Մարիո Կեմպես

արգենտինացի ֆուտբոլիստ

Մարիո Ալբերտո Կեմպես (իսպ.՝ Mario Alberto Kempes, հուլիսի 15, 1954(1954-07-15)[1][2], Bell Ville, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, 1978 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Մարիո Կեմպես
իսպ.՝ Mario Alberto Kempes
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 15, 1954(1954-07-15)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրBell Ville, Կորդովա, Արգենտինա
Հասակ182 սանտիմետր
Քաշ76 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Հավաքական խմբագրել

Արգենտինայի հավաքականում Մարիո Կեմպեսի նորամուտը տեղի ունեցավ 1973 թվականին Բոլիվիայի դեմ խաղում։ Արդեն մեկ տարուց Կեմպեսը 1974 թվականի աշխարհի առաջնությանը մեկնած 22 ֆուտբոլիստներից մեկն էր։ Բայց և՛ ինքը, և՛ իր հավաքականը չկարողացան իրենց ամբողջությամբ դրսևորել։ Շատ շուտ Կեմպեսը պայմանագիր կնքեց իսպանական «Վալենսիայի» հետ։

Կարճ ժամանակահատվածում Կեմպեսը դարձավ հավաքականի լավագույն ռմբարկուն, խփելով վեց գոլ, որոնցից երկուսը՝ Նիդերլանդների հավաքականի հետ եզրափակիչ խաղում։

1982 թվականի աշխարհի առաջնության ընթացքում Կեմպեսին հակառկորդի դարպասը գրավելու բախտ չվիճակվեց։ Բրազիլիայի հետ խաղում փոխարինվելուց հետո նա աշխարհի չեմպիոնի կարիերան ավարտեց 18 անցկացրած խաղերով, և այդպես նրան ընդամենը պակասում էր երեք խաղ, որպեսզի նա կրկներ աշխարհի ռեկորդը։

Կեմպեսը հավաքականում անցկացրեց 43 խաղ և խփեց 20 գնդակ։

Ակումբներ խմբագրել

Կեմպեսի ակումբային կարիերան սկսվեց Կորդովայի «Ինստիտուտո» ակումբից։ Արդեն մեկ տարուց նա տեղափոխվեց «Ռոսարիո», որտեղ անցկացրեց 5 մրցաշրջան և խփեց 86 գնդակ 107 խաղերում։ 1976 թվականին նա տեղափոխվեց իսպանական «Վալենսիա»։ Կեմպեսն իր առաջին մրցաշրջանը վերջացրեց այդ ակումբում՝ 24 գոլ ուղարկելով հակառակորդի դարպաս և դառնալով լավագույն ռմբարկու։ Դա վերջին 10 տարվա ալավագույն ցուցանիշն էր։

28 գնդակ, որոնք Կեմպեսը խփեց հաջորդ մրցաշրջանում, դարձավ գերագույն ձեռբերում Դի Ստեֆանոյի ժամանակից, ով 1956-1957 թվականներին խփել էր 31 գոլ։

1979 թվականին Իսպանիայի գավաթը հաղթելուց հետո Կեմպեսը Գավաթների տիրակալների Եվրոպական գավաթի «Արսենալի» դեմ խաղում խփեց որոշիչ տասնմեկ մետրանոցը։ 1981 թվականի մարտին նա «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային ակումբի հետ 1 000 000 ֆունտանոց պայմանագիր կնքեց։

Մեկ տարի անց նա նորից վերադարձավ Իսպանիա և երկու տարի խաղաց «Վալենսիայում», իսկ հետո ևս երկու տարի մինչև Ավստրիայում սպորտային կարիերան ավարտելը «Հերկուլես»-ում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • 1978 թվականի աշխարհի չեմպիոն
  • 1980 թվականի գավաթակիրների գավաթի հաղթող
  • 1980 թվականի Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող
  • Արգենտինայի չեմպիոն՝ Նասյոնալ 1981
  • 1979 թվականի Իսպանիայի Գավաթի տիրող

Անձնական խմբագրել

  • Հարավային Ամերիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ 1978
  • 1978 թվականի աշխարհի չեմպիոնատի լավագույն ֆուտբոլիստ
  • 1978 թվականի աշխարհի չեմպիոնատի լավագույն ռմբարկու
  • Եվրոպայի (Onze d'Or) տարվա լավագույն ֆուտբոլիստ 1978
  • Արգենտինայի չեմպիոնատի լավագույն ռմբարկու (2)՝ Նասյոնալ 1974, Մետրոպոլիտանո 1976
  • Իսպանիայի չեմպիոնատի 1977, 1978 թվականների լավագույն ռմբարկու
  • Ընդգրկվել է ՖԻՖԱ 100 ցուցակում[3]

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթներ[4]ԳավաթներԸնդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ինստիտուտո1973----00001311
Ընդամենը13110000001311
Րոսարիո Սենտրալ1974----73004333
1975----95005843
1976----00002221
Ընդամենը10789001680012397
Վալենսիա1976/7734240000003424
1977/783428121100004639
1978/79301210363004618
1979/8032222299004333
1980/811191042101711
Ընդամենը141952516191410186125
Րիվեր Փլեյթ1981----41003316
198200--000000
Ընդամենը29150041003316
Վալենսիա1982/8327133080003813
1983/841586300002111
Ընդամենը42219380005924
Ընդամենը «Վալենսիայում»1831163419271410245149
Հերկուլես (Ալիկանտե)1984/85171200000191
1985/862192100002310
Ընդամենը38104100004211
Ֆյորստ (Վենա)1986/87207520000259
Ընդամենը207520000259
Սանկտ Պյոլտեն1987/88321020--003410
1988/892992100003110
1989/9035152100003716
Ընդամենը963462000010236
Կրեմս1990/91215000000215
1991/92182100000192
Ընդամենը397100000407
[[Արտուրո Ֆերնանդես Վիալ (ֆուտբոլային ակումբ)|Արտուրո Ֆերնանդես]]1995115000000115
Ընդամենը115000000115
Պելիտա Ջայա1995/96151000--001510
Ընդամենը15100000001510
Ընդհանուր կարիերայի ընթացքում5513045024472310649351

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2010 թվականի հոկտեմբերին Կեմպեսի պատվին վերանվանվեց արգենտինական Կորդովա քաղաքի մարզադաշտը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Pele's list of the greatest». BBC Sport. 2004 թ․ մարտի 4. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  4. Իսպանիայի գավաթ, Իսպանական լիգայի գավաթ, Ավստրիայի գավաթ:(ռուս.)
  5. Kempes, ese crack que se merecía un estadio, Clarín, 21. Dezember 2010. (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կեմպես» հոդվածին։