Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավա

Մարիո Բավան (հուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3], Սան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա - ապրիլի 25, 1980(1980-04-25)[3], Հռոմ, Իտալիա[4]), իտալական կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ է, ինչպես նաև մեկ ֆիլմի պրոդյուսեր և դերասան (խաղացել է երկու ֆիլմերում)։ Իտալական ռեժիսոր Լամբերտո Բավայի հայրն է։

Մարիո Բավա
Mario Bava
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3]
ԾննդավայրՍան Ռեմո, Իմպերիա, Լիգուրիա, Իտալիա
Մահացել էապրիլի 25, 1980(1980-04-25)[3] (65 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
ԳերեզմանԿամպո Վերանո
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, գրող, պատասխանատու հատուկ էֆեկտների համար, կինոպրոդյուսեր, նկարազարդող, կոմիքսների արտիստ և ռեժիսոր
Ծնողներհայր՝ Եվգենիո Բավա
ԵրեխաներԼամբերտո Բավա
 Mario Bava Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1914 թ. հուլիսի 31 Սան-Ռեմո քաղաքում։ Նրա հայրը մասնագիտությամբ քանդակագործ էր և սերտորեն կապված է եղել ֆիլմերի ստեղծման հետ. սկզբում նա ստեղծում էր դեկորացիաներ ֆիլմերի համար, իսկ հետո, ծանոթանալով նկարահանման արվեստին, դարձավ օպերատոր և հետագայում նաև ռեժիսոր։ 1926 թ.-ից նա զբաղվում էր օպտիկական էֆեկտների ստեղծմամբ։ Որոշ ժամանակ Մարիո Բավան աշխատում էր որպես իր հոր օգնական, ստեղծում էր ֆիլմերի համար սուբտիտրներ։ Բավայի առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես էր գալիս որպես օպերատոր, դարձավ վավերագրական դրաման Մուսոլինիի կառավարման մասին, որը նկարահանվեց 1933 թ.-ին։ Մինչև ռեժիսորական գործունեության սկիզբը Բավան նկարահանել էր մոտ 45 ֆիլմ որպես օպերատոր։ Այդ ընթացքում Բավան ձեռք բերեց մեծ հռչակ և ստացավ «էֆեկտների հանճար» անվանումը։
Առաջին ֆիլմը, որտեղ նա հանդես եկավ որպես ռեժիսոր, 1957 թ.-ի «Ես արնախում եմ» ֆիլմն էր։ Սակայն Բավան նկարահանել էր միայն ֆիլմի երկրորդ կեսը։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ֆիլմի ռեժիսորը Ռիկարդո Ֆրեդան էր, բայց վերջինս ֆիլմի պրոդյուսերի հետ 1956 թ.-ին ունեցած վեճի պատճառով լքեց նկարահանման վայրը։ Այդպես Բավան պրոդյուսերների խնդրանքով ավարտեց ֆիլմը։ Հաջորդ ֆիլմի «Անմահ հրեշ Կալտիկին» (1959 թ.) հետ տեղի ունեցավ նույն դեպքը։ Այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ֆրեդան օգտագործում էր Ռոբերտ Հեմպտոմ կեղծանունը, իսկ Բավան՝ Ջոն Ֆոմ։ Այդպես Բավան արժանացավ պրոդյուսերների վստահությանը, և հաջորդ ֆիլմը նա արդեն ինքնուրույն էր նկարահանում։ Ֆիլմը ստացավ «Դևի դիմակը» անվանումը, որի հիմքում ընկած էր Գոգոլի Վիյի ստեղծագործությունը։ Նրա հաջորդ երկու ֆիլմերը՝ «Հերակլեսի սխրանքները։ Հերակլը ստվերների թագավորությունում» (1961) և «Ներխուժողները», գունավոր էին նկարահանվել, սակայն հաջորդ ֆիլմը՝ «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» (1963) կրկին սև ու սպիտակ էր նկարահանվել։ «Աղջիկը, որը չափից ավելի գիտեր» ֆիլմից հետո Մարիոն վերադառնում է սարսափի ֆիլմերին և նկարահանում «Վախի երեք դեմքերը» (1963), «Մտրակ և մարմին» (1963), «Վեց կին մարդասպանի համար» (1964) և «Սարսափ խորունկ տիեզերքից»։ 1965 թ. American International Pictures կազմակերպությունը դադարեցնում է Բավայի հետ կնքած պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ նրա ֆիլմերը ավելի դժվար է դառնում հարմարեցնել ցենզուրայի պահանջներին։ Դրանից հետո Բավան նկարահանում է «Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը» (1966) կատակերգությունը և ««Վախ» օպերացիան» (1966) սարսափի ֆիլմը, որի առաջնելույթի ժամանակ կանգնած ծափահարում էր Լուկինո Վիսկոնտին։ Բավան ազդեցություն է թողել Ֆելինիի և Սկորսեզեի գործունեության վրա։ Մինչև 1968 թ. Բավան անձնական խնդիրների պատճառով ոչինչ չէր նկարահանում, բայց 1968 թ. նա ստացավ առաջարկ Դինո դե Լաուրենտիսից՝ իրականացնելու ճանաչված կոմիկսների սերիաների էկրանացումը։ Ֆիլմը ստացավ «Սատանայիկ» անվանումը։ Ֆիլմի բյուջեն կազմում էր 3 միլիոն դոլար, բայց Բավան տեղավորվեց 400 հազարի մեջ։ «Արյունալի ծոց» ֆիլմը դարձավ ռեկորդակիր ֆիլմում տեղի ունեցող