Միշել Ռոդրիգես

ամերիկացի դերասանուհի

Մայթե Միշել Ռոդրիգես (անգլ.՝ Mayte Michelle Rodriguez , հուլիսի 12, 1978(1978-07-12)[2][3], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հանրաճանաչություն նրան բերում են «Կորուսյալները» («Lost») հեռուստասերիալում Աննա Լյուիս Կորտեսի և «Ֆորսաժ» («The Fast and the Furious») կինոսերիալում Լետտի Օրտիսի դերերը։ Հանդիսատեսին հայտնի է «Ավատար» («Avatar»), «Չարի կացարան» («Resident evil»), «Ֆորսաժ», «Ֆորսաժ 4» («Fast & Furious») և «Բլադրեյն» («BloodRayne») ֆիլմերից։

Միշել Ռոդրիգես
անգլ.՝ Michelle Rodriguez
Միշել Ռոդրիգեսը 2013 թվականի Սան Դոմիգո Կոմին Կոն փառատոնի ժամանակ
Հասակը168 սմ[1]
Ծնվել էհուլիսի 12, 1978(1978-07-12)[2][3] (45 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ[1]
ԿրթությունWilliam L. Dickinson High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
ՄասնագիտությունԴերասանուհի[1]
Ակտիվ շրջան2000–այժմ[1]
ԺանրերԷքշն,
Դրամա,
Թրիլեր[1]
Ընտրանի"Ավատար",
"Չարի կացարան",
"Ֆորսաժ"
Ծնողներմայր՝ Կարմեն Միլեդի Պարեդ
Համատեղ ապրող(ներ)Քարա Դելևին և Զաք Էֆրոն[4]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0735442
ԿինոՊոիսկID 2318
michelle-rodriguez.com/home.htm

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ռոդրիգեսը ծնվել է Տեխասի նահանգի Սան Անտոնիո քաղաքում, հայրը՝ պուերտո-ռիկացի Ռաֆայել Ռոդրիգես, ով ծառայում էր ԱՄՆ-ի Բանակում[6], մայրը՝ Կարմեն Միլադի Պեյրեդ, ծնված Դոմինիկյան Հանրապետությունում։ Նրա ծնողները բաժանվում են 1986 թվականին։ Ընդհանուր առումով, նա ունի 10 հարազատ և կես-արյունակից եղբայրներ և քույրեր։ Միշելին մասնակիորեն դաստիարակել է նրա խորապես կրոնադավ՝ Եհովայի վկաների հավատքից տատիկը (նրա մոր հավատքը), սակայն Միշելը հետագայում հրաժարվում է այդ հավատքից[7][8]։

Ռոդրիգեսը իր մոր հետ երկու տարով տեղափոխվում է Դոմինիկյան Հանրապետություն, երբ նա 8 տարեկան էր, իսկ այնուհետև բնակվել է Պուերտո Ռիկոյում՝ մինչ 17 տարեկանը, այնուհետև նրանք բնակություն են հաստատում Ջերսի Սիթիում, Նյու Ջերսի։ Միշելը 17 տարեկանում թողնում է դպրոցը, սակայն ավելի ուշ վերադառնում է և ստանում կրթության վկայականը։ Միշելը որոշ ժամանակ հաճախում է բիզնես-դպրոց, իսկ հետագայում նպատակ ունենալով դառնալ ռեժիսոր և սցենարիստ, թողնում է այն[9]։

Կարիերա խմբագրել

Միշել Ռոդրիգեսը Նյու Յորքում, Նորաձևության շաբաթում, 2006 թվականի գարուն

Միշելը փորձում է կարիերայի հասնել շոու-բիզնեսում, նկարահանվել է մասովկաներում, երբ մի անգամ հանդիպում է հայտարարության՝ «Կանացի մարտ» («Girlfight») փոքրաբյուջե անկախ ֆիլմի համար քասթինգի մասին։ Միշելը առաջ է անցնում ֆիլմում դերի մնացած 350 թեկնածուներից և ընտրվում է Դիանա Գուզմենի դերին, անհանգստացած իր անհաջողություններով և իր ագրեսիան բռնցքամարտի մարզումներին ուղղած կնոջ դերը։ Դա նրա առաջին լսումներն էին։ Ֆիլմը թողարկվում է 2000 թվականին և Ռոդրիգեսի խաղը նկատում են ինչպես քննադատները, այնպես էլ հանդիսատեսները։

Հետագայում նա ստանում է նշանակալից դերեր այլ հաջողակ ֆիլմերում, ներառյալ «Ֆորսաժ» և «Չարի կացարանը»։ 2002 թվականին նա արժանանում է 34-րդ հորիզոնականին «100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում, ըստ «Maxim» ամսագրի վարկածի։

2004 թվականին Ռոդրիգեսը մասնակցություն է ունենում «Halo 2» խաղի ձայնավորմանը։ Նաև ձայնավորել է Լիզ Ռիկարոյին «Cartoon Network» հեռուստաալիքի «IGPX» սերիալում։ 2005 և 2006 թվականներին խաղում է կոշտ ոստիկան Աննա Լյուսիա Կորտեսին «Կորուսյալները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Հայտնում են, որ նրա կերպարը սպանվել է հեղինակների հետ տարաձայնությունների պատճառով, չնայած անձամբ Ռոդրիգեսը պնդում է, որ ըստ սցենարի նրա կերպարին պատք է սպանեին դեռևս ամենասկզբում։ Նա, ավելի ուշ, վերադառնում է սերիալ 2009 և 2010 թվականներին, մի քանի սերիաներում։

2008 թվականին նա հայտնվում է «Ճակատամար Սիեթլում» ֆիլմում, Շարլիզ Թերոնի հետ։ 2008 թվականի մարտի 6-ին հայտնի է դառնում, որ Միշելկ համաձայնվել է «Ֆորսաժ» ֆիլմի չորրորդ մասում դերի, որը թողարկվում է կինոթատրոններում 2009 թվականի ապրիլի 3-ին։ Միշելը նաև նկարահանվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բարձրաբյուջե, գիտա-ֆանտաստիկ, արկածային ֆիլմում, որը թողարկվում է 2009 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նկարահանվել է (և հանդես եկել որպես պրոդյուսեր) «Արյունալի կածան» («Trópico de Sangre») անկախ ֆիլմում, հիմնված Միրաբալ քույրերի պատմության վրա, ովքեր սպանվել էին 1960 թվականին դոմինիկյան բռնապետ Տրուխիլյոի կողմից, նրա կկառավարման դեմ դիմադրության համար։

2010 թվականի հուլիսի 12-ի դրությամբ, Միշելի մասնակցությամբ ֆիլմերը Միացյալ Նահանգներում հասել են 1 272 734 719 և ամբողջ աշխարհում 3 686 521 043 դոլար ցուցանիշի[10]։ Նաև հայտնվել է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետե» («Machete», 2010 թվական) ֆիլմում և «Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելսի համար» («Battle: Los Angeles», 2011 թվական) գիտա-ֆանտաստիկ ֆիլմում։

2015 թվականին Միշելը նկարահանվում է երգչուհի Դեմի Լովատոյի «Confident» երգի տեսահոլովակում[11]։

Գրական գործունեություն խմբագրել

Այժմ Միշելն աշխատում է երկու սցենարների վրա։ Առաջինը՝ ընտանեկան ֆիլմ, հիմնված «2012 պատմություն մաքրության, կենդանիների և երեխաների մասին» հայացքների վրա[12]։ Երկրորդը՝ 1997 թվականի գերմանական «Բանդիտները» ֆիլմի ամերիկյան ռեմեյկի տարբերակ, որը նա նկարագրում է որպես «չորս աղջիկների մասին, ովքեր փախչում են բանտից և հետապնդվում ֆեդերալների և MTV ներկայացուցիչների կողմից»[13]։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականի սկզբին դադարեցնում է հարաբերությունները իր բոյ-ֆրենդ մուսուլմանի հետ նրա կողմից կրոնական պահանջների պատճառով[14]։ «Ֆորսաժ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2001 թվականին, Ռոդրիգեսը սիրավեպ ուներ Վին Դիզելի հետ[15]։

2003 թվականին համբուրվելիս լուսանկարվում է Քայլի Մինոուգի բոյ-ֆրենդ Օլիվյե Մարտինեսի հետ («S.W.A.T.. Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատայինները» («S.W.A.T.») ֆիլմում իր խաղընկերը) Շոն Քոմսի (P. Diddy) զբոսանավում երեկույթի ժամանակ, Ֆրանսիայի հարավում[16]։

2005 թվականին բիսեքսուալ դերասանուհի Կրիստանա Լոկենը խոստովանում է, որ նրանք հարաբերություններ են ունեցել, չնայած Ռոդրիգեսը դա չի հաստատում[17]։ 2006 թվականին Միշելը անգլիական «Cosmopolitan» ամսագրին խոստովանում է,որ ինքը լեսբուհի չէ, չնայած փորձարարություն է ունեցել երկու սեռերի հետ էլ[18]։

2007 թվականի հունիսին «Curve» ամսագիրը «Վատ բիսեքսուալ աղջիկը» անվանումով հոդված է գրում Միշելի մասին[19]։ Ռոդրիգեսը երբեք հարցազրույց չի տվել այդ ամսագրին և ի պատասխան օգտագործել է իր բլոգը, որպեսզի արտահայտի իր դժգոհությունը[20]։

2008 թվականի սկզբին Միշելը կրկին լուսանկարվում է Մարտինեսի հետ, ճաշելիս Լոս Անջելեսի «Chateau Marmont Hotel» հյուրանոցում, որտեղ կանգ էր առել դերասանը։ Թղթակիցները պնդում են, որ Միշելը նաև առավոտյան նկատվել է այդ հյուրանոցից դուրս գալիս[21]։

2008 թվականի նոյեմբերին, դոմինիկյան «Cayena» ամսագրին հարցազրույց տալիս, Ռոդրիգեսը վերջնականապես հայտարարաում է, որ ինքը լեսբուհի չէ[22]։

2013 թվականի հոկտեմբերին, «Entertainment Weekly»-ին տված հարցազրույցում, Միշելը ասում է, որ ինքը բիսեքսուալ է[23]։

2014 թվականի սկզբներին ԶԼՄ-ներում լուր է հայտնվում, որ Միշել Ռոդրիգեսը հանդիպում է բրիտանացի թոփ-մոդել Կարա Դելևինի հետ[24][25]։ Հետագայում նրանք բաժանվում են և Միշելի մոտ սիրավեպ է սկսվում դերասան Զաք Էֆրոնի հետ[26][27][28]։

Խնդիրներ օրենքի հետ խմբագրել

Միշել Ռոդրիգեսը 2009 թվականին Ջեյմս Քեմերոնին Հոլիվուդի փառքի ծառուղիում աստղ շնորհելու արարողության ժամանակ

2002 թվականի մարտին Միշելը ձերբակալվում և մեղադրվում է սենյակակից հարևանուհու վրա հարձակման համար[29]։

2003 թվականի նոյեմբերին Ռոդրիգեսը դատարան է կանչվում երկու ճանապարհային միջադեպերի մեջ մեղադրանքով՝ հուլիսի 22-ին նա լքել է ճանապարհային պատահարի վայրը նրանից հետո, երբ հարվածել է մոտոցիկլավարին, իսկ նոյեմբերի 4-ին նա գերազանցել է սահմանված արագությունը խաչմերուկը հատելիս, լինելով անսթափ վիճակում։ Երկու դեպքում էլ նրան ժամանակավորապես զրկել են վարորդական իրավունքից[30]։ 2004 թվականի հունիսին նա կանգնել է Լոս Անջելեսի դատարանի առջև, չցանկանալով վիճարել այդ երեք մեղադարնքնեը՝ պատահարի վայրը լքելը, անսթափ վիճակում մեքենա վարելը և վարումը դադարեցված վարորդական իրավունքով։ Նրան բանտ են նստեցնում 48 ժամով և հասարակական աշխատանքներ են նշանակում Նյու Յորքի երկու դիարաններում և հիվանդանոցներում։ Ավարտելով ալկոհոլից տարավարժվելու երեքամսյա ծրագիրը, նա փորձաշրջան է ստանում երեք տարի ժամկետով։

2005 թվականին, Հավայան կղզիներում «Կորուսյալները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Ռոդրիգեսին բազմաթիվ անգամ հրամայվում է կանգնել՝ նա ընթանում էր 83 մղոն ժամում արագությամբ, թույլատրված 55-ի փոխարեն։ Նոյեմբերի 1-ին նա տուգանվում է 357 դոլարով, 300 դոլար արագության գերազանցման համար (90 մղոն թույլատրված 35-ի փոխարեն) հոկտեմբերի 20-ին, ինչպես նաև, տուգանքի է ենթարկվում օգոստոսի 24-ին 197 դոլարով՝ 80 մղոն ժամում ընթացքի համար, թույլատրված 50-ի փոխարեն[31]։

Ռոդրիգեսը և «Կորւսյալները» սերիալում նրա խաղընկեր Սինթիա Ուոթորսը, ով ընթանում էր ուրիշ մեքենայով, կանգնեցվում և ձերբակալվում են 2005 թվականի դեկտեմբերի 1-ի առավոտյան Հավայան կղզիներում, երկուսն էլ չեն անցնում ալկոհոլի թեստը։ Նրանք ստիպված են լինում վճարել 500 դոլլար գրավ[32]։ Ոստիկանական լուսանկարները տեղադրվում են Smoking Gun կայքում[33]։ Ռոդրիգեսը դիմում է մեղադարանք չներկայացնելու խնդրանքով[34], սակայն 2006 թվականի ապրիլին նա դատարանի առջև է կանգնում անսթափ վիճակում մեքենա վարելու մեղադարքով։ Նա ընտրում է 500 դոլլար տուգանքը և 5 օրվա բանտարկությունը, 240 ժամ հասարակական աշխատանքների փոխարեն[35]։ 2006 թվականի ընթացքում, ABC հեռուստաընկերության «Good Morning America» շոուին տված հարցազրույցում, Ռոդրիգեսն ասում է, որ դաժան փորձությունները նրան ստիպում են հասունանալ։ Այն հանգամանքները, որ նրա և Սինթիա Ուոթերսի կերպարները սպանվում են սերիալում, բազմաթիվ երկրպագուների կողմից ընդունվում են որպես նրանց բանտարկության արդյունք, սակայն Ռոդրիգեսը և պրոդյուսերները հայտարարում են, որ նրանց հեռանալը շոուից ծրագրավորված էր դեռևս եթերաշրջանի սկզբից, իսկ բանտարկությունը միայն զուգադիպություն էր։

