Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց

Երևանի դպրոց

Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1961
Անվանված էՊարույր Սևակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Նոր-Արեշ, 35 փողոց 2

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին Էրեբունի համայնքի Նոր-Արեշ թաղամասում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ։ Ի սկզբանե գործել է որպես թիվ 123 ութամյա դպրոց և ունեցել է մեկ քարաշեն մասնաշենք։ 1970 թվականին դպրոցը դարձել է միջնակարգ և կառուցվել է դպրոցի երկրորդ մասնաշենքը։ 1971 թվականին դպրոցն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի անունով։ 2010 թվականից Պարույր Սևակի անվան թիվ 123 դպրոցը դարձել է հիմնական դպրոց[1][2]։

Պարույր Սևակի հուշարձան (Երևան)

1978 թվականին դպրոցի պատի խորշում տեղադրվել է Պարույր Սևակի հուշարձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Ծրագրային համագործակցություններ խմբագրել

Դպրոցն իր գործունեության ընթացքում իրականացրել է տարբեր ծրագրեր՝

  • Լոս-Անջելեսի «Կարկաչ» մանակապատանեկան հեռուստածրագիր
  • «ԱՄՔՈՐ-ի 400 աշակերտների համար կազմակերպված «Սնունդ» և «Այգեգործություն» ծրագրեր
  • «Դպրոցական առողջապահություն» ծրագիր
  • «Հավասարը հավասարին մեթոդով ուսուցում երիտասարդների շրջանում» ծրագիր
  • «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ծրագիր
  • «Միավորվենք հանուն երեխաների և փրկենք ապագան» ծրագիր

Տնօրեններ խմբագրել

  • Զավեն Մուսաելյան
  • Մխիթար Մխիթարյան
  • Սոնյա Չախալյան
  • Ռուբեն Սանոյան
  • Լարիսա Բագդյան
  • Վարդիթեր Թելունց

Շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոց