Սպիտակափոր մանգաղաթև

Սպիտակափոր մանգաղաթև (լատին․՝ Apus melba), մանգաղաթևների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Սպիտակափոր մանգաղաթև
Սպիտակափոր մանգաղաթև
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԴասԹռչուններ
ԿարգՄանգաղաթևներ
ԸնտանիքՄանգազաթաթևներ
Լատիներեն անվանում
Apus melba
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 20-22 սմ է, թևերի բացվածքը՝ 54-60 սմ, կենդանի զանգվածը՝ 110 գ։ Մարմինը վերևից, կրծքի շերտը, պոչի ստորին մակերեսը և թևատակը դարչնագույն են։ Կոկորդը և փորը սպիտակ են։ Թռիչքի ընթացքում շատ գեղեցիկ ու գրավիչ է՝ սևի ու սպիտակի համադրությամբ։ Ցերեկը մշտապես անցկացնում է օդում, հանգստանում է ժայռերի ու պատերի վրա։ Երկար թևերն ու կարճ ոտքերը թռչունին խոչընդոտում են գետնից պոկվելուն։ Ենթադրվում է, որ քնում է թռիչքի ընթացքում։

Կենսակերպ խմբագրել

Ձայնը դողդոջուն է, ուժգին, որն աստիճանաբար վերածվում է մարող գվվոցների։ Բնակվում է ուղղաբերձ ժայռերով լեռներում, քարանձավներում և խոր ձորերում։ Սնվում է թռչող անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլի 1-ին տասնօրյակին։

Բնադրում խմբագրել

Սպիտակափոր մանգաղաթևի ձուն

Բնադրումը գաղութային է (մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր զույգ թռչուն)։ Բնադրագույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Կենսաբանական բոլոր պահանջների (սնում, ծարավի հագեցում, բնի կառուցման համար նյութերի հայթայթում) կատարումը և զուգավորումը տեղի են ունենում թռիչքի ընթացքում։ Բույնը գավաթաձև է՝ թքով կպցրած բույսերից ու փետուրներից։ Բնադրում է ժայռաճեղքերում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են հավանաբար ապրիլ-մայիսի սկզբին։ Դնում 130 մմ տրամագծով, սպիտակ 3 ձու։ Թխսակալում է էգը՝ հունիսից հուլիսի 1-ին տասնօրյակը։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր մանգաղաթև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակափոր մանգաղաթև» հոդվածին։