Ռուբեն Ամորիմ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ռուբեն Ֆիլիպե Մարկեշ Ամորիմ (պորտ.՝ Ruben Filipe Marques Amorim, հունվարի 27, 1985(1985-01-27)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Ալ Վակրա» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ռուբեն Ամորիմ
պորտ.՝ Rúben Amorim
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌուբեն Ֆիլիպե Մարկեշ Ամորիմ
ՔաղաքացիությունըՊորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 27, 1985 (39 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Հասակ180 սմ
Քաշ70 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԿատար Ալ Վակրա
Համար8
Պատանեկան կարիերա
1998—1999Պորտուգալիա Բենֆիկա
2000—2003Պորտուգալիա Բելենեսնիշ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003—2008Պորտուգալիա Բելենեսնիշ96 (4)
2008—ներկաՊորտուգալիա Բենֆիկա95 (5)
2012—2013 Պորտուգալիա Բրագա30 (4)
2012—2013Պորտուգալիա Բենֆիկա B2 (0)
2015—ներկա Կատար Ալ Վակրա0 (0)
Ազգային հավաքական
2003Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-18)3 (0)
2003—2004Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-19)13 (0)
2004—2006Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20)13 (0)
2005—2007Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21)10 (0)
2010—ներկաՊորտուգալիա Պորտուգալիա14 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 11, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 30, 2015

Ակումբային կարիերա

խմբագրել

Ռուբեն Ամորիմը պորտուգալական լիգայում դեբյուտել է 2003 թվականի դեկտեմբերի 14-ին, «Բելենեսնիշի» կազմում, «Ալվերկայի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով խաղի 90-րդ րոպեին։

2007 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Ամորիմը հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական հավաքականում։ Այդ ընթացքում որոշ ակումբներ, ինչպիսիք են «Բենֆիկան», «Բրագան», «Պորտուն», «Շալկե 04»-ը, «Տոտտենհեմ Հոտսպուրը» և «Թուլուզան», բայց ֆուտբոլիստը մերժեց բոլոր առաջարկությունները։

2008 թվականի ապրիլին Ռուբեն Ամորիմը որպես ազատ գործակալ «Բենֆիկայի» հետ կնքեց քառամյա պայմանագիր[3]։ Իր առաջին մրցաշրջանում Ամորիմը ակումբում հաճախ էր հայտնվում խաղադաշտում։ Առաջին գոլը «Բենֆիկայում» խփեց նոյեմբերրի 23-ին, «Ակադեմիկա» ակումբի դարպասին։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ամորիմը Պորտուգալիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում դեբյուտել է Եվրոպայի երիտասրադական առաջնություն 2007 թվականի ընթացքում։ Պորտուգալիայի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը, Օլիմպիական խաղեր 2008 թվականին մասնակցելու պայքարում զիջելով իտալիացիներին։

2010 թվականի մայիսի 10-ին Կարլուշ Կեյրոշի հայտարարությունից հետո նա աշխարհի առաջնություն 2010 թվականին մասնակցող 23 ֆուտբոլիստների ցուցակում չհայտնվեց[4]։ 2010 թվականի հունիսի 8-ին նա վնասվածք ստացած Նանիի փոխարեն հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական[5]։

2010 թվականի հունիսի 15-ին Ռուբեն Ամորիմը հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական։ Առաջին տուրում, Կոտ-դ’Իվուարի դեմ խաղում Ռուբենը խաղի 85-րդ րոպեին փոխարինեց Ռաուլ Մեյրելիշին[6]։

Ձեռքբերումներ

խմբագրել

«Բենֆիկա»

Խաղաոճ

խմբագրել

Ամորիմի խաղաոճը շատ նման է Տյագուի խաղաոճին։ Նրանք երկուսն էլ խաղում են կիսապաշտպանության կենտրոնում, մասնակցում են պաշտպանության և հարձակողական գործողություններին։ Ռուբեն Ամորիմը, սակայն, կարող է խաղալ նաև աջ կիսապաշտպանի դիրքում[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Аморим вернулся в «Бенфику»
  4. Список 23 футболистов Արխիվացված 2011-06-15 Wayback Machine(պորտ.)
  5. Аморим экстренно вызван в сборную Португалии
  6. «Протокол матча Кот-д'Ивуар — Португалия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. Аморим заменит Нани в сборной Португалии

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Ամորիմ» հոդվածին։