Շենին Սոսամոն

ամերիկյան դերասանուհի

Շենին Մարի Քահուլանի Սոսամոն (անգլ.՝ Shannyn Marie Kahoolani Sossamon[1], հոկտեմբերի 3, 1978(1978-10-03), Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նրան ճանաչում են բերել «Մի ասպետի պատմություն» և «40 օր և 40 գիշեր» ֆիլմերը։

Շենին Սոսամոն
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 3, 1978(1978-10-03) (45 տարեկան)
Ծննդավայր՝Հոնոլուլու, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել, երաժիշտ, պարուհի, սցենարիստ և ռեժիսոր
IMDb։ID 0815370

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Սոսամոնը ծնվել է Հոնոլուլուում՝ Հավայի նահանգում՝ Շերի Սոսամոնի և Թոդա Լինդբերգի ընտանիքում, իսկ մեծացել է Ռինոյում՝ Նևադա նահանգում։ Նա ունի ֆրանսիական, հավայական, հոլանդական, անգլիական, իռլանդական, ֆիլիպինյան և գերմանական արմատներ։ Դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պատրաստվում էր սկսել պարուհու կարիերան[2]։ Նա նկարահանվել է մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակներում, ինչպես նաև վաստակել է որպես դիջեյ տեղի ակումբներում։ 1999 թվականին, քասթինգի տնօրեն՝ Ֆրանսին Մեյսլերը իր եղբոր՝ Գվինեթ Փելթրոուի ծննդյան երեկույթի ժամանակ, որտեղ Շենինը օգնում էր դիջեյին, նկատե է Սոսամոնին։

Կարիերա

խմբագրել
Սոսամոնը և Հորվարդի ռեժիսոր՝ Գորան Դուչիկը, 2006 թվական

Նրա առաջին դերը կինոյում դարձել է «Մի ասպետի պատմություն» արկածային ֆիլմում գլխավոր կանացի դերը։ Ջոսելինի դերը ստանալու համար նա անցել է հինգ լսում։ 2002 թվականին «40 օր և 40 գիշեր» ռոմանտիկ կատակերգությունում Շենինը խաղացել է սիրահարված հերոսի՝ Ջոշ Հարթնեթի դերը։ Դրանից հետո նա նկարահանվել է «Ներգրավման կանոնները» ֆիլմում՝ նկարահանված Ռոջեր Էվերին Բրեթա Իսթոն Էլիսի վեպի հիման վրա։ Նկարահանվել է նաև Հիթ Լեդջերի հետ «Կարգը» պատկերում, Սոսամոնը հղիության հետ կապված ժամանակավորապես դադարել է նկարահանվել։ 2002 թվականին ստացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակը։ 2005 թվականին Սոսամոնը վերադարձել է կինո, չնայած նրա դերերը դարձել էին քիչ նկատելի։

Դերասանուհին «Լուսնի լույս» սերիալում, որը 2007-2008 թվականներին թողարկվել է CBS ալիքով, խաղացել է Քորալին Դյուվալ վամպիրի դերը։

«Ինքնասպանները․ սիրո պատմություն» (2006) և «Մեկ բաց թողնված զանգ» (2008) ֆիլմերում Շենին Սոսամոնը խաղացել է գլխավոր դերերը։ Ինչպես նաև խաղացել է ոչ մեծ դեր 2006 թվականի դեկտեմբերին թողարկված «Արձակուրդ փոխանակումով» ռոմանտիկ կատակերգությունում։ 2007 թվականին Սոսամոնը հայտնվել է «Կատակոմբաներ» սարսափ ֆիլմում, որտեղ խաղում էր նաև Փինքը։

«Սոճիներ» (2015) սերիալում խաղացել է Թերեզա Բյորքին՝ Իթան Բյորքի կնոջը։ Շենին Սոսամոնը «Քնկոտ Հովիտ» (2015-2016) սերիալի երրորդ եթերաշրջանում խաղացել է Պանդորայի դերը։

Անձնական կյանք

խմբագրել

Շենինն գրող և նկարիչ Դալաս Քլեյթոնից[3] ունի երկու որդի՝ Աուդիո Սայնսը[4] և Մորթեմիրը[5]։

