Պետրոս Տեր-Պողոսյան

հայ վրիժառու

Պետրոս Հովհաննեսի Տեր-Պողոսյան (-, Խոտորջուր, Սպեր և Մոխրակույտ Վերին, Սպեր - 1937[1])[2], Հայոց ցեղասպանության վրիժառու, սպանել է Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։

Պետրոս Տեր-Պողոսյան
Դիմանկար
ԾննդավայրԽոտորջուր, Սպեր կամ Մոխրակույտ Վերին, Սպեր
Մահացել է1937[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ծնունդով Վերին Մոխրակույտ գյուղից է, 13 տարեկանում գնացել է Խարկով, որտեղ բազմաթիվ հայ կաթոլիկներ կային։ Խարկովում աշխատանքի է անցել որպես հացթուխի օգնական։

1916 թվականին, երբ ռուսական բանակը գրավել էր Խոտորջուրը, նա մի քանի ընկերների հետ վերադառնում է հայրենի գյուղ` Վերին Մոխրակույտ։ «Նա վստահ էր, որ Մոխրակույտը, ինչպես փյունիկ թռչունը, կվերածնվի և կապրի նոր կյանքով»[2]։

Սակայն շուտով թուրքերը սկսում են գրավել Հայաստանը... Այս առաջխաղացման սկզբում էր, որ դեռ Բայբուրդը չգրաված թուրքերը շրջապատում են Խոտորջուրը... Մոտ 100 խոտորջուրցիներ՝ Պետրոսի և այլ ընկերների գլխավորությամբ, կարողանում են կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատ Խոտորջուրի կիրճում։ Նրանք կարողանում են հետ մղել թուրքական կանոնավոր զորքերի բազմաթիվ հարձակումներ և միայն այն ժամանակ, երբ բոլոր պաշարները վերջացել էին, երբ թուրքերն արդեն գրավել էին Կարսը, և դրսի օգնության բոլոր հույսերը մարել էին, միայն այդ ժամանակ է Պերտոսն իր ջոկատի հետ հեռանում Խոտորջուրից։ «Պետրոսը, որպես առաջնորդ, իրեն դրսևորեց ոչ միայն որպես քաջարի մարտիկ, այլև որպես հմուտ զորահրամանատար և կազմակերպիչ»...

Փրկված խոտորջուրցիները (ընդհանուր մոտ 25 հոգի), լքելով հայրենի գյուղը, մարտնչելով շարժվում են Լազիստան` այնտեղից Կովկաս տեղափոխվելու համար։ Այս նահանջի ընթացքում Պետրոսը հիվանդանում է տիֆով և անգիտակից վիճակում էր, երբ, 1918 թվականին, իր ընկերների հետ միասին գերի է ընկնում թուրքերին։ Նրանց շղթայակապ տանում են Տրապիզոնի բանտ և դատապարտում կախաղանի։ Սակայն որոշ նպաստավոր հանգամանքների և Մամուշ-զադեի օգնությամբ այս պատիժը փոխարինվում է 101 տարվա ազատազրկմամբ...[2]:

Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո դաշնակիցների միջամտությամբ նրանք ազատ են արձակվում։ Պետրոսը գնում է Բաթում, որտեղ հանդիպում է Արտաշես Գևորգյանին։ Նրանք մասին տեղափոխվում են Հայաստան և միանում է հայկական կորպուսին` հավատալով, որ ծառայում են իրենց բազմաչարչար ժողովրդին, իրենց դարավոր երազանքի իրականացմանը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրմանը[2]։

Վրիժառու խմբագրել

1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Մեծի (այժմ՝ Պավլե Ինգորոկվայի) փողոցում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը ի կատար են ածել Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշայի նկատմամբ դատավճիռը, որը Մոսկվա էր ժամանել` որպես Աֆղանստանի ներկայացուցիչ։ Չսպասելով խորհրդային կառավարությունից ֆինանսական օգնությանը, որի շահերից ելնելով նա խոստացել էր հակազդել Աֆղանստանում անգլիացիներին, Ջեմալը Թիֆլիսով փորձել է հասնել Անկոր, որպեսզի հանդիպի Մուսթաֆա Քեմալի հետ։ Մահափորձի կազմակերպմանը մասնակցել են Զարեհ Մելիք-Շահնազարյանը և Ստեփան Ծաղիկյանը։

1930-ական թվականներին ձերբակալվել և աքսորվել է Մինուսինսկ։ Դիմել է փախուստի։

2010 թվականի ապրիլի 5-ին Թբիլիսիի Չայկովսկու և Ինգորոկվայի փողոցների անկյունում` նախկին պետական խորհրդական Անտոն Սողոմոնի Կորխանյանին պատկանող տան ճակատին, տեղադրվել է Ջեմալ փաշայի հուշատախտակը։ Ապրիլի 17-ին հայ համայնքի շնորհիվ տախտակը հանվել է[3]։

Հիշատակի հավերժացում խմբագրել

Նեմեսիս գործողությանը նվիրված ցուցահանդես Ծիծեռնակաբերդում
աջից առաջինը Պետրոս Տեր-Պողոսյանն է

Պետրոս Տեր-Պողոսյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայազգ էլեկտրոնային հանրագիտարան (հայ.) / ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
  2. 2,0 2,1 2,2 2,3 Թարգմանիչ` Լևոն Ղազարյան. «Операция Немезис. Азвин: Убийство Джемал-паши. КАК БЫЛО ОРГАНИЗОВАНО И ОСУЩЕСТВЛЕНО УБИЙСТВО ДЖЕМАЛ-ПАШИ». www.nemesis.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Թբիլիսիի հայերի շնորհիվ Ջեմալ փաշայի հիշատակին նվիրված հուշատախտակը հանվել է
  4. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել