Մորիկ

Բյուզանդիայի կայսր

Մորիկ (նաև՝ Մավրիկիոս[3], լատին․՝ Flavius Mauricius Tiberius Augustus; հուն․՝ Φλάβιος Μαυρίκιος Τιβέριος Αὔγουστος, 539[1][2], Արփսուս, Երրորդ Հայք, Բյուզանդական կայսրություն - նոյեմբերի 27, 602, Նիկոմեդիա, Բյութանիա, Բյուզանդական կայսրություն), հայազգի բյուզանդական քաղաքական գործիչ[3], Բյուզանդիայի կայսր (582-602)։

Մորիկ
հուն․՝ Φλάβιος Μαυρίκιος Τιβέριος Αὔγουστος
Բյուզանդիայի կայսր
14 օգոստոսի, 582 - 27 նոյեմբերի, 602
Կառավարչակից:Թեոդոսիոս (590 — 602)
ՆախորդողՏիբերիոս Բ Կոստանդին
ՀաջորդողՓոկաս
 
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, զորավար և Նահանգապետ
Դավանանքքաղկեդոնականություն
Ծննդյան օր539[1][2]
ԾննդավայրԱրփսուս, Երրորդ Հայք, Բյուզանդական կայսրություն
Վախճանի օրնոյեմբերի 27, 602
Վախճանի վայրՆիկոմեդիա, Բյութանիա, Բյուզանդական կայսրություն
ԹաղվածMonastery of Saint Mamas
ԴինաստիաՀուստինիանոսների հարստություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ի ծնե անունլատին․՝ Flavius Mauricius Tiberius Augustus
ՀայրՊողոս
ԱմուսինԿոնստանդինա
ԶավակներԹեոդոսիոս, Տիբերիոս, Մարիա, Պօղոս, Հուստինոս, Հուստինիանոս, Անաստասիա, Կլեոպատրա, Թեոկտիստա և Պետրոս

Կենսագրություն խմբագրել

Մորիկը Բյուզանդիայի ամենափառավոր կայսրերից է։ Նա, օգտվելով Պարսկաստանում տիրող խառնակ իրավիճակից, ամրապնդում է Բյուզանդիայի դիրքերը արևելքում։

Սպանվել է 602 թվականին Փոկասի կողմից, ով և զավթել է գահը։ Այս իրադարձությունն աղետալի հետևանքներ ունեցավ Բյուզանդական կայսրության համար՝ պատճառ դառնալով Պարսկաստանի հետ նոր երկարատև պատերազմի։

Ըստ միջնադարյան հայ մատենագիրների (Շապուհ պատմիչ, Ստեփանոս Տարոնեցի, և Կիրակոս Գանձակեցի) նա ծագումով հայ է, ընտանիքը սերվում է Օշական գյուղից, սակայն որոշ նորագույն ուսումնասիրողներ ժխտում են նրա հայ լինելը[4]։ Ըստ բյուզանդական պատմիչ Եվագրի Մորիկը Փոքր Հայքի Արփսուս քաղաքից էր[5]։

Մորիկին է վերագրվում «Ստրատեգիկոն» երկի (VI դարի վերջ -VII դարի սկիզբ) հեղինակությունը, որը բյուզանդական ռազմագիտության առավել նշանավոր գործերից է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 «Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Երևան, 2012, հատոր Ե, էջ 9․
  4. Ա.Գ. Աբրահամյան և Գ.Բ. Պետրոսյան, ed. (1979). «Ծանոթագրություններ». Անանիա Շիրակացի Մատենագրություն. Երևան: «Սովետական Գրող» հրատարակչություն. էջ 332.
  5. Նիկողայոս Ադոնց, Երկեր, հ. Ե, Երևան, 2012, էջ 26։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 278