Նիկոմեդիա (հուն․՝ Νικομήδεια), քաղաք Փոքր Ասիայում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 712-11 թվականներին և սկզբնապես հայտնի էր Աստակուս անվամբ։ Հետագայում վերակառուցվելով և աճելով, վերածվել է Փոքր Ասիայի կարևորագույն քաղաքներից մեկի։

Նիկոմեդիա
Տեսականտիկ քաղաք և հնագիտական հուշարձան
Երկիր Բյուզանդական կայսրություն, Բյութանիա,  Թուրքիա և Հին Հռոմ
ՎարչատարածքBithynia et Pontus?, Բյութանիա և Յալովայի մարզ
Ձևավորումմ. թ. ա. 264
Անվանված էNicomedes I of Bithynia?
Քարտեզ
Քարտեզ

Դիոկղետիանոսը վերածեց Նիկոմեդիան Հռոմեական կայսրության արևելյան մայրաքաղաքի։Նիկոմեդիային մեծ վնաս հասցրեց 358 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժը, որին հաջորդեց հրդեհ։ Հետագայում Նիկոմեդիան վերակառուցվեց, սակայն ավելի փոքր մասշտաբներով։

Նիկոմեդիայից էին սկսում Խաչակրաց արշավանքները։ Սակայն արդեն այդ ժամանակ Նիկոմեդիան վերածվել էր մի փոքր գյուղաքաղաքի։ Մի քանի պաշարումից հետո, 1337 թվականին Օսմանյան կայսրությունը վերջնականապես նվաճեց Նիկոմեդիան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոմեդիա» հոդվածին։