Լրագրող (ժուռնալիստ, թղթակից), մարդ, որը զբաղվում է տեղեկատվության հավաքմամբ, գրանցված զանգվածային լրատվության միջոցների համար նյութերի ստեղծմամբ, խմբագրմամբ ու ձևավորմամբ, կամ էլ զբաղվում է այդ գործունեությամբ սեփական նախաձեռնությամբ։

Լրագրող
Լրագրողը հարցազրույց է վերցնում
Մասնագիտություն
Հոմանիշներժուռնալիստ, թղթակից
Հետաքննական լրագրություն, Լրատվական ոճ, Լուսանկարչություն, Սոցիալական մեդիա
Գործունեության ոլորտ
ժուռնալիստիկա
Նկարագրություն
Պահանջվող կրթություն
Լրագրություն
Կապված մասնագիտություններ
Սոցիոլոգիա Վիճակագրություն Հոգեբան

Լրագրողի աշխատանքը կոչվում է լրագրություն։ Լրագրողը կարող է աշխատել ընդհանուր թեմաներով կամ մասնագիտանալ որոշակի թեմաներով։ Այնուամենայնիվ, լրագրողների մեծ մասը մասնագիտանում է որոշակի թեմաներով և համագործակցելով այլ լրագրողների հետ, ստեղծում է լրատվամիջոցներ, որոնք պատմում են շատ տարբեր երևույթների մասին[1]։ Օրինակ, սպորտային լրագրողը գրում է սպորտային նորությունների մասին, բայց այս լրագրողը կարող է մասը լինել մի ամսագրի, որը պատմում է շատ տարբեր թեմաների մասին:Լրագրությունը պահանջում է պատասխանատվություն։

Լրագրողի իրավունքներ և պարտականություններ խմբագրել

Լրագրողն ունի շատ իրավունքներ և պարտականություններ։ Դրանք բոլորը սահմանված են մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտները կարգավորող օրենքներով[2]։

Լրագրողի իրավունքներ խմբագրել

  • Տեղեկատվության ազատ ստացում, օգտագործում, տարածում և պահպանում,
  • այցելություն պետական, կառավարական հաստատություններ, տեղական և շրջանային ինքնակառավարման մարմիններ, ընդունելություն դրանց պատասխանատուների կողմից,
  • բացահայտ կերպով ձայնագրություններ անելու իրավունք, այդ թվում և` օգտագործելով ցանկացած տեխնիկական միջոց, բացառությամբ` օրենքով արգելված դեպքերի,
  • ազատ մուտք դեպի վիճակագրական տվյալներ, արխիվներ, գրադարանային և թանգարանային ֆոնդեր, բացառությամբ` հատուկ արժեք ներկայացնող նյութերի, որոնց օգտագործումը կարգավորվում է օրենքով,
  • առավելություն` տեղեկատվության աղբյուրների հետ աշխատելիս,
  • պաշտոնական փաստաթղթերին հարցում անելիս` անվճար տեղեկատվություն ստանալու իրավունք,
  • լրագրողի վկայական ներկայացնելու դեպքում տարերային աղետների գոտում, վթարների վայրում, մասսայական անկարգություններին, ցույցերին ու միտինգներին, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրերում գտնվելու իրավունք,
  • մասնագետներին դիմելու իրավունք` տեղեկատվությունն ստուգելու համար,
  • իր կողմից պատրաստված նյութերն ու հաղորդագրությունները սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ անանուն տարածելու իրավունք,
  • նյութի տակ ստորագրելուց հրաժարվելու իրավունք, եթե դրա բովանդակությունը խմբագրական փոփոխություններից հետո հակասում է հեղինակի համոզմունքներին,
  • տեղեկատվության հեղինակին ու աղբյուրին չբացահայտելու իրավունք, բացառությամբ, երբ այդ գաղտնիքը բացահայտելը պահանջվում է դատարանով։

Լրագրողի պարտականություններ խմբագրել

  • Հանրությանը ներկայացնել օբյեկտիվ ու հավաստի տեղեկատվություն,
  • բավարարել այն մարդկանց խնդրանքը հեղինակության ու անձի բացահայտման վերաբերյալ, ովքեր տեղեկատվություն են տրամադրում,
  • հրաժարվել խմբագրի կամ գլխավոր խմբագրի հանձնարարությունից, եթե այն անհնար է իրականացնել առանց օրենսդրության խախտման,
  • ներկայացնել խմբագրության վկայական կամ այլ փաստաթուղթ, որն ապացուցում է նրա աշխատակցելը տվյալ լրատվամիջոցին,
  • հրաժարվել կոմերցիոն նպատակներով նյութերի տարածումից, որոնք պարունակում են ապրանքի կամ ծառայության գովազդ։

