Պյոտր Ժելինսկի

լեհ ֆուտբոլիստ

Պյոտր Ժելինսկի (լեհ.՝ Piotr Zieliński, մայիսի 20, 1994(1994-05-20)[1][2], Ząbkowice Śląskie, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Պյոտր Ժելինսկի
Piotr Zieliński
Ժելինսկին Լեհաստանի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունPiotr Sebastian Zieliński
ՔաղաքացիությունըԼեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 20, 1994(1994-05-20)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրZąbkowice Śląskie, Լեհաստան
Հասակ177 սմ
Քաշ64 կգ
Դիրքկենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Նապոլի
Համար20
Պատանեկան կարիերա
2003-2007Լեհաստան Օժել Զոմբկովիցե Սլյոնսկե
2007-2011Լեհաստան Զագլեմբե Լյուբին
2011-2012Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2012-2016Իտալիա Ուդինեզե19(0)
2014-2016  Իտալիա Էմպոլի63(5)
2016-ներկաԻտալիա Նապոլի72(9)
Ազգային հավաքական
2009Լեհաստան Լեհաստան Մ155(1)
2009-2010Լեհաստան Լեհաստան Մ166(0)
2010-2011Լեհաստան Լեհաստան Մ1710(1)
2012Լեհաստան Լեհաստան Մ185(1)
2011-2012Լեհաստան Լեհաստան Մ1915(5)
2012-2016Լեհաստան Լեհաստան Մ213(1)
2013-ներկաԼեհաստան Լեհաստան35(5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 27-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 27-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ժելինսկին իր կարիերան սկսել է տեղական Օժել Զոմբկովիցե Սլյոնսկե ակումբում[4], որտեղ մարզիչ էր աշխատում նրա հայրը[5]։ 13 տարեկանում նա միացավ Զագլեմբե Լյուբինին[6], թեև նրա ծառայություններով հետաքրքրված էին Բայեր Լևերկուզենը և Լիվերպուլը[7], ու նա փորձաշրջան էր անցել Ֆեյենորդում և Հերենվենում[8]։ 15 տարեկանից Ժելինսկին սկսեց մարզվել ակումբի առաջին թիմի հետ։

Ուդինեզե խմբագրել

2011 թվականին Ժելինսկին միացավ Ուդինեզեի ակադեմիային 100 հազար եվրոյի դիմաց[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի դեկտեմբերի 2-ին՝ փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին Կալյարիի դեմ խաղում[11]։ Շուտով նա սկսեց ավելի շատ խաղաժամանակ ստանալ Ուդինեզեի առաջին թիմում և 2013 թվականի ապրիլի 14-ին՝ Պարմայի դեմ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ[12]։ Իր առաջին հանդիպում եվրոպական առաջնություններում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 22-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի Սլովան Լիբերեցի դեմ խաղում[13]։

2014 թվականի ամռանը Ժելինսկին վարձավճարով տեղափոխվեց Էմպոլի[14]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Ռոմայի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Ջենոայի դեմ խաղում[16]։ Էմպոլիի կազմում Ժելինսկին անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 66 հանդիպման և դառնալով 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ[17]։

Նապոլի խմբագրել

2016 թվականի օգոստոսի 4-ին Ժելինսկին 16 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նապոլի[18][19][20][21]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ինտերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[23]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ժելինսկին խաղացել է Լեհաստանի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 21 տարեկանների թիմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[24]։

Լեհաստանի ազգային հավաքականի կազմում Ժելինսկին իր դեբյուտը նշեց 2013 թվականի հունիսի 4-ին՝ Լիխտենշտայնի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Դանիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[26]։ Լեհաստանի կազմում Ժելինսկին մասնացկեց Եվրո 2016-ին[27]՝ անցկացնելով միայն 1 հանդիպում[28][29], իսկ Լեհաստանը դուրս մնաց քառորդ եզրափակչից[30]։

2018 թվականի մայիսին Ժելինսկին ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[33]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ուդինեզե2012–13Սերիա A90000090
2013–141000010110
Ընդհանուր1900010200
Էմպոլի (վարձավճար)2014–15Սերիա A28020300
2015–1635510365
Ընդհանուր63530665
Նապոլի2016–17Սերիա A3654170476
2017–183642093477
Ընդհանուր729611639413
Կարիերայի ընդհանուր154149117318018

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ[33]

Լեհաստան
ՏարիԽաղերԳոլեր
201373
201410
201530
2016100
201780
201862
Ընդհանուր355

Միջազգային գոլեր խմբագրել

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Օգոստոսի 14, 2013PGE Արենա, Գդանսկ, Լեհաստան  Դանիա
3–2
3–2
Ընկերական խաղ
2.Սեպտեմբերի 10, 2013Օլիմպիական մարզադաշտ, Սերավալե, Սան Մարինո  Սան Մարինո
1–0
5–1
ԱԱ 2014 Որակավորում
3.
4–1
4.Մարտի 27, 2018Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան  Հարավային Կորեա
3–2
3–2
Ընկերական խաղ
5.Հունիսի 8, 2018Քաղաքային մարզադաշտ, Պոզնան, Լեհաստան  Չիլի
2–0
2–2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Poland - P. Zieliński - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  4. Lusby, Jack. «Who Is Piotr Zielinski and What Would He Bring to Liverpool?». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Skąd się wziął w Udinese Piotr Zieliński? - weszlo.com». weszlo.com (լեհերեն). 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  6. «From Poland to Naples: Piotr Zieliński, a matter of details». www.mondofutbol.com (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  7. «Niepozorny, ale zawsze się wyróżniał... zdolnościami!». GuruSportu! - Codzienna dawka sportowych ciekawostek! (լեհերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  8. Pearce, James (2016 թ․ հունիսի 13). «Why Klopp wants to snap up £9.5million target Piotr Zielinski». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  9. Polska, Grupa Wirtualna (2011 թ․ ապրիլի 22). «Zieliński oficjalnie w Udinese Calcio». sportowybar.wp.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  10. «We profile Liverpool transfer target Piotr Zielinski». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Udinese Calcio - Cagliari Calcio, Dec 2, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Apr 14, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Udinese Calcio - FC Slovan Liberec, Aug 22, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  14. INTERIA.PL. «Piotr Zieliński wypożyczony do FC Empoli» (լեհերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  15. «FC Empoli - AS Roma, Sep 13, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  16. «FC Empoli - Genoa CFC, Oct 24, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  17. «Scout Report: Piotr Zielinski | Napoli's Impressive Midfielder • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  18. «OFFICIAL: Napoli sign Zielinski from Udinese | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  19. «Napoli sign Poland's Zielinski from Udinese». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  20. «Napoli confirm the signing of Piotr Zielinski». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  21. «Napoli complete transfer for Poland winger Piotr Zielinski from Udinese». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  22. «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  23. «SSC Napoli - Inter Milan, Dec 2, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  24. «Bosnia and Herzegovina U21 - Poland U21, Nov 14, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  25. «Poland - Liechtenstein, Jun 4, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Poland - Denmark, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  27. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Poland – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  28. «Ukraine - Poland, Jun 21, 2016 - EURO 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  29. uefa.com (2016 թ․ հունիսի 21). «UEFA EURO 2016 - History - Ukraine-Poland – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  30. «Krychowiak, Poland leave with heads high». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  31. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  32. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  33. 33,0 33,1 «Piotr Zieliński». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ժելինսկի» հոդվածին։