Նատալի Վուդ

ամերիկյան դերասանուհի

Նատալի Վուդ (անգլ.՝ Natalie Wood, իրական ազգանունը` Զախարենկո, իսկ հետո` Գուրդին, հուլիսի 20, 1938(1938-07-20)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 29, 1981(1981-11-29)[5][1][2][…], Սանտա-Կատալինա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։ «Օսկար» մրցանակի եռակի հավակնորդուհի։

Նատալի Վուդ
անգլ.՝ Natalie Wood
Ծնվել էհուլիսի 20, 1938(1938-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 29, 1981(1981-11-29)[5][1][2][…] (43 տարեկան)
Մահվան վայրՍանտա-Կատալինա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
ԿրթությունՎան Նույսի ավագ դպրոց և Hollywood Professional School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, մանկական դերասան և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Ռոբերտ Վագներ, Richard Gregson? և Ռոբերտ Վագներ
Երեխա(ներ)Նատաշա Գրեգսոն Վագներ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Նատալի Վուդը ծնվել է Սան-Ֆրանցիսկոյում, ռուս տարագիրներ Նիկոլայ Զախարենկոյի և Մարիա Զուդիլովայի ընտանիքում և նրանց երեք դուստրերից երկրորդն էր։ Հայրը ծնունդով Վլադիվոստոկից էր, իսկ մայրը` Բառնաուլից, ովքեր դառնալով ԱՄՆ քաղաքացիներ, ընտրել էին Գուրդին ազգանունը։ Նատալին ազատ խոսում էր անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Նրա դերասանական կարիերան սկսվել էր չորս տարեկանից։ Որպես երեխա-դերասան, նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք էին «Հրաշք 34-րդ փողոցում» (1947թ.), «Ուրվականն ու միսիս Մյուրը» (1947թ.) և «Աստղը» (1952թ.) կինոնկարները։ Նա իր Վուդ կեղծանունը ընտրել էր ի պատիվ ռեժիսոր Սեմ Վուդի, ով կատակերգություններ էր նկարահանում Մարքս եղբայրների մասնակցությամբ։ 1955 թվականին նկարահանված «Խռովարար` առանց պատճառի» կինոնկարում, որտեղ գլխավոր դերով հանդես էր եկել Ջեյմս Դինը, Նատալի Վուդն իր դերակատարման համար ներկայացվել էր «Օսկար» մրցանակի։ Այդ դերը նրան օգնեց ավելի լուրջ դերեր ստանալու հարցում։

Միջազգային ճանաչում Նատալի Վուդն ստացավ «Վեսթսայդյան պատմություն» (1961թ.), «Ջիպսի» («Գնչուհին» 1962թ.) և «Մեծ մրցարշավներ» (1965թ.) ֆիլմերում մասնակցելու համար, իսկ «Մեծաշուքությունը խոտի մեջ է» (1961թ.) և «Սերն հարմար անծանոթի հետ» (1963թ.) կինոնկարներում կատարած դերերը, նրան կրկին երկու անգամ առաջադրեցին Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին։ Նատալի Վուդը հաջողությամբ նկարահանվում էր ողջ 1960-ականների ընթացքում, իսկ 1970-ական թվականներին սկսեց հազվադեպ նկարահանվել` իր կյանքը նվիրելով ընտանիքին։ Իր վերջին խոշոր դերը նա խաղացել է «Այսուհետ և ընդմիշտ» (1979թ.) հեռուստաաֆիլմում, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։

Անձնական կյանք

խմբագրել

1957 թվականին Նատալի Վուդն ամուսնացել է դերասան Ռոբերտ Վագների հետ, իսկ 1962 թվականին նրանք բաժանվել են։ 1969 թվականին Նատալին ամուսնացել է բրիտանացի պրոդյուսեր Ռիչարդ Գրեգսոնի հետ։ 1972 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Նույն թվականին Նատալին վերականգնել է հարաբերությունները Ռոբերտ Վագների հետ և 1974 թվականին ամուսնանալով, նրա հետ ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Նատալի Վուդն ունի երկու դուստր, ավագը` Ռիչարդ Գրեգսոնից, իսկ կրտսերը` Ռոբերտ Վագներից։

