Մեյկայլա Մուր

2012New Zealand U1710(0)2012–2016New Zealand U209(0)2013–New Zealand48(3)Մեյկայլա Ժան-Մարի Մուր (հունիսի 4, 1996(1996-06-04)[1], Քրայսթչորչ, Նոր Զելանդիա), պրոֆեսիոնալ կին ֆուտբոլիստ, անգլիական «Լիվերպուլի» և Նոր Զելանդիայի ազգային հավաքականի պաշտպան[3]։

Մեյկայլա Մուր
Քաղաքացիությունը Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 4, 1996(1996-06-04)[1] (28 տարեկան)
ԾննդավայրՔրայսթչորչ, Նոր Զելանդիա
Հասակ1,73 ± 0,001 մետր[1]
Քաշ63 կիլոգրամ[2]
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
Նոր Զելանդիա Բըռնվուդ AFC
Նոր Զելանդիա Էյվոն Յունայթեդ
Նոր Զելանդիա Քոսթլ Սփիրիթ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2017–2018Գերմանիա Քյոլն8 (0)
2018–2020Գերմանիա Դույսբուրգ31 (1)
2020–ներկաԱնգլիա Լիվերպուլ15 (2)
Ազգային հավաքական
2012Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Մ1710 (0)
2018–2020Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Մ209 (0)
2020–ներկաՆոր Զելանդիա Նոր Զելանդիա 48 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Մուրը եղել է Նոր Զելանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ 2012 թվականի կանանց աշխարհի առաջնությունում՝ մասնակցելով Նոր Զելանդիայի խմբային բոլոր երեք խաղերին[4]։

Մուրն իր նորամուտը Նոր Զելանդիայի կանանց ազգային հավաքականի կազմում նշել է որպես փոխարինող՝ 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում, որտեղ նրա թիմը տոնել է 4-0 հաշվով հաղթանակ[5]։

Մուրը եղել է Նոր Զելանդիայի հավաքականի կազմում 2015 թվականին Կանադայում կայացած ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում[6]։

2019 թվականի ապրիլին Մուրն ընդգրկվել է 2019 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթին հայտավորված 23 խաղացողների վերջնական ցուցակում[7], սակայն մինչև մրցաշարի մեկնարկը Ֆրանսիայում մարզվելիս վնասել է աքիլեսյան ջիլը[8]։

15 ամիս անց նա, ապաքինվելով վնասվածքից, պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ, որը խաղում է Անգլիայի կանանց առաջնությունում[8][9]։

2022 թվականի փետրվարի 20-ին Մուրը ինքնատիպ հեթ-տրիկի հեղինակ է դարձել՝ Նոր Զելանդիայի հավաքականի կազմում ԱՄՆ-ի հավաքականի դեմ SheBelieves Cup-ում կայացած խաղի առաջին խաղակեսում երեք անգամ գրավելով սեփական դարպասը[10][11]։

Գոլեր հավաքականի կազմում

խմբագրել
ԹիվԱմսաթիվՎայրըՄրցակիցՀաշիվՎերջնարդյունքՄրցաշար
1.10 հունիսի 2018«Վեստպակ» մարզադաշտ, Վելինգտոն, Նոր ԶելանդիաՃապոնիա1-11-3Միջազգային ընկերական խաղ
2.25 նոյեմբերի 2018«Stade Numa-Daly Magenta» մարզադաշտ, Նումեա, Նոր ԿալեդոնիաՖիջի5-010-02018 OFC կանանց ազգերի գավաթ
3.1 դեկտեմբերի 2018Ֆիջի4-08-0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Olympedia — 2006.
  3. «Caps 'n' Goals, New Zealand Women's national representatives». The Ultimate New Zealand Soccer Website. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Squad List – New Zealand». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  5. «Football Ferns-Line-ups». The Ultimate New Zealand Soccer Website. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Fifadata.com» (PDF). www.fifadata.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 21-ին.
  7. «Football Ferns squad revealed for World Cup».
  8. 8,0 8,1 «Football Ferns centre-half makes comeback from Achilles injury». Accident Compensation Corporation (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «New Zealand footballer Meikayla Moore signs with famous English club Liverpool» (անգլերեն). Stuff. 2020 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Rollo, Phillip (2022 թ․ փետրվարի 20). «Football Ferns defender Meikayla Moore scores hat-trick of own goals against USA». Stuff (անգլերեն).
  11. «Liverpool's Meikayla Moore scores unwanted hat-trick playing for New Zealand». Belfast Telegraph. 2022 թ․ փետրվարի 20.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյկայլա Մուր» հոդվածին։