Սոնա Ղազարյան (եվրոպագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոնա Ղազարյան (այլ կիրառումներ)

Սոնա Ղազարյան (մարտի 30, 1993(1993-03-30)[1], Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2018-2021)։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եվրոպագետ[2]։

Սոնա Արայի Ղազարյան
Դիմանկար
Ծնվել է1993 թվականի մարտի 30
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունեվրոպագետ
Աշխատանքպատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններYerevan City Councillor?, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Կուսակցություն«Իմ քայլը» դաշինք
Կայքparliament.am/deputies.php?sel=details&ID=1322

Կենսագրություն խմբագրել

Սոնա Ղազարյանը ծնվել է 1993 թվականի մարտի 30-ին Երևանում։

2009-2013թթ․ սովորել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում։ 2014-2015թթ․ սովորել է Լեհաստանում Եվրոպայի քոլեջում ստանալով Մագիստրոսի կոչում Եվրապագիտություն մասնագիտությամբ։

2015-2016թթ․ աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում որպես շուկայագետ։ 2016-2017թթ․ ղեկավարել է «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերը։ 2017 թվականին աշխատել է Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակից է եղել խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը։ 2017-2018թթ․՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազամակերպության լրատվության փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ 2018-2019 թվականներին պատասխանատու է եղել «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամի հանրային կապերի համար։ 2018 թվականի նոյեմբերից դեկտեմբեր եղել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պայմանագրային աշխատող։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

Սոնա Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Ընտանիք խմբագրել

Սոնա Ղազարյանը ամուսնացած է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1322
  2. «Սոնա Ղազարյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».