Նույնասեռ ամուսնություն

Ամուսնություն նույն սեռի անձանց միջև

Նույնասեռ ամուսնություն, ամուսնությունն է նույն սեռն ունեցող մարդկանց միջև։ Ինչպես տարասեռական մարդիկ, նույնասեռական և երկսեռական մարդիկ ևս մտնելով նման միության մեջ ստանում են մի շարք իրավունքներ ու պարտականություններ միմյանց հանդեպ։ Նույն սեռի երկու մարդու միջև ամուսնության հնարավորության գաղափարը Արևմտյան աշխարհի հասարակության մեջ սկսեց լայնորեն քննարկվել 20-րդ դարի երկրորդ կեսին ՝ միասեռական մարդկանց նկատմամբ վերաբերմունքի ազատականացման ֆոնին, չնայած նրան, որ նման հարաբերությունները ավելի երկար պատմություն ունեն։ Քննարկումները նույն սեռի զույգերի ամուսնության վերաբերյալ դեռևս սուր են։

Նույնասեռ ամուսնություն Մեծ Բրիտանիայում, 2015 թվական
Նույնասեռ ամուսնություն Հարավային Աֆրիկայում, 2007 թվական

Ներկայիս կարգավիճակ խմբագրել

     Նույնասեռ զույգերի ամուսնությունն ընդունող երկրներ      Ճանաչվում են միայն այլ արդարադատական համակարգերով ընդունվող ամուսնությունները      Ճանաչվում են միայն այլ արդարադատական համակարգերով ընդունվող ամուսնությունները      Քաղաքացիական միություններ կամ ընտանեկան կապեր ունեցող երկրներ      Սահմանափակ օրինական ճանաչում ունեցող երկրներ      Որոշակի այլ իրավասությունների համաձայն կատարված ամուսնության սահմանափակ ճանաչում (բնակության իրավունքներ)      Երկրներ, որոնցում նույնասեռ միությունները իրավականորեն չեն ճանաչվում

2020 թվականի դրությամբ, նույնասեռ ամուսնությունները օրինական են (երկրի ամբողջ տարածքով կամ մասնակի) 34 երկրներում, որոնց բնակչության թիվը ընդհանուր կազմում է 1 միլիարդից ավելի։ Մի շարք այլ երկրներ ստեղծել են այլընտրանքային ինստիտուտներ` նույնասեռ զույգերի ընտանեկան իրավունքի ճանաչման համար։

Հայաստան խմբագրել

Նույնասեռ ամուսնությունները և քաղաքացիական միությունները Հայաստանում օրինական չեն և սահմանադրությունը սահմանափակում է ամուսնությունը միայն հակառակ սեռի զույգերի միջև։

2017 թվականի հուլիսի 3-ին Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ արտերկրում իրականացված բոլոր ամուսնությունները գործում են Հայաստանում, այդ թվում նաև նույն սեռի մարդկանց միջև ամուսնությունները։ Սա Էստոնիայից հետո Հայաստանին դարձրեց նախկին Սովետական Միության երկրորդ երկիրը, որը ճանաչում է արտասահմանում կնքված նույնասեռ ամուսնությունները։

Հայաստանում նույնասեռ զույգերին չի թույլատրվում համատեղ երեխաների որդեգրումը և նման օրենսդրության շուրջ հայտնի բանավեճ չկա։

Ամուսնության հավասարությունը ճանաչող երկրներ խմբագրել

ԵրկիրՕրենքը ուժի մեջ

մտնելու ամսաթիվը

Վերջնական ընդունման ամսաթիվըՆշում
1
Նիդերլանդներ
1 ապրիլի 200119 դեկտեմբերի

2000
Խորհրդարան

Բոնեյրե, Սինթ Էվստատիուս և Սաբա տարածքներում ամուսնությունը հնարավոր է 2012 թվականի հոկտեմբերի 10-ից։
Արուբա, Սինթ Մաարտեն և Կյուրասաո կղզիներում Նույնասեռական ամուսնությունները չեն կնքվում, սակայն ճանաչվում են Նիդերլանդների մնացած տարածքներում կնքված ամուսնությունները։
2
Բելգիա
1 Հունիսի 200330 հունվարի

2003

Խորհրդարան

Երեխաների համատեղ որդեգրումը թույլատրված է 2006 թ-ից
3

Իսպանիա

3 հուլիսի

2005

30 հունիսի

2005
Խորհրդարան

4

Կանադա

20 հուլիսի 200519 հուլիսի

2005
Խորհրդարան

5

ՀարավաֆրիկյանՀանրապետություն

30 նոյեմբերի 200628 նոյեմբերի

2006
Խորհրդարան

Խորհրդարանն ընդունեց օրենքը՝ Սահմանադրական դատարանի հրամանից հետո։
6

Նորվեգիա

1 հունվարի

2009

17 հունիսի

2008
Խորհրդարան

7

Շվեդիա

1 մայիսի

2009

1 ապրիլի,

2009թ
Խորհրդարան

8

Պորտուգալիա

5 հունիսի, 201011 փետրվարի

2010
Խորհրդարան

Որդեգրումը և արհեստական բեղմնավորումը թույլատրվել է 2016 թվականից։
9

Իսլանդիա

27 հունիսի 201011 հունիսի

2010
Խորհրդարան

10

Արգենտինա

22 հուլիսի, 2010հուլիսի 15

2010
Խորհրդարան

11

Դանիա

15 Հունիսի

2012

7 հունիսի

2012
Խորհրդարան

 Գրենլանդիա-ում նույնասեռ ամուսնությունները կնքվում են 2016 թվականի ապրիլի 1-ից։

Ֆարերյան կղզիներ-ում 2017 թվականի հուլիսի 1-ից։

12

Բրազիլիա

16 մայիսի 201314 մայիսի

2013

(Արդարադատության ազգային խորհուրդ)

13

Ֆրանսիա

18 մայիսի 201323 ապրիլի

2013
Խորհրդարան

Օրենքը գործում է նաև Ֆրանսիայի անդրծովյան տարածքներ-ում։ Սուրոգատ մայրություն-ը արգելված է։
14

Ուրուգվայ

5 օգոստոսի 201310 ապրիլի

2013

Խորհրդարան

15

Նոր Զելանդիա

19 օգոստոսի

2013

17 ապրիլի

2013
Խորհրդարան


Օրենքը չի գործում Կուկի Կղզիներ (որտեղ միասեռ հարաբերությունները քրեորեն պատժելի են)

Ինչպես նաև Նյուեյ և Տոկելաու-ում նույնպես օրենքը չի գործում ։

16

Լյուքսեմբուրգ

1 հունվարի

2015

Հունիսի 18

2014
Խորհրդարան

17

ԱՄՆ

26 հունիսի 201526 հունիսի

2015

Գերագույն դատարան

Առաջին անգամ նույնասեռ ամուսնությունները օրինականացվեցին Մասաչուսեթս նահանգում դեռ 2004 թվականին։
18

Իռլանդիա

16 նոյեմբերի 201522 մայիսի

2015

Հանրաքվե

Առաջին երկիրը, որը օրինականացրեց նույնասեռ ամուսնությունները Հանրաքվեի միջոցով։
19

Կոլումբիա

28 ապրիլի 201628 ապրիլի

2016

Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանը ապօրինի հայտարարեց նույնասեռ ամուսնությունների արգելումը այն բանից հետո, երբ խորհրդարանը հրաժարվեց օրինականացնել նույնասեռ ընտանիքների իրավունքները։
20

Ֆինլանդիա

մարտի 1

2017

12 դեկտեմբերի

2014
Խորհրդարան

Այս օրենքը առաջին քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը հաստատեց խորհրդարանը։
21

Մալթա

1

սեպտեմբերի

2017

հուլիսի 12

2017
Խորհրդարան

22

Գերմանիա

1 հոկտեմբերի

2017

հունիսի 30

2017
Խորհրդարան

23
Ավստրալիա
9 դեկտեմբերի

2017

7

դեկտեմբերի

2017
Խորհրդարան

Քվեարկությունը խորհրդարանում տեղի ունեցավ հանրաքվեի/փոստով հարցումից հետո ։
24

Ավստրիա

1

հունվարի

2019

5

դեկտեմբերի

2017
Խորհրդարան

25

Թայվան

24

մայիսի

2019

17

մայիսի

2019
Խորհրդարան

26

Էկվադոր

8 հուլիսի

2019

12 հունիսի

2019
Սահմանադրական դատարան

27

Միացյալ Թագավորություն

13 հունվարի

2020

կախված տարածաշրջանից
Խորհրդարան
Միացյալ Թագավորությունում ընտանեկան օրենսդրությունը ենթակա է տարածաշրջանների իրավասությանը։ Անգլիայում և Ուելսում նույն սեռի անձանց միջև ամուսնությունները օրինական են 2014 թ.-ի մարտի 13-ից, Շոտլանդիայում՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ից, Հյուսիսային Իռլանդիայում՝ 2020 թվականի հունվարի 13-ից։

2020 թվականի դրությամբ 14 Բրիտանական անդրծովյան տարածքներից 9-ը նունպես կնքում են նույնասեռ ամուսնություններ։

28
Կոստա Ռիկա
26 մայիսի 20208 օգոստոսի

2018

Գերագույն դատարան

Գերագույն դատարանը ապօրինի հայտարարեց նույնասեռ ամուսնություննների արգելումը։ Դատարանի համաձայն, կառավարությունը պետք է ընդունի համապատասխան օրենքները 1.5 տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում, այս ժամանակահատվածից հետո նույն սեռի զույգերին ինքնաբերաբար կթույլատրվի գրանցել ամուսնություններ։
29  Չիլի10 Մարտի

2022

7 Դեկտեմբեր

2021

30

Շվեյցարիա

1 Հուլիս 202218 Սեպտեմբեր

2020Խորհրդարան

31  Սլովենիա8 Հուլիսի

2022

16 Հունիսի

2022

Սահմանադրական դատարան

32  Կուբա27 սեպտեմբերի

2022

25 Սեպտեմբերի, 2022 թ

(Խորհրդարան)

33 Մեքսիկա31 դեկտեմբերի

2022

Մեքսիկայում առաջին անգամ նույնասեռ ամուսնությունները օրինականացվել են 2010 թ. մարտի 4-ին մայրաքաղաք Մեխիկոյում։ Գերագույն դատարանի որոշմամբ բոլոր նահանգները ճանաչում են ամուսնությունները։ Գերերոն վերջին նահանգն էր, որտեղ ուժի մեջ մտավ միասեռ ամուսնությունների մասին օրենքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։
34  Անդորրա17 Փետրվարի

2023

21 Հուլիսի

2022

Վիճակագրություն խմբագրել

Այն երկրներում, որոնք ընդունել են ամուսնական հավասարությունը, նույնասեռական ամուսնությունների տոկոսը փոքր է տարեկան ամուսնությունների ընդհանուր թվից։

ՏարիՆիդերլանդներ[1]Իսպանիա[2]
Արական զույգերԻգական զույգեր% ընդհանուր
ամուսնությունների թվից
Արական զույգերԻգական զույգեր% ընդհանուր
ամուսնությունների թվից
2001133910752,94 %
20029359032,14 %
20037357641,86 %
20045796311,65 %
20055705801,59 %9233521,06 %
20065796331,67 %319013842,16 %
20076637081,89 %218010701,60 %
20086567521,87 %229912501,81 %
20095737851,85 %221212001,94 %
20106606941,80 %195512381,87 %
20116017541,89 %207314672,17 %
20125447411,83 %193515202,05 %
20135227001,89 %164814231,96 %
20145327271,93 %167915962,01 %
20156477492,17 %192518132,21 %
20166657712,20 %218821322,46 %
20176207552,14 %232323142,67 %

Նույնասեռական զույգերը հակված են ամուսնանալ ավելի ուշ տարիքում, քան տարասեռական զույգերը։

Ամուսնության տարիքը Նիդերլանդներում 2015 թ․ (առանձին` նույնասեռական և տարասեռական ամուսնություններ)[3]

Lua error in Մոդուլ:Chart at line 232: group names should contain the same number of items as the number of groups (5).

Բանավեճեր ամուսնության հավասարության վերաբերյալ խմբագրել

Նույնասեռ ամուսնությունների ճանաչումը համարվում է մարդու իրավունք և քաղաքացիական իրավունք, նաև քաղաքական, սոցիալական և կրոնական վեճի առարկա[4]։ Նույնասեռ ամուսնությունների կողմնակիցները հիմնականում մարդու իրավունքների և քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպություններ, բժշկական և գիտական համայնքներ են, իսկ ընդիմախոսները՝ կրոնական խմբեր։ Տարբեր հավատքի համայնքներ ամբողջ աշխարհում նույնասեռ ամուսնությունների օրինականացման կողմնակից են, մինչդեռ շատ կրոնական համայնքներ դեմ են։

Պատմություն խմբագրել

Երկու նույն սեռի ներկայացուցիչ անձանց միջև ամուսնությունը ճանաչելու գաղափարի շուրջ հասարակության քննարկումները ծագել են Արևմտյան աշխարհում 20-րդ դարի երկրորդ կեսում։ Դրան նպաստել են 1960-ական թվականների խորը հասարակական փոփոխությունները, նույնասեռականության վերաբերյալ հասարակության կարծիքի փոփոխությունը, ԼԳԲՏ մարդկանց հետապնդող օրենքների չեղարկումը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից նույնասեռականությունը հիվանդությունների ցանկից հեռացնելը և ԼԳԲՏ-շարժման ձևավորումը[5][6][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ըստ տվյալների Վիճակագրության կենտրոնական բյուրո (https://opendata.cbs.nl)
  2. Համաձայն Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտի (http://ine.es/)
  3. «Vrouwenparen vaker uit elkaar dan mannenparen» (հոլանդերեն). Centraal Bureau de Statistiek. 2016 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  4. https://supreme.justia.com/cases/federal/us/576/14-556/ «Inter-American court backs same-sex marriage». BBC News (բրիտանական անգլերեն). 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում) «Obergefell v. Hodges, 576 U.S. ___ (2015)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. «Decision in Perry v. Schwarzenegger» (PDF). 2013 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Supreme Court of the United States gay marriage decision: Full text of Obergefell ruling
  6. LOI n° 2013-404 du 17 mai 2013 ouvrant le mariage aux couples de personnes de même sexe, 17 mai 2013, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին
  7. «Однополые браки в Америке: 50 лет борьбы». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  8. http://www.intelros.ru/pdf/gender_issledovaniya/2010_20-21/03.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նույնասեռ ամուսնություն» հոդվածին։