Կապված նրա հետ, որ Հավայան կղզիներում միջադեպը հանդիսանում էր Լոս Անջելեսյան նրա փորձաշրջանի խախտում, Ռոդրիգեսը 2006 թվականի մայիսի 1-ին դատապարտվում է 60-օրյա բանտարկության և ալկոհոլյան կախվածությունից բուժման 30-օրյա ծրագրի, ինչպես նաև 30-օրյա հասարակական աշխատանքների[36]։ Բանտերի ծանրաբեռնության հետ կապված նա ազատվում է հենց նույն օրը, երբ դատապարտվում է։ 2006 թվականի հունիսին նա ստիպված էր կատարել դատարանի որոշումը, այսինքն, զբաղվել հասարակական աշխատանքներով[37]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
2000Կանացի կռիվGirlfightԴիանա ԳուզմանԴրամա,
Սպորտային
Կարին ԿուսամաՋեյմ Տիրելի,
Պոլ Կելդերոն,
Սանտյագո Դուգլաս,
Ռեյ Սանտյագո
2001Բախում Նյու Յորքում3 A.M.ՍալգադոՄելոդրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Լի ԴևիսԴեննի Գլովեր,
Պեմ Գրիեր,
Սարիտա Չոուդխուրի,
Արյին Գ. Ավտրամանի
2001ՖորսաժThe Fast and the FuriousԼետի ՕրտիսՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Ռոբ ԿոենՊոլ Ուոկեր,
Վին Դիզել,
Ջորդանա Բրյուսթեր,
Ռիկ Յուն
2002Չարի կացարանResident EvilՌաին ՕկամպոՍարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Պոլ Ու. Ս. ԱնդերսոնՄիլա Յովովիչ,
Էրիկ Մեբիաս,
Ջեյմս Պյուրֆոյ,
Մարտին Կրյուզ
2002Կապույտ ալիքBlue CrushԷդենԴրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Ջոն ՍտոկուելՔեյթ Բոսվորտ,
Մեթյու Դևիս,
Սանո Լեյկ,
Միկա Բուրեմ
2003S.W.A.T.: Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատըS.W.A.T.Քրիս ՍանչեսՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Կլարկ ՋոնսոնՍեմյուել Լ. Ջեքսոն,
Քոլին Ֆարել,
LL Կուլ Ջեյ,
Ջոշ Չարլզ
2004 – 2010ԿորուսյալներըLostԱննա Լուչիա ԿորտեսՍերիալ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Ջեք Բենդեր
Սթիվեն Ուիլյամս
Պոլ Ա. Էդվարդս
Մեթյու Ֆոքս,
Էվանջելին Լիլի,
Ջոշ Հոլոուեյ,
Տերի Օ’Կուինն,
Նևին Էնդրյուս
2004ՎերահսկումControlԹերեզաՖանտաստիկ,
Թրիլեր,
Քրեական
Տիմ ՀանտերՌեյ Լիոթա,
Ուիլեմ Դեֆո,
Սթիվեն Ռի,
Պոլի Ուոքեր
2005ԲլադրեյնBloodRayneԿատարինՍարսափ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ուվե ԲոլՔրիստաննա Լոկեն,
Մայքլ Մեդսեն,
Մեթյու Դևիս,
Ուիլ Սենդերսոն,
Ջերալդինա Չապլին
2005Անմահ Գրանդ ՊրիIGPX: Immortal Grand PrixԼիզ Ռիկարո (հնչյունավորում), անգլերեն տարբերակՍերիալ,
Անիմե,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական
Հոնգո Միտսուրու
Շունսուկե Տադա
Խինդեն Ուոլշ,
Կոդզյո Միտո,
Վանիլա Յամադզակի,
Դագ Էրխոլց,
Մեգան Հոլինգսխեդ
2006 –CollegeHumor կազմակերպությունCollegeHumor OriginalsJessicaԿարճամետրաժ,
Սերիալ,
Կատակերգություն
Մեթյու Պոլոկ
Vincent Peone
Ջոշ Ռուբեն
Ջոշ Ռուբեն,
Patrick Cassels,
Streeter Seidell,
Սեմյուել Ռիչ,
Բրայան Մերֆի
2006ՇնաթոկThe BreedՆիկիՍարսափ,
Թրիլեր
Նիկոլաս ՄասթանդրեաՕլիվեր Հադսոն,
Տերին Մեննինգ,
Էրիկ Լայվլի,
Հիլ Հարպեր
2007Ճակատամարտ ՍիեթլումBattle in SeattleԼուՄարտական,
