Ռիվալդո

իսպանացի ֆուտբոլիստ

Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա (պորտ.՝ Rivaldo Vítor Borba Ferreira)[1], (ապրիլի 19, 1972(1972-04-19)[2][3][4], Ռեսիֆի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Մոժի-Միրին ակումբի հարձակվող, հանդիսանում է նաև այդ ակումբի նախագահը։

Ռիվալդո
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՌիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա
Քաղաքացիությունը Բրազիլիա և  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 19, 1972 (52 տարեկան)
ԾննդավայրՊաուլիստա, Բրազիլիա
Հասակ186 սմ
Քաշ75 կգ
Դիրքհարձակվող
Պատանեկան կարիերա
1989 - 1991Բրազիլիա Պաուլիստա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1991-1992Բրազիլիա Սանտա Կրուզ4 (6)
1992-1993Բրազիլիա Մոժի-Միրին30 (10)
1993-1994Բրազիլիա Կորինտիանս41 (17)
1994-1996Բրազիլիա Պալմեյրաս104 (53)
1996-1997Իսպանիա Դեպորտիվո41 (21)
1997-2002Իսպանիա Բարսելոնա157 (86)
2002-2003Իտալիա Միլան22 (5)
2004Բրազիլիա Կրուզեյրո38 (21)
2004-2007Հունաստան Օլիմպիակոս70 (36)
2007-2008Հունաստան ԱԷԿ29 (8)
2008-2010Ուզբեկստան Բունյոդկոր61 (37)
2011Բրազիլիա Մոժի-Միրին34 (16)
2011 Բրազիլիա Սան Պաուլո30 (5)
2012Անգոլա Կաբուշկորպ21 (11)
2013Բրազիլիա Սան-Կաետանո17 (2)
1991-2013Ընդամենը699 (334)
Ազգային հավաքական
1992-1993Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20)9 (1)
1996Բրազիլիա Բրազիլիա (Օլիմպ.)8 (6)
1993-2003Բրազիլիա Բրազիլիա74 (34)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց Կորինտիանսի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը Պալմեյրասն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։

Ծաղկման շրջան խմբագրել

1996 թվականին Ռիվալդոն տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո։ Իր առաջին մրցաշրջանում նա խփեց 21 գոլ։ Հետագայում բրազիլացուն գնեց Բարսելոնան՝ վճարելով տրանֆերի համար այդ ժամանակվա համար ռեկորդային 26 միլիոն դոլլար։ Բրազիլացին իր լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում, 157 խաղ, 86 գոլ, նվաճեց ոսկե գնդակ մրցանակը, ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ հաղթեց առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։

Կարիերայի ավարտը խմբագրել

2002 թվականին Ռիվալդոն լքեց Բարսելոնան գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով և տեղափոխվեց իտալական Միլան։ Ապենինյան թերակղզում բրազիլացին ստացավ ավելի շատ խաղաժամանակ, հարձակման գծում Անդրեյ Շևչենկոյի հետ միասին նրանք ուժեղ հարձակվողական զույգ էին կազմել, որի արդյունքում 2002-2003 թվականներին Միլանը հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այնուհետև բրազիլացին ետ վերադարձավ Բրազիլիա, Կրուզեյրո ակումբ, որից հետո տեղափովեց Հունաստան, որտեղ տեղի ակումբերում անցկացրեց 4 մրցաշրջան, այնուհետև խաղաց Ուզբեկստանի Բունյոդկորի կազմում, որի հետ 2008 թվականի օգոստոսի 28-ին կնքեց մեկ տարվա պայմանագիր[5], իսկ 2008 թ. նոյեմբերին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվականը[6]։, բայց արդյունքում դադարեցրեց հարաբերությունները տաշկենթյան ակումբի հետ։

2010 թվականի հոկտեմբերի 18-ին հայտարարեց 2011 թվականի Սան Պաուլոյի նահանգային առաջնությանը իր մասնակցության մասին Մոժի-Միրին ակումբի կազմում, որի նախագահն էր 2008 թվականի հոկտեմբերի 9-ից[7][8]։

2011 թվականի հունվարի 22-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[9]։ 2011 թվականի փետրվարի 3-ին անցկացրեց իր առաջին հանդիպում թիմի կազմում Սան-Պաուլոյի նահանգային առաջնության 6-րդ տուրի Լինենսե ակումբի դեմ խաղում և 56-րդ րոպեին խփեց իր առաջին գնդակը[10][11][12].2011 թ. մայիսի 22-ին Սան Պաուլոյի կազմում Բրազիլիայի առաջնության առաջին տուրում խաղաց Ֆլումինենսեի դեմ՝ 84-րդ րոպեին փոխարինելով Կազեմիրոյին[13][14]։ Դեկտեմբերի 3-ին ֆուտբոլիստը լքեց ակումբը[15]։

2012 թվականի հունվարի 13-ին Ռիվալդոն պայմանագիր կնքեց անգոլական Կաբուշկորպ ակումբի հետ[16][17]։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում բրազիլացին դարձավ հեթ-թրիկ[18]։

Անգոլական ակումբը լքելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 2013 թվականի հունվարի 8-ին պայմանագիր կնքեց բրազիլական Սան-Կաետանո ակումբի հետ[19]։ Անցկացկացնելով թիմի կազմում 7 հանդիպում՝ Ռիվալդոն լքեց ակումբը ծնկի հետ ունեցած խնդիրների պատճառով։

2014 թվականի մարտի 15-ին լեգենդար բրազիլացին Ինստագրամում հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին լուրը։

Ռիվալդոն երկու աշխարհի առաջնությունների մասնակից է Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Մեքսիկայի, իսկ վերջինը 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ուրուգվայի դեմ դեմ, իսկ ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրած 10 տարիներում Ռիվալդոն անցկացրել է 74 խաղ, խփել 34 գնդակ։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄիջ. գավաթԸնդամենը
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Մոժի-Միրին1992301000003010
Կորինտիանս1993191100001911
19942260000226
Պալմեյրաս1994291300002913
1995451700004517
1996302300003023
Դեպորտիվո1996/97412151004622
Բարսելոնա1997/98341998805128
1998/99372452634829
1999/0031125114105023
2000/0135235213115336
2001/02208001363314
Միլան2002/0322500132357
Կրուզեյրո200421000021
Օլիմպիակոս2004/05231200612913
2005/062270052279
2006/07251700603117
ԱԷԿ2007/082980021319
Բունյոդկոր20081171042169[20]
2009302051714222
20101160022138
Մոժի-Միրին201100000000
Սան Պաուլո201100000000

Տիտղոսներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Պալմեյրաս»
  • Բրազիլիայի առաջնության հաղթող։ 1994
  • Սան Պաուլոյի նահանգային առաջնության հաղթող։ 1994, 1996
  • Բրազիլիայի գավաթի եզրափակչի մասնակից։ 1996
«Բարսելոնա»
  • Լա Լիգայի հաղթող]։ 1997/98, 1998/99
  • ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ 1997
  • Իսպանիայի գավաթակիր։ 1997/98
«Միլան»
«Օլիմպիակոս»
  • Հունաստանի առաջնության հաղթող։ 2004/05, 2005/06, 2006/07
  • Հունաստանի գավաթակիր։ 2004/05, 2005/06
«Բունյոդկոր»
  • Ուզբեկստանի առաջնության հաղթող։ 2008, 2009
  • Ուզբեկստանի գավաթակիր։ 2008
Բրազիլիայի հավաքական

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Согласно практической транскрипции, правильным вариантом передачи имени является Ривалду Витор Борба Феррейра.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Encyclopædia Britannica
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. «Бунёдкор» заключил однолетний контракт с Ривалдо
  6. Ривалдо останется в Узбекистане до 2011 года
  7. «Rivaldo é o novo presidente do Mogi Mirim» (պորտուգալերեն). Mogi Mirim Esporte Clube. 9.10.2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Rivaldo vai disputar o Paulistão 2011 pelo Mogi Mirim» (պորտուգալերեն). Mogi Mirim Esporte Clube. 18.11.2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. «Nota oficial: São Paulo contrata Rivaldo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 22-ին.
  10. «No embalo de Rivaldo, São Paulo acorda e vira sobre Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.02.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Estreia de Rivaldo tem golaços e vitória de virada sobre o Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  12. «Com golaço de Rivaldo, São Paulo vence o Linense» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 3.01.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 3-ին.
  13. «Dagoberto e Lucas dão show e Tricolor vence na estreia» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  14. «Ficha Técnica: São Paulo - Fluminense - 2:0» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo Futebol Clube. 22.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  15. Ривалдо покинул «Сан-Пауло», но завершать карьеру не намерен
  16. Ривалдо подписал контракт с ангольским «Кабускорпом»
  17. Rivaldo anuncia pelo Twitter que acertou com equipe de Angola
  18. Ривалдо сделал хет-трик в матче чемпионата Анголы
  19. Ривалдо стал футболистом «Сан-Каэтано»
  20. Статистика выступлений Ривалдо в «Бунёдкоре» на 18.09.2009(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվալդո» հոդվածին։