Նիչ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ Միջնադարում եղել է նշանավոր գյուղ։ 1991 թվականի դրությամբ պահպանվել էր այստեղ գրված մի քանի ձեռագրեր։

Գյուղ
Նիչ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակՄոտկանի գավառակ
Այլ անվանումներՆիճ, Նիշ, Նիջ, Նչե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուննիչեցի
Ժամային գոտիUTC+3
Նիչ (Աշխարհ)##
Նիչ (Աշխարհ)

XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և քուրդ բնակիչ։

Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Նիչում կար Ս. Գևորգ և Ս. Մինաս անուններով հայկական եկեղեցիներ։

Գյուղը թուրքերի կողմից ավերվել, իսկ բնակչությունը տեղահանվել կամ ոչնչացվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Նիչում է ծնվել XIII դարի նշանավոր գիտնական Եսայի Նիչեցին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 990

Աղբյուրներ խմբագրել