Տուվումբա
Տուվումբա (անգլ.՝ Toowoomba), քաղաք[3] Ավստրալիայի հարավարևելյան մասում՝ Քվինսլենդում։ Տեղական ինքնակառավարման համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը, ըստ 2006 թվականի գահատման, կազմում է մոտավորապես 114,5 հազար մարդ[4], իսկ ամբողջ շրջանի բնակչությունը՝ 155 հազար մարդ (2008 թվական)[5]։ Մոտակա խոշոր քաղաքը Բրիսբենն է (տեղակայված է 100 կմ դեպի արևելք)։
Բնակավայր | ||
---|---|---|
Տուվումբա | ||
Երկիր | Ավստրալիա | |
ԲԾՄ | 691 մետր | |
Բնակչություն | ▼108 398 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
Փոստային դասիչ | 4350 | |
Պաշտոնական կայք | toowoomba.qld.gov.au | |
Նկարագրություն խմբագրել
Տուվումբան բնակչության թվով Ավստրալիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է Կանբերրայից հետո, որը տեղակայված չէ ծովափին։
Տուվումբան հիմնադրվել է 1840-ական թվականներին։ Հայտնի է այնտեղ գտնվող Հարավային Քվինսլենդի համալսարանով, որը բացվել է 1967 թվականին։ Քաղաքի շուրջը տարածվում է կանաչ գոտի, որն իր մեջ ներառում է նաև բնապահպանական արգելոցներ։
Քաղաքի գլխավոր խնդիրը քաղցրահամ ջրի ապահովումն է։
Հեղեղում խմբագրել
2011 թվականի հունվարի 11-ին Տուվումբայում և մոտակա շրջաններում տեղի է ունեցել հեղեղում, որի արդյունքում զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մի քանի երեխաներ[6]։
Տրանսպորտ խմբագրել
Տուվումբայում գործում է օդանավակայան, կա նաև երկաթուղային հաղորդակցություն երկրի այլ շրջանների հետ։
Կլիմա խմբագրել
Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Տուվումբան տեղակայված է մերձարևադարձային կլիմայական գոտում[7]։ Տարվա ընթացքում այստեղ կարելի է առանձնացնել երկու տարբեր սեզոններ՝ անձրևների սեզոնը, որը տեևում է նոյեմբերից մինչև մարտ և չոր սեզոնը՝ ապրիլից մինչև հոկտեմբեր, տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 950 մմ։ Ամռանը ցերեկվա ջերմաստիճանը կարող է գերազանցել 27 °C-ը, իսկ գիշերը նվազել մինչև 16 °C: Ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է մոտ 17 °C, միջին գիշերային ջերմաստիճանը՝ մոտ 6 °C:
Տուվումբայի օդանավակայանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 39.5 (103.1) | 40.8 (105.4) | 36.1 (97) | 30.3 (86.5) | 29.0 (84.2) | 27.9 (82.2) | 24.5 (76.1) | 32.0 (89.6) | 34.4 (93.9) | 36.4 (97.5) | 37.5 (99.5) | 38.3 (100.9) | 40.8 (105.4) |
Միջին բարձր °C (°F) | 28.2 (82.8) | 27.5 (81.5) | 26.1 (79) | 23.2 (73.8) | 19.8 (67.6) | 16.9 (62.4) | 16.7 (62.1) | 18.7 (65.7) | 22.1 (71.8) | 24.6 (76.3) | 26.2 (79.2) | 27.5 (81.5) | 23.1 (73.6) |
Միջին ցածր °C (°F) | 17.6 (63.7) | 17.6 (63.7) | 16.4 (61.5) | 13.4 (56.1) | 10.0 (50) | 7.6 (45.7) | 6.5 (43.7) | 7.5 (45.5) | 10.5 (50.9) | 12.7 (54.9) | 14.8 (58.6) | 16.5 (61.7) | 12.6 (54.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 12.6 (54.7) | 11.7 (53.1) | 10.2 (50.4) | 3.1 (37.6) | −0.8 (30.6) | −1.5 (29.3) | −1.8 (28.8) | −1.7 (28.9) | 1.9 (35.4) | 2.7 (36.9) | 6.4 (43.5) | 9.0 (48.2) | −1.8 (28.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 99.9 (3.933) | 115.9 (4.563) | 67.8 (2.669) | 70.1 (2.76) | 76.3 (3.004) | 41.8 (1.646) | 45.4 (1.787) | 30.8 (1.213) | 37.7 (1.484) | 66.4 (2.614) | 96.4 (3.795) | 121.3 (4.776) | 866.8 (34.126) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 10.1 | 10.6 | 9.4 | 8.2 | 9.3 | 6.7 | 6.9 | 6.0 | 5.7 | 8.0 | 9.8 | 10.3 | 101.0 |
Աղբյուր #1: {{{աղբյուր 1}}} | |||||||||||||
Աղբյուր #2: Bureau of Meteorology, Toowoomba (precipitation, 1981-2010 normals)[8] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Toowoomba // QuickStats — ABS.
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL303002
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 488. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Australian Bureau of Statistics: Toowoomba (QLD) (Statistical District)(չաշխատող հղում)
- ↑ Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08
- ↑ «В Австралии пропали без вести 72 человека» (ռուսերեն). Lenta.ru. 11.01.2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Australian climate zones». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Climate statistics for Toowoomba». Bureau of Meteorology.
Արտաքին հղումներ խմբագրել
- Toowoomba Regional Council (անգլ.)
- Տովումբայի Հարավային Քվինսլենդի համալսարանի կայքը
- SunWater Storage Levels
- Australian climate zones — Ավստրալիայի կլիմայական գոտիներ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուվումբա» հոդվածին։ |