Դերեր խմբագրել

Իրադարձային լրագրողն այն լրագրողն է, ով ուսումնասիրում է, գրում և հաղորդում է` լինելով դեպքի վայրում, անց է կացնում հարցազրույցներ, հետազոտություններ է անում և հրապարակում է պատրաստում։ Տեղեկատվության հավաքման գործընթացը երբեմն կոչվում է «հաղորդում»։ Կախված համատեքստից` լրագրող տերմինը կարող է ներառել խմբագիր, հոդվածագիր կամ էլ լուսանկարիչ իմաստները։

Լրագրության մեջ ձևավորվել են լրագրության էթիկայի որոշակի նորմեր։ Օբյեկտիվությունն ու անաչառությունն ամենապարզ ու առաջնային սկզբունքներն են։ Իսկ լրագրության առավել ազատ ուղղություններ, ինչպես, օրինակ, սոցիալական ցանցերը, բլոգները կամ էլ քարոզչության և որոշակի հայացքներ տարածելու համար օգտագործվող հարթակները միջազգայնորեն ընդունված են որպես լրագրության ոչ օբյեկտիվ տեսակներ։

Լրագրողների ազատություն խմբագրել

Լրագրողները երբեմն վտանգում են իրենց կյանքը, հատկապես, երբ նրանք հաղորդում են զինված հակամարտության գոտիներից կամ այն պետություններից, որտեղ չեն հարգում մամուլի ազատությունը։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Լրագրողներ առանց սահմաններին, զեկույցներ են հրապարակում լրագրության ազատության և լրագրողների ազատության վերաբերյալ։ 2011 թվականի տվյալներով, 1992 թվականից հետո աշխարհում սպանվել է 887 լրագրող, որոնցից 71%-ն սպանվել է, 17%-ը` մահացել պատերազմական գոտիներում և 11%-ը մահացել են վտանգավոր հանձնարարությունների ժամանակ։ Լրագրողների համար ամենամահաբեր 10 պետություններն են Իրաքը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Մեքսիկան, Ալժիրը, Պակիստանը, Հնդկաստանը, Սոմալին, Բրազիլիան և Շրի Լանկան[3]։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև զեկույցներ է հրապարակում բանտարկված լրագրողների վերաբերյալ։ Այս ցուցանիշով «առաջատար» են Թուրքիան[4], Չինաստանը, Իրանը, Էրիթրեան, Բիրման, Ուզբեկստանը, Վիետնամը, Կուբան, Եթովպիան և Սուդանը[5]։

Բացի ֆիզիկական վնասվածքները, լրագրողները նաև հոգեբանական ճնշումների են ենթարկվում։ Սա հատկապես վերաբերվում է պատերազմական գոտիներում աշխատող լրագրողներին, սակայն այս լրագրողների խմբագրությունները հաճախ չեն իմանում, թե ինչպես ճիշտ վարվել ռազմական գոտում աշխատող լրագրողների հետ։ Այս դեպքում լրագրողներին անհրաժեշտ է շարունակական հոգեբանական օժանդակություն։ Այնուամենայնիվ, նմանատիպ օգնություն տրամադրող մի քանի կազմակերպություններ կան[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տոներ և հիշարժան օրեր խմբագրել

  • Լրագրողի օր
  • Մասնագիտական պարտականություններ իրականացնելիս սպանված լրագրողների հիշատակի օր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diderot, Denis. «Journalist». The Encyclopedia of Diderot & d'Alembert: Collaborative Translations Project. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. "887 Journalists Killed since 1992." Committee to Protect Journalists. Retrieved 28 August 2012.
  4. «Number of Jailed Journalists Nearly Doubles in Turkey». Los Angeles Times. 2012 թ․ ապրիլի 5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  5. Iran, China drive prison tally to 14-year high. «Iran, China drive prison tally to 14-year high (December 8, 2010). Committee to Protect Journalists. Retrieved November 18, 2011». Cpj.org. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. "staying safe and sane" http://www.dandc.eu/en/article/petra-tabeling-crisis-areas-journalists-are-risk-physical-and-psychological-terms, Petra Tabeling in E+Z/D+C January 2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լրագրող» հոդվածին։