Նեմեսիս գործողություն

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

Նախապատմություն

Մուդրոսի զինադադարից հետո, 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ ի բացակայության մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։

Գործողության ծրագրում

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը.

Հիմնական գործողություններ

ԱմսաթիվՍպանվածՎայրԻրագործողՆկարագրություն
Դեկտեմբեր, 1918Վլադիմիր Դիմիտրև  Կոստանդնուպոլիս, ԹուրքիաԱրշակ ԵզդանյանՕսմանյան գաղտնի գործակալ, որն աջակցել է հայերի ձերբակալությունների ընթացքում
1920Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկով ու բուլղարացի գործակալ ՍառաֆովԵրևանսկու հրապարակ,   Թիֆլիս, ՎրաստանԱրամ Երկանյան1920 թվականին Թիֆլիսի Երևանսկու հրապարակում Արամ Երկանյանը սպանել է Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովին։ Նա սպանել է նաև բուլղարացի գործակալ Սաֆարովին։
Մայիսի 31, 1920Նասիբ ՅուսիֆբեյլիԲաքվի ճանապարհԱնհայտՍպանվեց 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը Ադրբեջանական հանրապետության կրթության ու կրոնական հարցերով նախարար Նասիբ Յուսիֆբեյլին[1]։
Հունիսի 19, 1920Ֆաթալի խան Խոյսկի  Թիֆլիս, ՎրաստանԱրամ Երկանյան1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը։
Հուլիսի 19, 1920Հասան Բեկ Ագաև  Թիֆլիս, ՎրաստանԱրամ ԵրկանյանՍպանվեց Ադրբեջանական հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը։
Մարտի 15, 1921Թալեաթ փաշա  Բեռլին, ԳերմանիաՍողոմոն Թեհլերյան1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին։ 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։
Հուլիսի 18, 1921Բեհբուդ խան Ջավանշիր  Կոստանդնուպոլիս, ԹուրքիաՄիսաք Թորլաքյան1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին։ Թոռլակյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ։
Դեկտեմբերի 5, 1921Սայիդ Հալիմ փաշա  Հռոմ, Իտալիա Արշավիր Շիրակյան1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի մեծ վեզիր Սայիդ Հալիմին։
Ապրիլի 17, 1922Ջեմալ Ազմի  Բեռլին, ԳերմանիաԱրշավիր Շիրակյան, Արամ Երկանյան1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15․000 հայ երեխաների ծովում խեղդել)[Ն 1][2]։
Ապրիլի 17, 1922Բեհաեդդին Շաքիր  Բեռլին, ԳերմանիաԱրշավիր Շիրակյան, Արամ Երկանյան1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը)։
Հուլիսի 22, 1922Ջեմալ փաշա Թիֆլիս, ՎրաստանՊետրոս Տեր-Պողոսյան, Արտաշես Գևորգյան, Ստեփան Ծաղիկյան և Զարեհ Մելիք-Շահնազարյանց1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։»[3] Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։

Դավաճանների սպանություն

ԱմսաթիվՍպանվածՎայրԻրագործողՆկարագրություն
1920Հարություն ՄկրտչյանԿոստանդնուպոլիսՍողոմոն Թեհլիրյան1920 թվականին Սողոմոն Թեհլիրյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Հարություն Մկրտչյանին։
Մարտի 27, 1920Վահե Իհսան (Եսայան)ԿոստանդնուպոլիսԱրշավիր Շիրակյան1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
1920Արշավիր (Արթուր) ՅասյանՍիրիա[4]Արշակ Եզդանյան[փա՞ստ]Հայտնի է «Սեւհակեան», «monsieur Շարլ» ծածկանուններով[4]։1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Արշավիր (Արթուր) Յասյանը դավաճանել է հայերին, ինչի արդյունքում մահափորձը կասեցվել է, իսկ Հնչակյան կուսակցության 21 անդամներ ենթարկվել մահապատժի։ Գնդակահարվել է Արշակ Եզդանյանի կողմից 1920 թվականին Կոնստանդնուպոլսում։
1920Հմայակ ԱրամեանցԿոստանդնուպոլիսԱրշակ ԵզդանյանԹուրք պետութեան գործակից։ Իր տրամադրած տեղեկությունների արդյունքում կախաղան են բարձրացել հնչակյան կուսակցության անդամներ, ովքեր նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձ[4]։
ԱնհայտՓոլիս Կարապետ[4]ԿոստանդնուպոլիսԱնհայտ
ԱնհայտԶեյթունցի ԿարապետՍիրիա[4]Անհայտ

