժդեհԱռաջին համաշխարհային պատերազմԲագրատունիների թագավորություն