Դրամա
Ստյուարտ ՏաունսենդԱնդրե Բենջամին,
Ջենիֆեր Կարպենտեր,
Վուդի Հարելսոն,
Մարտին Հենդերսոն,
Ռեյ Լիոթա
2008Գիշերային այգիներGardens of the NightԼմուսի (աղջիկ մեքենայում)ԴրամաԴեմիան ԽերիսՋիլիան Ջեյկոբս,
Ջոն Մալկովիչ,
Ռայան Սիմպկինս,
Թոմ Առնոլդ,
Քևին Զեգերս
2008Հեքիաթ կատուների համար (վիդեո)A Cat's Tale ... Jujube (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջերեմի Սիսթո,
Շեննոն Կոնլոն,
Տրոյ Գերիտի,
Մարա Լեյն
2009Ֆորսաժ 4Fast & FuriousԼետի ՕրտիսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին ԼինՎին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջորդանա Բրյուսթեր,
Ջոն Օրտիզ
2009Ավազակներ (վիդեո)Los Bandoleros ... Letty OrtizԿարճամետրաժ,
Մարտական,
Դրամա
Վին ԴիզելՎին Դիզել,
Սանգ Քենգ,
Տեգո Կալդերոն,
Դոն Օմար
2009ԱվատարAvatarՏրուդի ՉակոնՖանտաստիկ,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Ջեյմս ԿեմերոնՍեմ Ուորտինգտոն,
Զոի Սալդանա,
Սիգուրնի Ուիվեր,
Սթիվեն Լենգ
2010Արյունոտ կածանTropico de SangreՄիներվա ՄիրաբալԴրամա,
Պատմական
Juan DelancerՀուան Ֆերնանդես,
Սերջո Կարլո,
Կլոդեթ Լալի,
Ալեքսանդր Էսթրելա
2010ՄաչետեMacheteԼուսՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Էտան Մանիկիս
Ռոբերտ Ռոդրիգես
Դեննի Տրեխո,
Ջեսիկա Ալբա,
Ջեֆ Ֆեյի,
Ռոբերտ Դե Նիրո
2011Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելեսի համարBattle Los Angelesսերժանտ Ելենա ՍանթոսՖանտաստիկ,
Մարտական
Ջոնաթան ԼիբեսմանԱարոն Էկխարտ,
Բրիջետ Մոյնեխեն,
Մայքլ Պենյա,
Ռամոն Ռոդրիգեզ
2011BlacktinoBlacktinoՇառլոտա Ֆոսթեր ՋեյնԿատակերգությունԱարոն ԲարնսՕսթին Մարշալ,
Դևին Ռեյ,
Տայգեր Շյու,
Դեննի Տրեխո
2012Չարի կացարան. ՀատուցումResident Evil: RetributionՌեյնՍարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Պոլ Ու. Ս. ԱնդերսոնՄիլա Յովովիչ,
Սիեննա Գիլորի,
Արիանա Էնջինիր,
Լի Բինբին
2013Մաչետեն սպանում էMachete KillsԼուսՄարտականՌոբերտ ՌոդրիգեսԴեննի Տրեխո,
Էմբեր Խյորդ,
Սոֆիա Վերգարա,
Չարլի Շին
2013Ֆորսաժ 6The Fast and the Furious 6Լետի ՕրտիսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին ԼինՎին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Դուեյն Ջոնսոն,
Լյուկ Էվանս
2013Տուրբո (ձայնավորում)TurboՄուլտֆիլմԴևիդ ՍորենՍնուպ Դոգգ,
Պոլ Ջամաթի,
Լուիս Գուզման,
Բիլ Հեյդեր,
Ռիչարդ Ջենկինս
2013Ստորգետնյա կատակերգությունInAPPropriate ComedyՀերիեթԿատակերգությունՎինս ՕֆերՌոբ Շնայդեր,
Էդրիան Բրոուդի,
Լինդսի Լոխան,
Էրի Շաֆիր
2015Ֆորսաժ 7Furious 7Լետի ՕրտիսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին ԼինՎին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դուեյն Ջոնսոն
2015Ֆորսաժ. ԳերբեռնվածFast & Furious: SuperchargedԼետի ՕրտիսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին ԼինՎին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դուեյն Ջոնսոն

