Միլան Շկոդա

Միլան Շկոդա (չեխ․՝ Milan Škoda, հունվարի 16, 1986(1986-01-16)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող։ Կարող է հանդես գալ նաև որպես կենտրոնական պաշտպան։ Հանդես է գալիս չեխական «Սլավիա» ֆուտբոլային ակումբի և Չեխիայի հավաքականի կազմում։

Միլան Շկոդա
Քաղաքացիությունը Չեխիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 16, 1986(1986-01-16)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա
Հասակ190 սանտիմետր
Քաշ80 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

2012 թվականին Միլան Շկոդան պայմանագիր է կնքել չեխական «Սլավիա» ֆուտբոլային ակումբի հետ։ 2012 թվականին թիմի ղեկը ստանձնեց Միրոսլավ Կոբեկը, ով Միլանին փորձարկեց կենտրոնական պաշտպանի դիրքում, որում նա հանդես էր եկել 2007 թվականին։

2014/15 մրցաշրջանի սկզբում թիմի մարզիչ դարձավ Միրոսլավ Բերանեկը, ով նրան նորից փորձեց հարձակվողի դիրքում։ Նա դարձավ 4 գոլի հեղինակ, և ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ[3]։ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[4]։

Մրցաշրջանի վերջում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը[5]։

Միջազգային կարիերա խմբագրել

Միլան Շկոդան Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2015 թվականին կայացած Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով հօգուտ Իսլանդիայի հավաքականի։

Միջազգային գոլեր խմբագրել

Միջազգային գոլերը
No.ԱմսաթիվՎայրԳավաթՄրցակիցԱրդյունքՀաշիվՏեսակ
1սեպտեմբերի 3, 2015Դուսան Արենա, Պլզեն, Չեխիա2 Ղազախստան1–12–1Եվրո 2016, որակավորման փուլ
22–1
3մայիսի 20, 2016Կուֆստեին Արենա, Կուֆստեին, Ավստրիա8 Մալթա2–06–0Ընկերական
4հունիսի 17, 2016Գուիչարդ Արենա, Սենտ Էտիեն, Ֆրանսիա10 Խորվաթիա1–22-2Եվրո 2016

Ձեռքբերումներ խմբագրել

  • Չեխիայի տարվա լավագույն ռմբարկու - 2014/15

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Srpnové anketě vládli slávisté. Hráčem měsíce je Škoda, koučem Beránek».
  4. «http://fotbal.idnes.cz/slavista-skoda-dostal-v-klubu-novou-smlouvu-fmy-/fotbal.aspx?c=A141219_114040_fotbal_min» (չեխերեն). {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. «Fotbalová liga skončila, poháry uhrála Boleslav, kanonýrem je Lafata» (չեխերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Շկոդա» հոդվածին։