Ֆիլմագրություն

խմբագրել
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1997սՊարոն Շոուն Բոբի և Դեյվիդի հետMr. Show with Bob and DavidՄոդել/ աղջիկ
2001ֆՄի ասպետի պատմությունA Knight's TaleՋոսելին
2002ֆ40 օր և 40 գիշեր40 Days and 40 NightsԷրիկա Սաթոն
2002ֆՆերգրավման կանոններըThe Rules of AttractionԼորեն Հինդե
2003կֆՎոլի ՄովսեսWholey MosesՄաքս
2003ֆԿարգըThe OrderՄարա Սինքլեր
2004սՕրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանումLaw & Order: Special Victims UnitՄիրա Դենինգ
2005կֆԵս ատում եմ քեզI Hate YouՋո
2005ֆՀոգիներ ուտողըDevourՄերիսոլ
2005կֆԵրկու անգամThe DoubleՄելանի
2005ֆՉբացահայտվածUndiscoveredՋոզի
2005ֆՈւրվականների որսChasing GhostsԹելոր Սպենսեր
2006ֆԻնքնասպանները. Սիրո պատմությունWristcutters: A Love StoryՄաքալ
2006ֆԱրձակուրդ փոխանակումովThe HolidayՄեգի
2007սԴեղին մամուլDirtՔարա Քլեյ
2007ֆԿատակոմբաներCatacombsՎիկտորիա
2008ֆՄի բաց թողնված զանգOne Missed CallԲեթ Ռեյմոն
2007-2008սԼուսնի լույսMoonlightՔորալայն/ Մոգրան
2009ֆՈւրախ կյանք ԿրեկտաունումLife Is Hot in CracktownՔոնչեթա
2009կֆՋերիJerryբուժքույր
2010ֆԸնտանեկան հարսանիքOur Family WeddingԷշլի Մաքլի
2010սԻնչպես Ամերիկայում հասնել հաջողություններիHow to Make It in AmericaՋինջի Վու
2010ֆԿյանք եղբոր համարThe HeavyՔլեր
2010ֆՃանապարհ դեպի ոչ մի տեղRoad to NowhereԼորեն Գրեմ/ Վերմա Դյուրան
2011կֆՊայքար իրավունքի համարFight for Your Right Revisitedսրճարանի տիրուհի
2011ֆԴատի օրThe DayՇենոն
2012կֆՀեծանվորդThe Cyclistաղջիկ
2012ֆՍիրո ավարտThe End of LoveԼիդիյա
2013կֆՑանկությունDesire
2013սՍիրուհիներըMistressesԱլեքս
2014մսՑանկապատից այն կողմOver the Garden WallԼորնա
2015սՍոճիներWayward PinesԹերեզա Բյորք
2015ֆՍինիսթեր 2Sinister 2Քորթնի Քոլինզ
2015-2016սՔնկոտ ՀովիտSleepy HollowՊանդորա
2015ֆՄարդ առանց գլխիMan Without a HeadՀեյզել
2015ֆՃիզվիտThe Jesuit

Գովազդային տեսանյութեր

խմբագրել

Երաժշտական հոլովակներ

խմբագրել
  • The Black Heart Procession — «Not Just Words» (2006)
  • Միք Ջագեր և Լենի Կրավից — «God Gave Me Everything» (2001)
  • Korn — «Make Me Bad» (2000)
  • DJ Quik
  • Շեր — «Strong Enough» (1999)
  • Goo Goo Dolls — «Dizzy» (1999)
  • Դեբորա Կոքս — «It’s Over Now» (1998)
  • Daft Punk — «Revolution 909» (1998)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Shannyn Sossamon // movies.nytimes.com
  2. IMDb.com
  3. Nancy Mills. (2008 թ․ փետրվարի 2). «Hollywood's dark horse: Shannyn Sossamon» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. Doug Speirs. (06/29/2013). «Speiriscope... trending that has caught Doug's eye: Celebrity baby names» (անգլերեն). Winnipeg Free Press. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  5. Jenny Schafer. (2012 թ․ մարտի 13). «Shannyn Sossamon Welcomes Second Child: Mortimer» (անգլերեն). www.celebritybabyscoop.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Martini (2008) — Behind the scenes Արխիվացված 2009-06-04 Wayback Machine // shannyn-sossamon.com
  7. Clooney and Shannyn Sossamon in Martini — Beautiful Race Արխիվացված 2009-05-06 Wayback Machine // brentter.com, August 10, 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շենին Սոսամոն» հոդվածին։