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

ԹվականՖիլմի անվանումՄրցանակԱնվանակարգԱրդյունք
2000Կանացի կռիվDeauville Film FestivalԼավագույն չարագործուհիՀաղթանակ
2000Կանացի կռիվIndependent Spirit AwardԼավագույն նորամուտՀաղթանակ
2000Կանացի կռիվNational Board of ReviewԼավագույն նորեկ դերասանուհու բեկումՀաղթանակ
2000Կանացի կռիվGotham AwardԼավագույն բեկումՀաղթանակ
2000Կանացի կռիվLas Vegas Film Critics Society AwardԼավագույն նորակ դերասանուհիՀաղթանակ
2000Կանացի կռիվChicago Film Critics Association AwardԱմենախոստումնալից նորամուտԱռաջադրված
2000Կանացի կռիվLas Vegas Film Critics Society AwardԼավագույն դերասանուհիԱռաջադրված
2000Կանացի կռիվOnline Film Critics Society AwardԼավագույն կինոնորամուտԱռաջադրված
2000Կանացի կռիվBlack Reel AwardԼավագույն դերասանուհիԱռաջադրված
2000Կանացի կռիվALMA AwardԼավագույն լատինո դերասանուհու կերպար ֆիլմումԱռաջադրված
2001ՖորսաժALMA AwardԼավագույն կինոդերասանուհիԱռաջադրված
2001Բախում Նյու ՅորքումALMA AwardԱկանավոր դերասանուհի հեռուստասերիալումԱռաջադրված
2002Կապույտ ալիքMTV Movie AwardԼավագույն դերասանական կազմԱռաջադրված
2003S.W.A.T.: Հրեշտակների քաղաքի հատուկ ջոկատըImagen Foundation AwardԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիՀաղթանակ
2005ԲլադրեյնՈսկե ազնվամորիԵրկրորդ պլանի վատագույն դերասանուհիԱռաջադրված
2009Ֆորսաժ 4ALMA AwardԼավագույն կինոդերասանուհիԱռաջադրված
2011Այլմոլորակային ներխուժում. Մարտ Լոս Անջելեսի համարALMA AwardԼավագույն հեռուստադերասանուհի դրամայումԱռաջադրված
2013Ֆորսաժ 6Premios Tu MundoՏարվա լավագույն կինոգործիչ Լատինական ԱմերիկայիցՀաղթանակ
2013Ֆորսաժ 6Teen Choice AwardԼավագույն հեռուստադերասանուհի էքշնումԱռաջադրված
2015Ֆորսաժ 7Teen Choice AwardԼավագույն դերասանուհի էքշնումԱռաջադրված
2015Ֆորսաժ 7People's Choice AwardԼավագույն հեռուստադերասանուհի էքշնումՍպասվող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.elmundo.es/loc/2014/08/22/53f783e4ca4741c3568b4581.html
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #14210583X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Michelle Rodriguez Biography (1978-)». Film Reference. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. «Michelle Rodriguez: in role after role, she has kicked the stereotype of the token female in the teeth, leaving an imprint all her own». 2003 թ․ սեպտեմբեր. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. «The Religious Affiliation of Actress Michelle Rodriguez». World Religions. 2005 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Michelle Rodriguez Official Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 6-ին.
  10. «Michelle Rodriguez – Box Office Data Movie Star». The-numbers.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 8-ին.
  11. Brittany Spanos. (2015 թ․ հոկտեմբերի 9). «Watch Demi Lovato, Michelle Rodriguez Clash in 'Confident' Video» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Michelle Rodriguez Writing Kids Film»; September 18, 2008
  13. Rodriguez Talks Modern Warfare and Dodging Earthquakes"; December 14, 2009(չաշխատող հղում)
  14. «Rodriguez Turned Down Muslim Marriage». 2008 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  15. Wloszczyna, Susan (2002 թ․ օգոստոսի 6). «Vin Diesel, in high gear». USA Today. Gannett. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
  16. «Minogue's Martinez linked to Rodriguez». Contact Music. 2008 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2005 թ․ մարտի 3-ին.
  17. Kort, Michele (2006 թ․ նոյեմբերի 15). «Michelle & Kristanna in love!». The Advocate. PlanetOut Inc.[en]. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
  18. «LOST girl». Cosmopolitan. 2006 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից (reprint) 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
  19. Michelle Rodriguez 'Curve' cover controversial Արխիվացված 2008-01-11 Wayback Machine Retrieved May 2, 2008.
  20. «Michelle Rodriguez Blogs About Curve Article». 2007 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  21. Kent, Paul (2008 թ․ մայիսի 2). «Kylie and Oli on rocks again». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2005 թ․ հունվարի 29-ին.
  22. «Michelle Rodríguez: "RD no debería tener esa mentalidad tan gubernamental"». Cayena. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22-ին.
  23. Actress Michelle Rodriguez comes out as bisexual: ‘I’m too curious not to be’ — PinkNews.co.uk
  24. Laura Martin. (2014 թ․ փետրվարի 20). «Look of love: Cara Delevingne gazes adoringly at Michelle Rodriguez backstage at Milan» (անգլերեն). www.mirror.co.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  25. Helen Zhao. (2014 թ․ հունվարի 8). «Worse for wear Michelle Rodriguez gets amorous with model Cara Delevingne as they share a kiss courtside at basketball game» (անգլերեն). www.dailymail.co.uk. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  26. Allison Takeda. (Jul. 9, 2014). «Zac Efron Goes Horseback Riding Shirtless, Makes Out With Michelle Rodriguez: Pictures» (անգլերեն). Us Weekly. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  27. Дарья Игитян. (7.07.2014). «Курортный роман: Мишель Родригес и Зак Эфрон отдыхают на Сардинии» (ռուսերեն). HELLO! Russia — ru.hellomagazine.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  28. Ольга Архипова. (10 июля 2014). «Лошади и танцы: Мишель Родригез и Зак Эфрон на Сардинии» (ռուսերեն). Spletnik.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
  29. Grossberg, Josh (2002 թ․ ապրիլի 8). «"Girlfight" Star Off the Hook». E!. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  30. Haberman, Lia (2003 թ․ նոյեմբերի 20). «Rodriguez: Way 2 Fast 2 Furious». E!. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  31. «Michelle Rodriguez settles two traffic cases». Associated Press. 2005 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  32. «Two 'Lost' stars charged with drunken driving». Associated Press. 2005 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  33. «TSG Mug Shot: The "Lost" Girls». The Smoking Gun[en]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  34. Errico, Marcus (2005 թ․ դեկտեմբերի 29). «"Lost" Stars Arraigned for DUIs». E!. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  35. «'Lost' Actress Chooses Jail Over Service». Associated Press. 2006 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.
  36. Lee, Ken and Silverman, Stephen M. (2006 թ․ մայիսի 22). «Michelle Rodriguez Gets 60 Days in Jail». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  37. Lee, Ken (2006 թ․ մայիսի 30). «Michelle Rodriguez Gets Out of Jail Early». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ռոդրիգես» հոդվածին։