Արձակուրդ փոխանակումով

«Արձակուրդ» (անգլ.՝ The Holiday), 2006 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորը, սցենարի հեղինակը և պրոդյուսերը Նենսի Մեյերսն է։ Գլխավոր դերերը կատարել են Քեյթ Ուինսլեթը, Քեմերոն Դիասը, Ջուդ Լոուն և Ջեք Բլեքը։

Արձակուրդ փոխանակումով
անգլ.՝ The Holiday
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և կինոկատակերգություն
Թվականդեկտեմբերի 5, 2006[1], դեկտեմբերի 14, 2006[2] և դեկտեմբերի 8, 2006[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆենսի Մեյերս[4][5][6]
ՊրոդյուսերՆենսի Մեյերս և Բրյուս Ա․ Բլոկ
Սցենարի հեղինակՆենսի Մեյերս
ԴերակատարներՔեմերոն Դիաս[7][5][6][…], Քեյթ Ուինսլեթ[7][6][8], Ջուդ Լոու[7][6][8], Ջեք Բլեք[7][6][8], Շենին Սոսամոն[6][8], Էլի Ուոլլակ[6][8], Էդվարդ Բյորնս[6][8], Ռուֆուս Սյուել[6][8], Ջոն Կրասինսկի[8], Ալեքս Օ'Լաֆլին[8], Օդեթ Էննեբեյլ[8], Ջեյմս Ֆրանկո[8], Դասթին Հոֆման[8], Լինդսի Լոհան[8], Սառա Փերիշ[8], Քեթրին Հան[8] և Ջոն Փրեսքոթ[9]
ՕպերատորԴին Քանդի
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՋո Հաթշինգ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունColumbia Pictures, Universal Studios և Relativity Media
Տևողություն130 րոպե
Բյուջե85 000 000 $
Շահույթ205 100 000 $[10]
Պաշտոնական կայքէջ

Պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում 2006 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերի 8-ին այն թողարկվել է կինոթատրոններում Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը տեղայնացրել է Columbia Pictures ընկերությունը, իսկ արտասահմանում՝ Universal Pictures ընկերությունը։ Այն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 205 մլն դոլար՝ ունենալով 85 մլն դոլար բյուջե։ Ֆիլմն արժանացել է խառը արձագանքների, քննադատները բարձր են գնահատել նրա վիզուալ գեղագիտական դիզայնը և դերասանների խաղը, իսկ սյուժեն համարվել է կանխատեսելի։

Սյուժե խմբագրել

Լոնդոնի «Daily Telegraph»-ում հայտնի հարսանեկան սյունակի հեղինակ Այրիս Սիմփքինսը[11] (Քեյթ Ուինսլեթ) ապրում է Անգլիայում՝ գավառական գեղեցիկ քոթեջում։ Նա սիրահարված է մի մարդու, որն օգտագործում է իրեն։ Նրանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Հարավային Կալիֆոռնիայում, ապրում է Ամանդա Վուդսը (Քեմերոն Դիաս), որը գովազդային գործակալության սեփականատեր է, զբաղվում է ֆիլմերի համար հոլովակների ստեղծմամբ[11]։ Մի օր նա իմանում է, որ իր սիրելին դավաճանում է իրեն։

Միմյանց անծանոթ երկու կանայք, որոնք ապրում են միմյանցից 9 000 կմ հեռավորության վրա, հայտնվում են նման իրավիճակներում։ Նրանք գտնում են միմյանց համացանցում և պայմանավորվում են արձակուրդի ընթացքում փոխանակել իրենց բնակարանները․ Սուրբ ծնունդից առաջ Այրիսն ու Ամանդան որոշում են հանգստանալ իրենց խնդիրներից՝ պայմանավորվելով փոխել մայրցամաքները և ապրել միմյանց տանը երկու շաբաթվա ընթացքում։ Այրիսը տեղափոխվում է արևոտ Կալիֆոռնիա՝ Ամանդայի տուն, իսկ Ամանդան մեկնում է ձյունածածկ անգլիական գավառ։ Նրանցից յուրաքանչյուրը նոր վայրում տոնում է իր երջանիկ Սուրբ ծնունդը։

Դերերում խմբագրել

ԴերասանԴեր
Քեյթ Ուինսլեթ[12]։Այրիս[13]։ Այրիս[13]։
Ջեք Բլեք[14]։Մայլզ Մայլզ
Քեմերոն Դիաս[15][16]։Ամանդա Ամանդա
Ջուդ Լոու[17][18][19]։Գրեմ Գրեմ Այրիսի եղբայրը
Ռուֆուս ՍյուելՋասպեր Ջասպեր Այրիսի գործընկերը
Էդվադ ԲյոռնսԻթան Իթան Ամանդայի նախկին սիրելին
Շենին ՍոսամոնՄեգի Մեգի
Էլի ՈւոլլակԱրթուր Էբբոտ Արթուր Էբբոտ
Ջոն ԿրասինսկիԲեն Բեն

Ֆիլմում էպիզոդիկ դերերով և բառացիորեն մի քանի վայրկյանով հայտնվում են Լինդսի Լոհանը, Ջեյմս Ֆրանկոն և Դասթին Հոֆմանը[20]։ Առաջին երկուսն իբր կատարում են գլխավոր դերեր այն մարտաֆիլմում, որի գովազդային հոլովակը մոնտաժում են Ամանդայի աշխատակիցները, իսկ Հոֆմանը հայտնվում է որպես տեսավարձույթի խանութի հաճախորդներից մեկը, երբ Մայլզը, Այրիսին մեկը մյուսի հետևից ցույցտալով սկավառակները և ֆիլմերից մեղեդիներ երգելով նրա վրա, DVD-ի դարակից վերցնում է «Շրջանավարտը» ֆիլմի սկավառակը։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է 2006 թվականին Varese Sarabande ստուդիայի կողմից։ Այն ներառում է Հանս Ցիմմերի, Հերբ Ալպերտի, Հեյտոր Պերեյրայի, Իմոջեն Հիփի և այլ կոմպոզիտորների կողմից գրված մեղեդիներ։ Սաունդթրեքը բաղկացած է 22 մեղեդիներից՝ 48։12 րոպե ընդհանուր տևողությամբ։

Բացի այդ, ֆիլմում օգտագործվել են ևս 28 տարբեր ստեղծագործություններ, ներառյալ Էլլա Ֆիցջերալդի, Արետա Ֆրանկլինի, Քայլի Մինոուգի, The Killers խմբի երգերը և երկու մեղեդի, որոնք գրել են Անդրեա և Էնիո Մորիկոնեները։

Hans Zimmer

  • Maestro
  • Iris And Jasper
  • Kayak for One
  • Zero
  • Dream Kitchen
  • Seperate Vacations
  • Anything Can Happen
  • Light My Fire
  • Definitely Unexpected
  • If I Wanted to Call You
  • Roadside Symphony
  • Busy Guy
  • For Nancy
  • Its Complicated
  • Kiss Goodbye
  • Verso E Prosa
  • Meu Passado
  • The Cowch
  • Three Musketeers
  • Christmas Suprise
  • Gumption
  • Cry

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ամանդան (Քեմերոն Դիաս), գալով Այրիսի տուն, բաժակը ձեռքին կատարում է ամերիկյան The Killers ռոք խմբի «Mr.Brightside» երգը։
  • Նենսի Մայերսը նկարահանումների ժամանակ միշտ դերասանների համար միացրել է այն երաժշտությունը, որը հետագայում պետք է հնչեր այս կամ այն տեսարանում, որպեսզի նրանք ավելի լավ զգան պահը։
  • Ֆիլմը ներկայացվել է MTV հեռուստաալիքի 2007 թվականի մրցանակի «Լավագույն համբույր» անվանակարգում (Քեմերոն Դիաս, Ջուդ Լոու)[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. http://www.imdb.com/title/tt0457939/
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/es/film676444.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.fotogramas.es/Peliculas/The-Holiday-Vacaciones
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.metacritic.com/movie/the-holiday
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 http://www.imdb.com/title/tt0457939/fullcredits
  9. ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Box Office Mojo — 1999.
  11. 11,0 11,1 Robert, Sheila (2006 թ․ դեկտեմբերի 5). «Cameron Diaz Interview, The Holiday». MoviesOnline.ca. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. Murray, Rebecca. «Kate Winslet Discusses The Holiday». About.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. Kirschling, Gregory (2007 թ․ դեկտեմբերի 5). «The Conversation: Kate Winslet and Nancy Meyers». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. Brevet, Brad (2006 թ․ դեկտեմբերի 9). «An Interview With Jack Black on 'Holiday'». RopeofSilicon.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «The Holiday - Cameron Diaz interview». IndieLondon. 2006 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  16. Brevet, Brad (2006 թ․ դեկտեմբերի 5). «Chatting The Holiday With Nancy Meyers». RopeOfSilicon.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. Metro.co.uk, Olivia Waring for (2016 թ․ դեկտեմբերի 31). «Here's what Jude Law's two little girls from The Holiday are up to now». Metro. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 5-ին.
  18. «The Holiday». Hollywood One-One. YouTube. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. Carnevale, Rob. «The Holiday - Nancy Meyers Interview». indieLONDON. IndieLondon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  20. Laggett, Tabatha (2015 թ․ նոյեմբերի 27). «29 Facts You Probably Didn't Know About "The Holiday"». BuzzFeed. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  21. «Awards». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

🔥 Top keywords: