Տուռոն (իսպ.՝ turrón , կատ.՝ torrone(իտ.)), հրուշակային խմորեղեն, որը պատրաստվում է մեղրից, շաքարավազից, դեղնուցից, տապակած նուշից կամ ուրիշ ընկույզներից, սովորաբար լինում է ուղղանկյուն եռանկյան կամ շրջանի տեսքով։ Համարվում է Սուրբ Ծննդյան ավանդական խմորեղենը Իտալիայում, Իսպանիայում և Չեխիայում։ Որոշ տարատեսակություններ հայտնի են նաև Ֆրանսիայում և Լատինական Ամերիկայում։

Տուռոն

Բաղադրատոմս խմբագրել

Տուռոնի ամենահին հրատարակված բաղադրատմոսը (աղբյուրը իսպաներեն կամ անգլերեն) առաջին անգամ հանդիպել է 16-րդ դարի իսպանական «Ուղեցույց կանանց համար» (Manual de Mujeres) տիեզերական միջոցների և հրուշակեղենի բաղադրատոմսերի գրքում։ Բաղադրատոմսում գրվում է հետևյալը.

«Մեղրի ամեն ֆունտի համար վերցրեք լավ խփված ձվի սպիտակուց և խառնեք։ Լավ խառնեք խառնուրդը և թողեք հանգստանա մեկ օր։ Հաջորդ օրը տաքացրեք խառնուրդը, անդադար խառնելով և եփեք մինչ պատրաստվելը։ Պատրաստման աստիճանը ստուգեք դրանից մի կաթիլ կաթացնելով սառը ջրի մեջ և եթե այն դառնա դյուրաբեկ, ապա Տուռոնը պատրաստ է։ Հանեք խառնուրդը կրակից, լցրեք կաղապարի մեջ և բաժանեք մի քանի մասերի»։

Պատմություն խմբագրել

Հրուշակեղենը նաև ուրիշ ֆորմայով հայտնի է հյուսիս-ատլանտյան շրջաններում Հին Հռոմի ժամանակներից։ Հնարավոր է, հրուշակեղենի մասին առաջին հիշատակումը կապված է 15-րդ դարի հետ։ Հայտնի է, որ Տոռոնե (torrone) մատուցել են իտալական Կրեմոնում 1441 թվականի հոկտեմբերի 25-ին Ֆրանչեսկա Սֆորցի և Բյանկա Մարիա Վիսկոտնիի հարսանիքին։ Տուռոնը հայտնի է եղեկ 15-րդ դարում Իսպանիայի Խիխոն քաղաքում՝ Ալիկանտե շրջանում։ Հիմա Տուռոնը տարածում ունի Իսպանիայում, Լատինական Ամերիկայի որոշ երկրներում, Ռոսելյո ֆրանսիական շրջանում։ «Տոռոնէ»-ն (Torrone) համարվում է Սուրբ Ծննդյան ուտեստ Իտալիայի հատկապես Բանարա-Կալաբրա, Տաուրիանովա և Կրեմոնա շրջաններում։ Հրուշակեղենի հիմքի վրա նաև ստեղծվել են կոնֆետներ՝ ծածկված տափակ վաֆլիով կամ շոկոլադային գլազուրով, որոնք կոչվում են Տոռոնչիներ տարբեր համերով։ Հրուշակեղենը նաև պատրաստում են Ֆիլիպիններում (Turones de Pili)՝ պիլի ընկույզով։

Տարբեր տեսակներ տարածված են Հյուսիս-ատլանտյան շրջաններում։

Տարատեսակություններ խմբագրել

Ըստ կոպտության Տուռոններն լինում են՝

  • Պինդ (ալիկանտական)՝ նշային ընկույզներ կարամելային խառնուրդում՝ ձվի սպիտակուցներից, մեղրից և շաքարավազից։ Սովորաբար լինում է ուղղանկյուն եռանկյան տեսքով։
  • Փափուկ (Խիխոնական)՝ պինդ Տուռոնի բաղադրությամբ, բայց ավելացնելով կարագ, որն էլ ապահովում է փափկությունը։

Հրուշակեղենի որակը կապված է խառնուրդի մեջ նուշի առկայությամբ։ Օրիգինալ խիխոնական Տուռոնը պետք է պարունակի 64 % նշային ընկույզ, ալիկանտականը՝ 60 %։

Հրուշակեղենի բաղադրությունը և անվանումը կարող է փոխվել՝ կապված թե որ շրջանում է այն պատրաստվում։ Օրինակ, կլինի torró d'Agramunt՝ Լերիդայում, torró de Casinos՝ Վալենսիական Կասինոսում կամ torró de gat՝ Կուլերա մունիցիպալիտետում, որը պատրաստվում է ադիբուդիով։

Տաս տարի առաջ Տուռոնը պատրաստվում էր միայն երկու տեսակի, բայց հիմա գոյություն ունեն տասնյակից ավելի տարատեսակություններ՝ շոկոլադով, մրգային, լիկյորով և անգամ առանց շաքարավազի։

Մարցիպանը (mazapán) համարվում է Տուռոնի ամենաճանաչված զարդանախշը։ Իսպանիայի որոշ մասերում նաև հայտնի է յեման (yema)՝ դեղնուցից և շաքարավազից ուտեստ։

Turrones de Casuy-ը, եկած ֆիլիպինյան Պամպանգա շրջանից, համարվում է Տուռոնի մեկ այլ տեսակ։ Դա մարցիպանային բատոնչիկ է՝ ընկույզով և սպիտակ վաֆլիով։

Տուռոնի տարատեսակությունները ունեն «Protected Geographical Status» կարգախոսը (տրամադրված եվրոպական օրենսդրությամբ)։ Այս կարգախոսը հաստատում է Տուռոնի օրիգինալ ծագումը և որակը։ Պահպանվողների թվում կան հետևյալ Տուռոնները՝

  • Jijona (PGI) (Spain)[1]
  • Turrón de Alicante (PGI) (Spain)[2]
  • Turrón de Agramunt (Torró d’Agramunt) (PGI) (Spain)[3]

Այսպիսի անվանումներով Տուռոններն արգելված եմ տեղափոխել երկրներ ու շրջաններ, որոնք չեն համարվում բաղադրատոմսի նախահայրեր։ Մյուս Տուռոնները, ինչպիսին են Torrone di Cremona, լինելով պահպանվող, չունեն սահմանափակում արտադրության երկրում և շրջաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուռոն» հոդվածին։