Յաղդան (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում

Յաղդան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Գյուղ
Յաղդան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Լոռի Բերդ համայնք[1]
ԲԾՄ1350 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն, Հունարեն
Բնակչություն233 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր, հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Հույն Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Յաղդան (Լոռու մարզ) (Հայաստան)##
Յաղդան (Լոռու մարզ) (Հայաստան)
Յաղդան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Յաղդան (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի անունը մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ յուղով հարուստ, նախկինում ունեցել է Եղիտանք հայկական անվանումը[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ արևելք, Ձորագետի ձախ կողմում, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1350 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 37 կմ հյուսիս-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Յաղդան գյուղը հիմնադրվել է 1821 թվականին և հայտնի է որպես հունական գյուղ[3]։ Այսօր հույն բնակիչների թիվը մեծապես կրճատվել է այն պատճառով, որ 1991 թվականից սկսած արտագաղթի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք՝ Հունաստան։ Այն Հայաստանի միակ հունական գյուղն է։

Գյուղը շրջապատված է բարձր սարերով, որոնց լանջերին կան մի քանի փոքրիկ բնական աղբյուրներ։ Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (XVIIդ.), մատուռներ, գերեզմանոց՝ խաչքարերով (XIII-XVIIդդ․), գյուղատեղիներ, ինչպես նաև այստեղ է գտնվում 13-րդ դարի կամուրջը, «Կարմիր խաչ» (13-14 դդ.) և սբ. Պողոս (1862 թ.) եկեղեցիները, սբ. Գրիգոր մատուռը[3]։

Հասարակական կյանք խմբագրել

Գյուղում գործում են հիմնական դպրոց և մանկապարտեզ։ Համայնքն ունի մշակույթի տուն։ Գործող գրադարանն ունի 12492 անուն գիրք։ Կա նաև բուժկետ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ[3]։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Յաղդանի մշտական բնակչությունը կազմել է 233, առկա բնակչությունը՝ 217 մարդ[4]։ Անցյալում եղել է զուտ հունաբնակ գյուղ, ներկայումս բնակվում են հույներ և հայեր[5]։

Յաղդանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

ՏարիԲնակչություն
1873282 մարդ[7]
1897495 մարդ[7]
1926540 մարդ[7]
1939888 մարդ[7]
1959917 մարդ[7]
1970856 մարդ[7]
1979785 մարդ[7]
1989793 մարդ[8]
2001354 մարդ[7]
2011233 մարդ[2]


Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջ 518.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 775. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաղդան (Լոռու մարզ)» հոդվածին։