Չկայացած դատավճիռներ

Դատավճռի ցուցակում էին նաև Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը։ Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ։

Գործողության մասնակիցներ

Ծանոթագրություններ

  1. Թուրքիան պետք է հաշտվի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև իր ողջ 700 ամյա պատմության հետ
  2. ГЕНОЦИД АРМЯН В ОСМАНСКОЙ ИМПЕРИИ. Массовая резня армян младотурками, 1909 - 1918. Информация о судебном процессе над лидерами младотурок в 1919 г. (ռուս.)
  3. Cleveland, William: A History of the Modern Middle East. Boulder: Westview Press, 2004. «World War I and the End of the Ottoman Order», 146-167. (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Փամպուքեան Երուանդ (2017)։ Մեծ Եղեռնի Առաջին Վաւերագրողը. Շաւարշ Միսաքեան։ Անթիլիաս, Լիբանան 

Նշումներ

  1. 1919 թվականի թուրքական դատարանի մեղադրականում նշված է. «Կա Տրապիզոնի նախկին երեսփոխան Հաֆիզ Մահմեդ-Բեյի ցուցմունքը, կապված Սև ծովում հայերին ջրախեղդ անելուն, երբ մանրամասները հայտնում են Թալեաթին, նա ոչինչ չի ձեռնարկում գեներալ-նահանգապետ Ջեմալ Ազմիի դեմ, որը և մեծացնում է Թալեաթի հանցանքը»

Գրականություն

  • Ազվին «Ջեմալ փաշայի սպանությունը», Մոսկվա–Երևան, 1991, 92 էջ։
  • Աշոտ Արծրունի «Ճեմալ փաշայի ահաբեկումը», «Հայրենիք» ամսագիր, 1960, թիւ 5, էջ 98–99:
  • Աւօ «Միսաք Թորլաքեան», «Յեղափոխական ալպոմ», հատ. 8, Թեհրան, 1970, էջ 7-109։
  • Երկանեան Արամ «Այսպես սպաննեցինք», Լոս Անջելոս, 1949, 87 էջ։
  • Երկանեան Արամ «Գիրք մատուցման եւ հատուցման», Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
  • Երկանեան Արամ «Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
  • Թեհլերյան Սողոմոն «Վերյիշումներ», գրի առաւ Վ. Մինախորյան, Գահիրէ, 1953, 1956, 474 էջ, Երևան, 1993, 288 էջ, 2008։
  • Թեհլիրեան արդարահատոյցը, Պէյրութ, 1981, 422 էջ։
  • Թոռլաքեան Միսաք «Օրերուս հետ», Պոսթըն, 1953, 568 էջ, Պէյրութ, 1963, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 2001, 624 էջ։
  • Հակոբյան Արարատ «ՀՅԴ 9–րդ ընդհանուր ժողովը», Երևան, 1994, 45 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր «Իմ կտակը», Պէյրութ, 1972, 108 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր «Քանի մը յուշեր եւ պատասխան Արշաւիր Շիրակեանի», Փարիզ, 1957, 29 էջ։
  • Միսաք Թոռլաքյանի դատավարությունը, խմբ. Վ. Եղիայան, Ա. Արաբյան, 2008, 248 էջ։
  • Միքայել Այվազյան «Ովքեր են սպանել Ջեմալ փաշային», 2016, 136 էջ։
  • Նաթալի Շահան «Վրէժի աւետարան», գիրք Ա. (1916–1917 թթ.), Նիւ Եորք, 1918, 39 էջ։
  • Նաթալի Շահան «Վրէժի աւետարան», գիրք Բ. (1916–1917 թթ.), Նիւ Եորք, 1918, 46 էջ։
  • Շիրակեան Արշաւիր «Կտակն էր նահատակներուն», Պէյրութ, 1965, 344 էջ, Թեհրան, 1982, 344 էջ, Պէյրութ, 1986, 2010, 367 էջ, Երևան, 1991, 368 էջ։
  • Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրական նյութեր), Վենետիկ, 1921, Երևան, 1990, 224 էջ, 2008։
  • Քիւրքճեան Յարութիւն «Հայկական ցեղասպանութեան արդարահատոյցը», Փարիզ, 1981։
  • Շահան Նաթալի, (2002) [1928]. The Turks and Us. Nagorno-Karabakh: Punik Publishing.
  • Արշավիր Շիրակյան, (1976). The Legacy. Sonia Shiragian. Boston, Massachusetts: Hairenik Press. LCC 76-49796.
  • Ավաքիան Լինդի, (1989). The Cross and the Crescent. USC Press. ISBN 0-943247-06-3.
  • Դեորգի Ջեքուս, (1990). Resistance & Revenge. Transaction Publishers. ISBN 0-88738-338-6.
  • Էդվարդ Ալեքսանդր, (2000). A Crime of Vengeance. Backinprint.com. ISBN 0-595-08885-6.
  • Եղիայան Վարդգես, (2006). The Case of Soghomon Tehlirian. Center for Armenian Remembrance. ISBN 0-9777153-1-0.
  • Եղիայան Վարդգես, (2006). The Case of Misak Torlakian. Center for Armenian Remembrance. ISBN 0-9777153-0-2.
  • Jacques Derogy, Resistance and Revenge: The Armenian Assassination of Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations, Trans. A. M. Barret, Tansaction Publishers 1990, p. xiv
  • Houshamadian of Armenian Revolutionary Federation (ARF) Dashnaktsutiun Album - Atlas Volume 2, Jacob Manjikian Editor, Next Day Color Printing Inc. (2000), p. 214
  • Jacques Derogy, Resistance and Revenge, p. 61
  • Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, pp. 114–115
  • Jacques Derogy, Resistance and Revenge, pp. 84–85
  • Ibid., pp. 117–119
  • Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, p. 108
  • Ibid., pp. 176–177
  • Jacques Derogy, Resistance and Revenge, pp. 171–173
  • Zaven Der Yeghiayan, My Patriarchal Memories Trans. Ared Misirliyan, Mayreni Publishing 2002, p. 273
  • Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, p. 60
  • Vahan Minakhorian. Verhisumner, Hoosaber, Cairo 1956 p. 204-206
  • Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, pp. 46–48
  • Ibid., P. 46
  • Zaven Der Yeghiayan, My Patriarchal Memories, pp. 58–59
  • Houshamadian of Armenian Revolutionary Federation ..., p. 215
  • Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, pp. 246–247
  • Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, p. ix
  • Bio provided by Ms. Graciela Kevorkian
  • Երկանեան Արամ, Գիրք մատուցման եւ հատուցման, Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
  • Երկանեան Արամ, Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
  • Թեհլերյան Սողոմոն, Վերյիշումներ, գրի առաւ Վ. Մինախորյան, Գահիրէ, 1953, 1956, Երևան, 1993, 288 էջ, 2008։
  • Թոռլաքեան Միսաք, Օրերուս հետ, Պոսթըն, 1953, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 1963, 2001, 624 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր, Իմ կտակը, Պէյրութ, 1972, 108 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր, Քանի մը յուշեր եւ պատասխան Արշաւիր Շիրակեանի, Փարիզ, 1957, 29 էջ։
  • Միսաք Թոռլաքյանի դատավարությունը, խմբ. Վ. Եղիայան, Ա. Արաբյան, 2008, 248 էջ։
  • Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, 2016, 136 էջ։
  • Շիրակեան Արշաւիր, Կտակն էր նահատակներուն, Պէյրութ, 1965, 1986, 2010, Թեհրան, 1982, Երևան, 1991։ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրական նյութեր), Վենետիկ, 1921, Երևան, 1990, 2008։

Արտաքին հղումներ