Սելենոֆոբիա

Սելենոֆոբիա (հուն․՝ φεγγάρι-լուսին), իռացիոնալ անկառավարելի վախ լուսնից և նրա լույսից։ Այն նաև անվանում են լունաֆոբիա՝ լատին․՝ «luna» (լուսին) բառից։ Մարդիկ, ովքեր ունեն այս ֆոբիան, կարծում են, որ լուսինը բացասական ազդեցություն ունի իրենց կյանքի վրա։ Սելենոֆոբիան լայն տարածված ֆոբիա չէ։ Այն համարվում է տագնապային խանգարում, որի հետևանքով կարող է առաջանալ տագնապային հարձակում։ Հաճախ նրանք վախենում են ոչ միայն լուսնից ու լուսնի լույսից, այլ նաև լուսնի մասին խոսելուց։

Լիալուսին

Սելենոֆոբիայի ամենատարածված դրսևորումը լիալուսնից վախենալն է, քանի որ համարվում է, որ լիալուսնի ժամանակ մարդիկ հակված են լինում հանցագործություններ կատարելու (օրինակ՝ գողություն, սպանություն, վանդալիզմ)։ Ըստ նրանց՝ լիալուսինը մարդկանց հասցնում է խելագարության, լուսնոտության[1]։

Լիալուսնի ֆոբիան այլ կերպ անվանում են ռեմաֆոբիա կամ մեստոսելենոֆոբիա (հուն․՝ γεμάτος (mestos)-լի, ամբողջական)[2]։

Լուսնային ճագարը պատրաստում է անմահության դեղահաբը (չինական գործվածք. 18-րդ դար

Սելենոֆոբիայի առաջացման պատճառը խմբագրել

Սելենոֆոբիան, ինչպես շատ ուրիշ ֆոբիաներ, հիմնականում առաջանում է մանկության ժամանակ՝ սովորաբար 4-5 տարեկանում ստացած տրավմաներից։ Բայց այն կարող է նաև զարգանալ լուսնի մասին միֆերի պատճառով։ Կան միֆեր, ըստ որոնց, լուսնի վրա ապրում են չար արարածներ։ Ոմանք կարծում են, որ լուսինը կարող է մարդուն վերածել գայլամարդու։

Մեկ այլ միֆ է լուսնային ճագարը, որը աշխարհի տարբեր ժողովուրդների ֆոլկլորում նապաստակ կամ ճագար է, և բնակվում է Լուսնի վրա։ Այս պատկերացումը պարեյդոլիական տեսողական պատրանք է։ Լուսնի վրայի մուգ հետքերը, որոնք իրականում լուսնային լճեր են, ընկալվում են որպես նապաստակ կամ ճագար։

Թերևս ամենահայտնի հիշատակությունը Լուսնային նապաստակի մասին հանդիսանում է «Չուի բանաստեղծություններ» ստեղծագործական հավաքածուն, որ գրվել է Չինաստանում` Հան դինաստիայի ժամանակաշրջանում. այնտեղ ասվում է, որ լուսնային պալատում ապրում է սպիտակ լուսնային ճագար ( չինարեն՝ 月兔 ), ով, նստած լինելով գույհույի ծառի ստվերի տակ, մի ամբողջ տարի փնտրում է անմահության դեղահաբեր։ Հանի դինաստիայի ժամանակաշրջանի այլ պոետներ հաճախ լուսնային ճագարին անվանում էին «նեֆրիտային ճագար» (չինարեն՝ 金兔), և այս արտահայտությունները շատ հաճախ սկսեցին օգտագործվել Լուսինը մատնանշելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել