Նիվ Քեմփբել

Նիվ Էնդրիեն Քեմփբել (անգլ.՝ Neve Adrianne Campbell, հոկտեմբերի 3, 1973(1973-10-03)[1][2][3], Գուելֆ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։

Նիվ Քեմփբել
անգլ.՝ Neve Campbell
Ծնվել էհոկտեմբերի 3, 1973(1973-10-03)[1][2][3] (50 տարեկան)
ԾննդավայրԳուելֆ, Օնտարիո, Կանադա
ԿրթությունCanada's National Ballet School?, John F. Ross Collegiate Vocational Institute?, Forest Hill Collegiate Institute? և Vaughan Road Academy?
Քաղաքացիություն Կանադա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, բալետի պարող, ձայնային դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, թատերական պրոդյուսեր և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Ջոն Լայթ
Համատեղ ապրող(ներ)Ջեյ Ջեյ Ֆիլդ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA

Կենսագրություն խմբագրել

Նիվը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում 1973 թվականի հոկտեմբերի 3-ին։ Մայրը հոգեբան էր[4], իսկ հայրը, ով եկել էր Շոտլանդիայից[5], դասավանդում էր դրամա տեղի միջնակարգ դպրոցում։ Երբ Նիվը երկու տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, Նիվը և իր եղբայրը ապրում էին հիմնականում իրենց հոր հետ։ Նիվը տասը տարեկանում ընդունվում է Կանադայի պետական բալետի դպրոց։ Տասնհինգ տարեկանում նա թողնում է ուսումը։

Կարիերա խմբագրել

Առաջին անգամ հեռուստաէկրաններին Նիվը հայտնվեց 1991 թվականին «Իմ երկրորդ եսը» ֆիլմում, որտեղ կատարում էր էպիզոդիկ դեր։ Առաջին ավելի նկատելի դերը նա ստացավ մեկ տարի անց «Ուրախության հաբը» սերիալում։ 1992 թվականին կանադական հեռուստաէկրաններին սկսվեց ցուցադրվել «Ամբիոն» հեռուստասերիալը, որի մեջ երկու տարի կատարել է Դեյզի ՄաքՔենզիի դերը։ 1994-2000 թվականներին «Մենք հինգն ենք» ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց, որտեղ նա կատարել է Ջուլի Սելինջերի դերը։ 1996 թվականին ռեժիսոր Ուես Կրեյվենը նրան առաջարկում է կատարել Սիդնի Պրեսկոտի դերը «Ճիչ» հեռուստասերիալում։ Այդ դերի համար նա ստացավ «Սատուրն» մրցանակը։ Դրան հաջորդեցին «Ճիչ 2» (1997), «Ճիչ 3» (2000) և «Ճիչ 4» (2011) ֆիլմերը, որոնցում Նիվը նույնպես կատարել է գլխավոր դերը։ «Ճիչ 2» ֆիլմի համար նա ստանում է MTV movie awards մրցանակը։

Այդպիսի վերելքից հետո նրան առաջարկում են նկարահանվել մի շարք ֆիլմերում, դրանցից են «Վայրի» (1998), «Ստուդիա 54» (1998), «Տանգո եռյակով» (1999), «Խուճապ» (2000), «Թատերախումբ» (2003), իսկ 1998 թվականին Նիվը հայտնվեց «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում People ամսագրում։

Անձնական կյանք խմբագրել

1995-1998 թվականներին Նիվը ամուսնական կապի մեջ էր դերասան Ջեֆֆ Քոլտի հետ։

2007-2011 թվականներին Նիվը ամուսնական կապի մեջ էր դերասան Ջոն Լայթի հետ։

2011 թվականի մայիսին Նիվը ամուսնացել է դերասան Ջեյ Ջեյ Ֆիլդի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայկական անվանումըՕրիգինալ անվանումըԴերը
2012Տիտանիկ։ Արյուն և պողպատTitanic: Blood and SteelՋոանա
2011Ճիչ 4Scream 4Սիդնի Պրեսկոտ
2010ՎիվալդիVivaldiՆորինա
2009Ծովային գայլSea wolfՄոդ Բրյուստեր
2007Փակելով շրջանըClosing the ringՄերի
2007Ես ատում եմ իմ աշխատանքըI Really Hate My JobԷբի
2007ՊայթյունPartitionՄարգարետ Սթիլուելլ
2006Տարօրինակ բարեկամներըRelative StrangersԷլլեն Միննոլա
2004Չերչիլը գնում է պատերազմChurchill: The Hollywood YearsԱրքայադուստր Ելիզավետ
2004Երբ ինձ կսիրենWhen Will I Be LovedՎերա Բերրի
2003Կույր հորիզոնBlind HorizonՔլոե Ռիչարդս
2003ԹատերախումբThe CompanyԼորետտա Ռայան
2003Կորցրած անցումLost JunctionՄիսսի Լոֆտոն
2000Խեղդենք ՄոնայինDrowning MonaԷլլեն Ռաշ
2000Ճիչ 3Scream 3Սիդնի Պրեսկոտ
2000ԽուճապPanicՍառա Քեսսեդի
1999Տանգո եռյակովThree to TangoԷմի Պոստ
1998Ինչ-որ մի բան Դենիի մասինHairshirtՌենե Ուեբեր
19985454Ջուլի Բլեք
1998ՎայրիWild ThingsՍյուզի Մերի Թոլլեր
1997Ճիչ 2Scream 2Սիդնի Պրեսկոտ
1996ՃիչScreamՍիդնի Պրեսկոտ
1996ԿախարդանքThe CraftԲոննի
1996Քենթերվիլի ուրվականներըThe Canterville GhostՎիրջինիա
1994Ջոն Ռասքինի ծերությունըThe Passion of John RuskinԷֆեմերա/Էֆֆի
1994Գույների տարաներըPaint CansՏրիստիսս
1994ՄթությունThe DarkՋեսս Դոնավան

Մրցանակներ խմբագրել

  • Սատուրն 1997-«Ամենալավ կինոդերասանուհին» («Ճիչ»)
  • MTV Movie Awards 1998-«Մենալավ կանացի դերը» («Ճիչ 2»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Neve Campbell Biography (1973-)
  5. Findlay, Jane; Lorna Hughes (2000 թ․ փետրվարի 20). «SCREEN STAR'S SCOTS DREAM; NEVE CAMPBELL JUST CAN'T WAIT TO VISIT THE LAND OF HER FATHER». The Sunday Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիվ Քեմփբել» հոդվածին։