Շկոդերի վիլայեթ

Շկոդերի վիլայեթ (թուրքերեն՝ İşkodra Vilayeti), առաջին մակարդակի վարչատարածքային միավոր Օսմանյան կայսրությունում, որը գոյություն է ունեցել 1867-ից 1913 թվականներին՝ ժամանակակից Ալբանիայի և Չեռնոգորիայի տարածքում։ 19-րդ դարի վերջին տարածքը կազմել է 13 800 կմ²։

Շկոդերի վիլայեթ
İşkodra Vilayeti

Զինանշան

ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Կարգավիճակվիլայեթ (առաջին մակարդակի վարչատարածքային միավոր)
ՎարչկենտրոնՇկոդեր
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն349 455
Ազգային կազմթուրքեր, ալբանացիներ
Տարածք13 800 կմ²
Հիմնադրված է1867 թվական թ.
ՓոխարինեցSanjak of Scutari?

Վիլայեթը կազմավորվել է 1867 թվականին՝ նախկինում գոյություն ունեցողղ Շկոդերի և Դեբարի սանջակների տեղում։ Ձևավորվել է թուրքերի կողմից 1478-1479 թվականներին քաղաքի գրավումից հետո։ 1499 թվականի տվյալներով Շկոդերի սանջակի կազմում ներառված էր Զետայի իշխանության մեծ մասը։ 1514-ին Ստանկո Չեռնոևիչի իշխանության ներքո վարչատարածքային միավորը տարրալուծվում է երկու առանձին շրջանների՝ Շկոդերի և Չեռնոգորիայի սանջակների, որոնցից յուրաքանչյուրն օժտված էր որոշակի ինքնավարությամբ։

1867 թվականին Շկոդերի սանջակը միանում է Սկոպյեի սանջակին, որի արդյունքում էլ ձևավորվում է վիլայեթը։ Նախկինում Օսմանյան կայսրության Շկոդերի վիլայեթի մաս կազմող Բար և Պոդգորիցա բնակավայրերը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում անցնում են նորանկախ Չեռնոգորիայի թագավորությանը[1]։

1912-1913 թվականների պատերազմական գործողությունների ընթացքում վիլայեթի տարածքը նվաճվում է «Բալկանյան դաշինքի» երկրների միացյալ ուժերի կողմից։ 1914 թվականին Շկոդերի վիլայեթը միանում է 1913 թվականի Լոնդոնի վեհաժողովի արդյունքում ձևավորված անկախ Ալբանիային։

1911 թվականի տվյալներով թուրքհպատակ վիլայեթի բնակչության թիվը կազմել է 349 455 մարդ[2]։ Ազգաբնակչության մեծամասնությունը կազմել են իսլամադավան ալբանացիները։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շկոդերի վիլայեթ» հոդվածին։