1981 թվականի նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Սանտա-Կատալինա կղզու շրջակայքում զբոսանավով լողալու ժամանակ, չպարզված հանգամանքներում Նատալի Վուդը խեղդվել էր ջրում։ Բացի նրանից, զբոսանավի վրա եղել են նրա ամուսինը` Ռոբերտ Վագները, դերասան Քրիստոֆեր Ուոքենը և զբոսանավի նավապետ Դենիս Դավերնը։ Համաձայն համընդհանուր վարկածի, ալկոհոլ օգտագործած վիճակում Նատալին փորձել է ուղղել ճոպանը և ոտքի վրա կանգնել չկարողանալու պատճառով ընկել է ջուրն ու խեղդվել։ Սակայն այդ վարկածը կասկածների տեղիք է տալիս, քանի որ Նատալին մանկությունից վախենում էր ջրից։ Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ դերասանուհու կյանքն ապահովագրված էր 13 միլիոն դոլարով և դերասանուհու մահվան դեպքում դրանք կարող էր ստանալ ամուսինը։ Թե ինչ էր իրականում տեղի ունեցել զբոսանավի վրա, մինչ օրս չի պարզվել։

Դերասանուհու ողբերգական մահվան 30-ամյակին ընդառաջ, ոստիկանությունը վերականգնել էր կատարվածի հանգամանքների հետաքննությունը` զբոսանավի նավապետի նոր հայտարարությունները հաշվի առնելով։ 2012 թվականին Los Angeles Times թերթը հաղորդել էր, որ Լոս-Անջելեսի ոստիկանությունը որևէ ապացույց չի գտել սպանության վերաբերյալ։ Ըստ թերթի տվյալների, որոնք հղում էին կատարում ոստիկանության հետաքննչական բաժնի ղեկավարին, վերականգնված հետաքննությունը ողբերգության վերաբերյալ որևէ նոր հանգամանք չի պարզել։ 2013 թվականին փոխվել է Նատալի Վուդի մահվան պաշտոնական «պատահականորեն խեղդվելու պատճառով» արտահայտությունը, քանի որ վկայություններ էին հայտնաբերվել, որ դերասանուհու մարմնի վրա եղած կապտուկները, սալջարդերն ու քերծվածքները նրա մարմնին հայտնվել էին մահվանից ոչ շատ առաջ։

Նատալի Վուդի կրտսեր քույրը, դերասանուհի և գրող Լանա Վուդը հրատարակել է երկու կենսագրական գիրք` դերասանուհու կյանքի մասին։

Մասնակի ֆիլմագրություն

խմբագրել
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1943Երջանիկ երկիրըHappy Landաղջնակ
1946Հավերժական վաղըTomorrow Is ForeverՄարգարետ Լյուդվիգ
1946Հարսնացուն ճտքակոշիկներովThe Bride Wore BootsՔերոլ Ուորրեն
1947Հրաշք 34-րդ փողոցումMiracle on 34th StreetՍյուզան Ուոլքեր
1947Ուրվականն ու միսիս ՄյուրըThe Ghost and Mrs. MuirԱննա Մյուրը մանուկ տարիքում
1947ԲեկորներDriftwoodՋեննի
1948Սկուդա-հու, Սկուդա-հեյScudda Hoo! Scudda Hay!Բին Մակգիլ
1949Հավի ճուտ` ամեն կիրակիChicken Every SundayՌութ Հեֆերան
1949Խակ խոստումThe Green PromiseՍյուզան Մեթյուս
1949Հայրիկը պաշտպան էրFather Was a FullbackԷլեն Կուպեր
1950Ինձ համար տխուր երգեր պետք չենNo Sad Songs for MeՊոլի Սքոթ
1950Շատ անձնական էOur Very OwnՊեննի Մակաուլեյ
1950Ձանձրույթի ոչ մի վայրկյանNever a Dull MomentՆենսի Հովարդ
1950Մեծ խաղագումարThe JackpotՖիլլիս Լոուրենս
1951Թանկագին եսասերDear BratՊաուլինա
1951Երկնագույն շղարշThe Blue VeilՍտեֆանի Ռոուլինս
1952Ռոուզ Բոուլի պատմությունըThe Rose Bowl StoryՍալլի
1952Միայն քեզ համարJust for YouԲարբարա
1952ԱստղըThe StarԳրետխեն Դրյու
1954Արծաթե գավաթըThe Silver ChaliceՀելենան մանուկ տարիքում
1955Մեկ ցանկությունOne DesireՍիլի
1955Խռովարար` առանց պատճառիRebel Without a CauseՋուդի
1956ՈրոնողներըThe Searchersդեռահաս Դեբբի Էդվարդսը
1956Ճիչ` գիշերըA Cry in the NightԷլիզաբեթ
1956Այրվող բլուրներThe Burning HillsՄարիա Քրիստինա Կոլտոն
1956Աղջիկը, որին նա ետ թողեցThe Girl He Left BehindՍյուզան Դանիելս
1957Ռմբակոծիչներ Բ-52Bombers B-52Լոիս Բրենան
1958Մարջորի ՄորնինգստարMarjorie MorningstarՄարջորի Մորգենշտերն
1958Արքաները ուղևորության են գնումKings Go ForthՄոնիկ Բլեր
1960Կեշ ՄակԿոլCash McCallԼորի Օստեն
1960Գեղեցիկ պատանի կաննիբալներըAll the Fine Young CannibalsՍառա Դևիս
1961Մեծաշուքությունը խոտի մեջ էSplendor in the GrassՈւիլմա Դին Լումիս
1961Վեսթսայդյան պատմությունWest Side StoryՄարիա
1962Ջիպսի (Գնչուհին)GypsyՋիպսի Ռոզա Լի (Ռոզա Լուիզա Հովիկ)
1963Սերն հարմար անծանոթի հետLove with the Proper StrangerԷնջի Ռոսինի
1964Սեքսը և չամուսնացած աղջիկըSex and the Single GirlՀելեն Բրաուն
1965Մեծ մրցարշավներThe Great RaceՄեգի Դյուբուա
1965Դեյզի Կլովերի ներաշխարհըInside Daisy CloverԴեյզի Կլովեր
1966ԿոտրումThis Property Is CondemnedԱլվա Սթար
1966ՊենելոպեPenelopeՊենելոպե Էլկոտ
1969Բոբն ու Քերոլը, Թեդն ու ԷլիսըBob & Carol & Ted & AliceՔերոլ Սանդերս
1972ԹեկնածունThe CandidateՆատալի Վուդ
1973Սիրո մասինThe AffairԿորտնի Պատերսոն
1976ԼրտեսըPeeperԷլեն Պրենդերգաստ
1976Կատուն շիկացած տանիքինCat on a Hot Tin RoofՄարգարետ
1979Այսուհետ և ընդմիշտFrom Here to EternityԿարեն Հոլմս
1979Թխվածքաբլիթների գործարանըThe Cracker FactoryԿեսսի Բարետ
1979Հարտ ամուսիններըHart to Hartկինոաստղ Նատաշա Գուրդին
1979ԱսուպMeteorՏատյանա Դոնսկայա
1980Վերջին ամուսնական զույգը ԱմերիկայումThe Last Married Couple in AmericaՄարի Թոմփսոն
1980Եվա Ռիկերի հիշողություններըThe Memory of Eva RykerԵվա Ռիկեր
1980Ուիլն ու ՖիլըWillie & PhilՆատալի Վուդ
1983Ուղեղային գրոհBrainstormԿարեն Բրեյս

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120998556 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Վուդ» հոդվածին։