Մոնիկա Կրուս

Մոնիկա Կրուս Սանչես (իսպ.՝ Mónica Cruz Sánchez, մարտի 16, 1977(1977-03-16)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի և պարուհի։ Դերասանուհի Պենելոպե Կրուսի կրտսեր քույրն է։

Մոնիկա Կրուս
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1977(1977-03-16)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և պարուհի
 Mónica Cruz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մոնիկա Կրուսը վարսահարդար Էրկարնա Սանչեսի և ավտոմեխանիկ Էդուարդո Կրուսի դուստրն է։ Նրա ավագ քույրը՝ Պենելոպեն, հայտնի դերասանուհի է, Էդուարդոն՝ կրտսեր եղբայրը (ծնվ. 1986), իսպանացի փոփ երգիչ էր։Մոնիկան մեծացել է Ալկոբենդասում՝ Մադրիդի աշխատանքային արվարձանում[2]։ Պարով զբաղվել է 4 տարեկանից։ Ավարտել է պարի թագավորական ակադեմիան (իսպ.՝ Real Conservatorio de Danza) և Մադրիդի դասական բալետի ինստիտուտը, հանդես է եկել աշխարհահռչակ Խոակին Կորտեսի թատերախմբի կազմում[2]։

Կարիերա խմբագրել

2007 թվականին «Հետաքննություն» ֆիլմում դերի համար ստացել է «Capri Fiction Award» մրցանակը։ 2010 թվականին մասնակցել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների երկրորդ կեսին նրա քրոջ՝ Պենելոպայի հղիությունն արդեն նկատելի էր, և Մոնիկան նկարահանումների ժամանակ եղել է նրա կրկնօրինակը[3]։

Անձնական կյանք խմբագրել

Մոնիկան ունի դուստր՝ Անտոնելա Կրուսը (ծնվ.՝ 14.05.2013), որը բեղմնավորված է դոնորական սերմնահեղուկի օգնությամբ։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2002-2005ս«Պարեր աստղերի տակ»Un paso adelanteՍիլվիա Հաուրեգի
2006ֆ«Հետաքննություն»L’inchiestaՏաբիտա
2008ֆ«Աստերիքսն Օլիմպիական խաղերում»Astérix aux Jeux OlympiquesԷսմերալդա
2008ֆ«Շշուկ»SusurrosԿլարա
2008ֆ«Ամեն ինչ ներառված է»All InclusiveԿլեմենսիա
1998ֆ«Վերջին ժամ»Last Hourդետեկտիվ Ռոզա Մուլերո
2010ֆ«Ջերրի Կոտտոն»Jerry CottonՄալենա
2010ֆ«9 ամիս»9 mesesԻրմա
2011ֆ«Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին»Pirates of the Caribbean: On Stranger TidesԱնժելիկա (դուբլեր)
2011-2013ս«Կարմիր արծիվ»Águila RojaՄարիանա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Gordon, Jane (2007 թ․ նոյեմբերի 16). «Monica Cruz: Why I'll never be as famous as my sister». Mail Online. London: Associated Newspapers. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
  3. Pregnant Penelope Cruz leaves London with a LOT of luggage | Mail Online

Արտաքին հղումներ խմբագրել