Վանեսա Կիրբի

Վանեսա Կիրբի (անգլ.՝ Vanessa Nuala Kirby, ապրիլի 18, 1988(1988-04-18)[1], Ուիմբլդոն, Լոնդոն), անգլիացի դերասանուհի։

Վանեսա Կիրբի
Ծննդյան թիվ՝ապրիլի 18, 1988(1988-04-18)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Ուիմբլդոն, Լոնդոն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 3948952

Կենսագրություն խմբագրել

Վանեսա Կիրբին ծնվել է Լոնդոնում։ Մայրը՝ «Country Living» ամսագրի խմբագիր է, հայրը՝ վիրաբույժ ուռուցքաբան։ Վանեսան ավարտել է Լեդի Էլիանորա Հոլսի դպրոցը, Էքզետերիի համալսարանը և Լոնդանի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիան[2]։ Խաղացել է «Octagon Theatre», «Ռոյալ Կորտ», «National Theatre» թատրոնների ներկայացումներում։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 2010 թվականից։ Առավել հայտնի է դարձել «Ժամ», «Մեծ հույսեր» և «Թագ» հեռուստասերիալներում կատարած դերերի շնորհիվ[3][4][5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2010ֆՍեր, կորուստLove/LossՋեյն
2011սԺամThe HourՌուտ Ուլմս
2011սՄեծ հույսերGreat ExpectationsԷստելա
2012ֆԱնապատThe RiseՆիկոլա
2012ֆՆորաNoraԵրիտասարդ կին
2012սԼաբիրինթոսLabyrinthԷլիս Տաներ
2013ֆՎտանգավոր երևակայությունThe Necessary Death of Charlie CountrymanՖելեսթի
2013սԱգաթա Քրիստիի ՊուարոAgatha Christie's PoirotՍելիա Ռեյվենսկոտ
2013ֆԸնկերն ապագայիցAbout TimeՋոաննա
2014ֆՓոխանակումThe Exchangeաղջիկ
2014ֆԼուսնորդInsomniacsՋեյդ
2014ֆԵրկիրը և թագուհինQueen and CountryԴաուն Րոխան
2014սԱզգային թատրոնNational Theatre LiveՍտելա Կավալսկի
2014ֆԹեքիր թերթը․ Սատանան մանրամասներովOff the Page: Devil in the DetailՋեսիկա
2015ֆՅուպիտերի վերելքըJupiter AscendingԿետրին Դանլեվի
2015ֆՈսկորը կոկորդումBone In The ThroatՍոֆի
2015ֆԷվերեստEverestՍենդի Հիլ
2015-2017սՖրանկէնշտեյնի քրոնիկներըThe Frankenstein ChroniclesՋեյմամ Հերվիի կինը
2016ֆՈչնչացնելու հրամանKill CommandՄիլս
2016ֆՀանճարGeniusԶելդա Ֆիցջերալդ
2016ֆՀանդերձապանThe DresserԻռեն
2016ֆԵս՝ քեզնից առաջMe Before YouԱլիսիա
2016-2017սԹագThe CrownԱրքայադուստր Մարգարետ
2018ֆԱռաքելությունը անհնարին է․ ՀետրանքներMission: Impossible 6«Белая вдова»
2019ֆԳարետ ՋոնսMr. JonesԱդա Բրուկս
2019ֆՖորսաժ. Հոբս և ՇոուFast & Furious Presents: Hobbs & ShawԽետի Շոու

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2017ԱՄՆ դերասանների գիլդայի մրցանակԼավագույն դերասանների կազմը դրամատիկ ֆիլմում«Թագ» հեռուստասերիալԱռաջադրված
Բրիտանական հեռուստատեսության ակադեմիայի մրցանակԵրկրորդական պլանի լավագույն դերասանուհիԱռաջադրված
2018ԱՄՆ դերասանների գիլդայի մրցանակԼավագույն դերասանների կազմը դրամատիկ ֆիլմումԱռաջադրված
Gold Derby AwardsԵրկրորդ պլանի դրամատիկ լավագույն դերասանուհիԱռաջադրված
Բրիտանական հեռուստատեսության ակադեմիայի մրցանակԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիՀաղթանակ
«Էմմի» մրցանակԵրկրորդ պլանի լավագույն կին դերասանի մրցանակԱռաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «Vanessa Kirby: Whirlwind year brings rising star Vanessa to leading role». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Interview: Vanessa Kirby, Labyrinth star
  4. «VANESSA KIRBY plays ALICE». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
  5. Watch this face: Vanessa Kirby on Kate Mosse’s Labyrinth, Richard Curtis and a stint at the National
  6. Great Expectations star Vanessa Kirby wins Hollywood role opposite Shia LaBeouf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանեսա Կիրբի» հոդվածին։