Վարազդատ Հարոյան

հայ ֆուտբոլիստ

Վարազդատ Արշակի Հարոյան (օգոստոսի 24, 1992(1992-08-24)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս «Ուրալ» ակումբում։ 2011 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում որպես պաշտպան, 3 համարի մարզաշապիկով։

Վարազդատ Հարոյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հայաստան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 24, 1992 (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան Հայաստան
Հասակ1.83 սմ
Քաշ75 կիլոգրամ
ԴիրքԿենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿադիս
Համար5
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009 - 2016Հայաստան Փյունիկ146 (8)
2016 - 2017Իրան Պադիդե25 (0)
2017 - 2020Ռուսաստան Ուրալ55 (3)
2020 - 2020Ռուսաստան Տամբով8 (0)
2020 - 2021Ղազախստան Աստանա11 (1)
2021 - այժմԻսպանիա Կադիս17 (1)
Ազգային հավաքական
2009 - 2010
2010 - 2013–
2011–
Հայաստան մինչև 17
Հայաստան մինչև 21
Հայաստան Հայաստան
3 (0)
12 (0)
58 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 26, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Սեպտեմբերի 26, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

Հարոյանը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայում։ 17 տարեկան հասակում՝ նա խաղաց հայկական Պատանի ակումբում։2009 թվականին, նա իր դեբյուտային խաղն անցկացրեց Փյունիկի կազմում Գանձասարի դեմ։ Խաղը կայանում էր Երևանում։ Հարոյանը փոխարինվեց 90-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Արթուր Եդիգարյանին։ Այդ մրցաշրջանում Փյունիկը դարձավ Հայաստանի չեմպիոն։2010 թվականին, Հարոյանը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ Այդ մրցաշրջանում Փյունիկը հաղթեց Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Հայաստանի սուպերգավաթը։2012 թվականի մարտ ամսին գերմանական Քյոլնին գրավեց Հարոյանի խաղը և պաշտոնապես Քյոլնը Հարոյանին հրավիրեց թիմ։ Հարոյանը մարզվում էր Քյոլնի հետ[3]։

Ռուսական Տամբովում և Ղազախական Աստանայում մեկ տարի հանդես գալուց հետո Իսպանական Կադիսից առաջառկ եղավ որին հետևեց նրա տեղափոխությունը Իսպանական ակումբ։ Բավական արագ հարմարվեց ակումբին, 2022-ի Դրությամբ ակումբում հանդես է եկել 19 խաղում խփել մեկ գոլ։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականի, օգոստոսի 10-ին Հարոյանը իր առաջին խաղն անցկացրեց հավաքականի կազմում՝ ընդդեմ Լիտվայի։ Պաշտոնական խաղերում առաջին անգամ Հարոյանը խաղաց Դանիայի դեմ 2013 թվականին, որտեղ Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիային 4-0 հաշվով։

Տիտղոսներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն(2) 2009, 2010,2014-2015
  • Հայաստանի գավաթ(1) 2009,2010,2012-2013,2013-2014,2014-2015
  • Հայաստանի սուպերգավաթ(1) 2010,2011-2012,2015-2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. http://armfootball.com/arm/news/15361/varazdat-haroyany-kmarzvi-qyolni-kazmum.html Արխիվացված 2019-11-06 Wayback Machine: Հարոյանը կմարզվի Քյոլնի հետ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Հարոյան» հոդվածին։