Սոտիրիս Կայաֆաս

Սոտիրիս Կայաֆաս (հուն․՝ Σωτήρης Καϊάφας, դեկտեմբերի 17, 1949(1949-12-17)[1], Mia Milia), կիպրացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս հարձակվողի դիրքում։ 2003 թվականին արժանացել է ՈւԵՖԱ-ի հոբելյանական պարգևի որպես 50-ամյակի (1954—2003) կիպրացի ֆուտբոլիստ։ Հաանդես է գալիս «Օմոնիա» ակումբի ու Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։ Կիպրոսի կրկնակի չեմպիոն է ու Կիպրոսի գավաթի վեցակի մրցանակակիր։

Սոտիրիս Կայաֆաս
Անձնական տվյալներ
Ազգությունըկիպրացի
ՔաղաքացիությունըԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 17, 1949 (74 տարեկան)
ԾննդավայրՆիկոսիա, Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Հասակ176 սմ
Դիրքհարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1966—1984Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա388 (261)
Ազգային հավաքական
1972—1980Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս19 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

1966 թվականից հանդես է եկել Նիկոսիայի «Օմոնիա» ակումբի կազմում, որի համար խաղացել է խաղացողի իր ողջ կարիերայի ընթացքում (այն տևել է 19 տարի)։ «Օմոնիայի» կազմում խաղալիս մեծ մասամբ հանդես է եկել թիմի հիմնական կազմում՝ խաղալով հարձակվողական դիրքում։ Սոտիրիս Կայաֆասը եղել է «Օմոնիայի» գլխավոր ռմբարկուներից մեկը՝ ցույց տալով միջին արդյունավետություն՝ 0,67 գոլ մեկ խաղում։

Հավաքականի կազմում

խմբագրել

1972 թվականին պաշտոնական խաղերում առաջին անգամ հանդես է եկել Կիպրոսի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում խաղացել է 9 տարի, մասնակցել է 19 խաղերի և խփել 6 գոլ։

Տիտղոսներ ու նվաճումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
  • Կիպրոսի չեմպիոն (9) - 1971-72, 1973-74, 1975-76, 1976-77, 1978-79, 1980-81, 1981-82, 1982-83, 1983-84
  • Կիպրոսի գավաթակիր (6) - 1971-72, 1973-74, 1979-80, 1980-81, 1981-82, 1982-83

Անձնական

խմբագրել
  • Կիպրոսի առաջնության լավագույն ռմբարկու (8) - 1971/72, 1973/74, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1980/81, 1981/82
  • «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր - 1976
  • 2003 թվականի ՈւԵՖԱ-ի հոբելյանական պարգևի դափնեկիր
  • Կիպրոսի առաջնության ռեկորդակիր մեկ սեզոնում խփած գոլերի քանակով - 44 գոլ

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոտիրիս Կայաֆաս» հոդվածին։