Շիրազ Մարգարյան

Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան (ապրիլի 14, 1947, Քարաշեն, Գորիսի շրջան), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, բանասիրական գիությունների դոկտոր Ալեքսանդր Մարգարյանի որդին։

Շիրազ Մարգարյան
Շիրազ Ալեքսանդրի Մարգարյան
ԾննդավայրՔարաշեն, Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
Մասնագիտությունքիմիկոս
ԾնողներԱլեքսանդր Մարգարյան
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ նախագահի մրցանակ (2002)

Կենսագրություն խմբագրել

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և 1974 թվականին ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1975 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան «Միջուկների քիմիական բևեռացման քանակական ուսումնասիրություն» թեմայով։ Դոկտորական դիսերտացիայի թեման եղել է «Սուլֆոքսիդների, սուլֆիդների, եթերների և ամինների միջմոլեկուլային փոխազդեցուրյունները և ռեակցիաներ» աշխատությունը։ Որպես գիտական աշխատող ու հրավիրված պրոֆեսոր եղել է Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում (1991), Բոլոնիայի համալսարանի Ջ. Չամիչյանի անվանքիմիական ինստիտուտում (1998, 2000, 2003), ԱՄՆ Հյուսիս-արևմտյան համալսարանում (1999, 2004 ), Մյունստերի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ (1998), Ռեգենսբուրգի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ (2006), Բոխումի համալսարան, Գերմանիա (2010), Սաարլանդի համալսարան (2010)։

Հեղինակ է ավելի քան 100 գիտական հրապարակումների[1]։ Եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչը[2]։

Բնական գիտությունների զարգացման բնագավառում «Բջջային թաղանթների տեղափոխիչ և ֆերմենտային ակտիվությունն ու նրանց փոխազդեցությունում ծծումբ պարունակող օրգանական միացությունների հետ» գիտական հոդվածների շարքի համար (համահեղինակներ Կարինե Բաղրամյան, Արմեն Թռչունյան) 2002 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շիրազ Մարգարյան». presidentprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  2. «ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՇԻՐԱԶ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՂԻՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. «Էջ:Armenia Encyclopedia.djvu/1065 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  4. Fund, Hayastan All Armenian. «2002 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ». himnadram.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Մրցանակակիրներ». presidentprize.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել