Ռաֆիդին Աբդուլահ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռաֆիդին Աբդուլահ (ֆր.՝ Rafidine Abdullah, հունվարի 15, 1994(1994-01-15)[1][2][3], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ «Ստադ Լոզանի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան:

Ռաֆիդին Աբդուլահ
ֆր.՝ Rafidine Abdullah
Քաղաքացիությունը Ֆրանսիա և  Կոմորյան Կղզիներ
Ծննդյան ամսաթիվհունվարի 15, 1994(1994-01-15)[1][2][3] (30 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Հասակ179 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբ խմբագրել

Ռաֆիդին Աբդուլահը Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ Առաջին թիմում նորամուտ է ունեցել 2012 թվականի օգոստոսի 9-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2012/2013 Թուրքիայի «Էսկիշեհիրսպոր» ակումբի դեմ ընտրական խաղում[4]։ Երեք օր անց կիսապաշտպանը առաջին անգամ խաղացել է նաև «Լիգա 1»-ում։ «Ռեյմսի» դեմ խաղում նա փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին[5]։ Ընդհանուր առմամբ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Աբդուլահը երկրի չեմպիոնատում 15 առաջնություն է անցկացրել «Մարսելի» կազմում։ 2013-ի սեպտեմբերից կիսապաշտպանը պաշտպանում է «Լորիան» ֆուտբոլային ակումբը, ուր տեղափոխվել էր Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացող Լեմինի Մարիոյի փոխարեն[6]։

Ազգային հավաքականում խմբագրել

Ռաֆիդին Աբդուլահը իր նորամուտը նշել է Ֆրանսիայի պատանեկան հավաքականում (մինչև 18 տարեկանների) 2012 թվականի փետրվարի 7-ին Հունաստանից հասակակիցների հետ ընկերական խաղում[7]։ Հետագայում ևս 3 հանդիպում է անցկացրել թիմի կազմում։ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կիսապաշտպանը Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։ Դրանցից առաջինը Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ հանդիպումն էր սեպտեմբերի 28-ին[8]։

Վիճակագրություն խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 3–ի դրությամբ․

ԱկումբՍեզոնԱռաջնությունԳավաթներԵվրոգավաթներԸնդհանուր
ԼիգաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Մարսել2012/13Լիգա1502060230
Ընդհանուր «Մարսելի» համար1502060230
Լորիան2013/14Լիգա 100000000
Ընդհանուրը` Լորիան00000000
Ողջ կարիերայի ընթացքում1502060230

Նվաճումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. eskisehirspor/index/spielbericht_2247101.html «Transfermarkt» (գերմաներեն) — «Марсель» — «Эскишехирспор» 3:0. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Официальный сайт профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — Реймс — Марсель 0:1.
  6. «Transfermarkt» (գերմաներեն) — «Марсель» получил Лемина».
  7. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Греция (до 18) — Франция (до 18) 3:2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Швейцария (до 19) — Франция (до 19) 0:1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիդին Աբդուլահ» հոդվածին։