Պիեռ Դեկուրսել

ֆրանսիացի գրող

Պիեռ Դեկուրսել (ֆր.՝ Pierre Adrien Decourcelle, հունվարի 25, 1856(1856-01-25)[1][2][3], Boulevard Saint-Martin, former 6th arrondissement of Paris, Ֆրանսիա[4][3] - հոկտեմբերի 10, 1926(1926-10-10)[1][2][3], rue du Cirque, Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[1][3]), ֆրանսիացի ժուռնալիստ, թատերագիր, վիպասան։

Պիեռ Դեկուրսել
ֆր.՝ Pierre Decourcelle
Ծննդյան անունֆր.՝ Pierre Adrien Decourcelle
Ծնվել էհունվարի 25, 1856(1856-01-25)[1][2][3]
ԾննդավայրBoulevard Saint-Martin, former 6th arrondissement of Paris, Ֆրանսիա[4][3]
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1926(1926-10-10)[1][2][3] (70 տարեկան)
Վախճանի վայրrue du Cirque, Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[1][3]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Decourcelle
Գրական անունChoufleury
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, լրագրող և սցենարիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇարլեմաժ լիցե
ԱնդամակցությունSACD?[1] և Société cinématographique des auteurs et gens de lettres?
Պարգևներ
ԶավակներClaudine Decourcelle?[5]
 Pierre Decourcelle Վիքիպահեստում

Նրա հայրը՝ Ադրիան Դեկուրսելը և քեռին՝ Ադոլֆ Ֆիլիպ դ՛Էներին նույնպես գրողներ էին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1856 թվականի հունվարի 25-ին, Փարիզում։

Սովորել է Հենրիխ IV-ի լիցեյում։

Սկզբնական շրջանում աշխատել է որպես վաճառական, բորսայի բրոքեր։

Այնուհետև Choufleuri գրական կեղծանունով աշխատակցել է Le Gaulois թերթին, որին այդ նույն ժամանակ աշխատակցում էր նաև Գի դը Մոպասանը[6]։

1882 թվականին գրել է Le Grain de beauté դրաման՝ գլխավոր հերոսուհու դերը նախատեսլով Սառա Բեռնարի համար։

1880-ական թվականներին հեղինակել է բազմաթիվ կատակերգություններ, օպերաների լիբրետոներ, ինչպես նաև՝ ժողովրդականություն վայելող մի շարք վեպեր վերափոխել է թատերախաղերի (այդ թվում՝ Պոլ Բուրժեի «Ողբերգական հովվերգությունը» հենց իր՝ վեպի հեղինակի համագործակցությամբ)։ 1897 թվականին մեծ հաջողությամբ Փարիզի «Ռենեսանս» թատրոնում ներկայացվել է Վիլյամ Ջիլեթի «Գաղտնի ծառայություն» թատերախաղի դեկուրսելյան, ֆրանսիականացված տարբերակը[7]։

Լինելով չափազանց բեղուն հեղինակ՝ Պիեռ Դեկուրսելը թատերախաղերից զատ՝ գրել է բազմաթիվ վեպեր[8]՝ դրանց զգալի մասը նվիրելով այսպես ասած՝ ռևանշի՝ Էլզաս-Լոթարինգիայի վերադարձի թեմային (այդ երկրամասը 1870 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ նվաճվել էր գերմանացիների կողմից, և Դեկուրսելի «ռևանշիստական» վեպերը մեծ ժողովրդականություն էին վայելում Ֆրանսիայում)[9]։ Բայց արձակի ասպարեզում նրա գլուխգործոցը համարվում է «Երկու երեխա» (Les Deux Gosses, 1880 թ.) վեպը[10], որը հետագայում բազմիցս էկրանավորվել է տարբեր կինոռեժիսորների կողմից (առնվազն ութ էկրանավորում, որոնցից առաջինը 1912 թվականին, ութերորդը՝ 1936-ին)։

1908 թվականինՊիեռ Դեկուրսելը Էժեն Գուգենհեյմի հետ հիմնադրել է Գրչի մարդկանց ընկերակցություն (Société des Auteurs et des Gens de Lettres (SCAGL))՝ ժողովրդականություն վայելող գրական ստեղծագործությունները կինոսցենարների վերածելու հատուկ նպատակադրումով[11]։ Ընկերակցությունը բարձր որակով ու մեծ հաջողությամբ է իրականացրել իր առաքելությունը[12]՝ կինոսցենարի վերածելով Էմիլ Զոլայի «Հողը» վեպը[13]և այլ երկեր, «ֆրանսիացնելով» Պեռլ Ուայթի մասնակցությամբ ամերիկյան սերիալները[14]...

Պիեռ Դեկուրսելը մահացել է 70 տարեկան հասակում՝ 1926 թվականի հոկտեմբերի 10-ին։

Գրականություն խմբագրել

  • Canjels, Rudmer (2011 թ․ հունվարի 26). Distributing Silent Film Serials: Local Practices, Changing Forms, Cultural Transformation. Taylor & Francis. ISBN 978-0-203-83258-5. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  • Gural, Anna; Singer, Robert (2005 թ․ հունվարի 1). Zola and Film: Essays in the Art of Adaptation. McFarland. ISBN 978-0-7864-2115-2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  • Robertson, Dougal (1974). Survive the Savage Sea. Ardent Media. ISBN 978-0-8161-6235-2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  • Unwin, Timothy (1997 թ․ հոկտեմբերի 28). The Cambridge Companion to the French Novel: From 1800 to the Present. Cambridge University Press. էջ 85. ISBN 978-0-521-49914-9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  • Van Doren, Carl (1921). a history of american literature. CUP Archive. էջ 767. GGKEY:09PKBUQHHU9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  • White, Edmund (2010 թ․ սեպտեմբերի 29). Genet: A Biography. Knopf Doubleday Publishing Group. էջ 165. ISBN 978-0-307-76449-2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Դեկուրսել» հոդվածին։