սպանությունների թվով (13 սպանություն)։ 1972 թ. նկարահանվեց նրա ամենասիրած ֆիլմերից մեկը՝ «Սատանայի տունը», որի հիմքում ընկած էր Դոստոևսկու «Դևեր» ստեղծագործությունը։ 1974 թ. նկարահանվեց «Վայրի շներ» ֆիլմը, բայց այն դուրս եկավ միայն 20 տարի հետո՝ նրա որդի Լամբերտոյի շնորհիվ։ Պատճառը պրոդյուսերի սնանկացումն էր, որի արդյունքում վերջինիս ամբողջ ունեցվածքը բաժանվել էր վարձատուների միջև։ Բավայի վերջին աշխատանքը Դարիո Արջենտոյի «Ինֆերնո» ֆիլմն էր, որտեղ նա ստեղծում էր վիզուալ էֆեկտներ և հանդես գալիս որպես ռեժիսորի օգնական։ Մարիո Բավան մահացել է 1980 թ. ապրիլի 25 սրտի կաթվածից։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայերեն անունըԲնագիր անունըԴերը ֆիլմում
1939La Vispa Teresaօպերատոր
1939Il Tacchino prepotenteօպերատոր
1943L’Avventura di Annabellaօպերատոր
1943Sant’Elena, piccola isolaօպերատոր
1946L’Orecchioռեժիսոր, օպերատոր
1946L’Elisir d’amoreօպերատոր
1947Uomini e cieliօպերատոր
1947Santa notteռեժիսոր, օպերատոր
1947Legenda Sinfonicaռեժիսոր, օպերատոր
1947Anfiteatro Flavioռեժիսոր, օպերատոր
1948Pagliacciօպերատոր
1948Natale al campo 119օպերատոր
1949Follie per l’operaօպերատոր
1949Variazioni sinfonicheռեժիսոր, օպերատոր
1949Antonio di Padovaօպերատոր
1950Vita da caniօպերատոր
1950Quel bandito sono ioօպերատոր
1950L’Ospedale del delittoօպերատոր
1950Canzone di primaveraօպերատոր
1950È arrivato il cavaliere!օպերատոր
1950Miss Italiaօպերատոր
1951Guardie e ladriօպերատոր
1951La Famiglia Passaguai fa fortunaօպերատոր
1951Goyaօպերատոր
1951Amor non ho… però… peròօպերատոր
1951La Famiglia Passaguaiօպերատոր
1952Papà diventa mammaօպերատոր
1953Perdonami!օպերատոր
1953Il Viale della speranzaօպերատոր
1953Villa Borgheseօպերատոր
1953Cose da pazziօպերատոր
1953Il Bacio dell’Auroraօպերատոր
1953Balocchi e profumiօպերատոր
1953Gli Eroi della domenicaօպերատոր
1954Terza liceoօպերատոր
1954Graziellaօպերատոր
1954Hanno rubato un tramօպերատոր
1954Ulisseհամառեժիսոր
1955Buonanotte… avvocato!օպերատոր
1955Le Avventure di Giacomo Casanovaօպերատոր
1956La Donna più bella del mondoօպերատոր
1956Mio figlio Neroneօպերատոր
1956Orlando e i Paladini di Franciaօպերատոր
1956Città di notteօպերատոր
1957«Ես արնախում եմ»I Vampiriհամառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր
1958Le Fatiche di Ercoleօպերատոր
1958La Morte viene dallo spazioօպերատոր
1959Ercole e la regina di Lidiaօպերատոր
1959«Անմահ հրեշ Կալտիկին»Caltiki — il mostro immortaleհամառեժիսոր (չի նշված տիտրերում), օպերատոր
1959La Battaglia di Maratonaռեժիսոր, օպերատոր
1959Agi Murad il diavolo biancoօպերատոր
1960Seddok, l’erede di Satanaպրոդյուսեր
1960«Դևի դիմակը»La maschera del demonioռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1960Esther and the Kingհամառեժիսոր, օպերատոր
1961Le meraviglie di Aladinoհամառեժիսոր (մի քանի դրվագի հեղինակ)
1961L’Ultimo dei Vikinghiռեժիսոր
1961«Հերակլեսի սխրանքները»Ercole al centro della terra ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1961«Ներխուժողները»Gli invasoriռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1963«Աղջիկը, որը չափից ավելի գիտեր»La Ragazza che sapeva troppoռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1963«Վախի երեք դեմքերը»I Tre volti della pauraռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1963«Մտրակ և մարմին»La Frusta e il corpoռեժիսոր, օպերատոր
1964«Վեց կին մարդասպանի համար»Sei donne per l’assassinoռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1964La Strada per Fort Alamoռեժիսոր, օպերատոր
1965Terrore nello spazioռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1966Ringo del Nebraskaռեժիսոր
1966««Վախ» օպերացիան»Operazione pauraռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1966I Coltelli del vendicatoreռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1966«Բժիշկ Գոլդֆուտը և օրիորդներ-ռումբերը»Spie vengono dal semifreddo ռեժիսոր, դերասան (դերը - Furious man at fairground, չի նշված տիտրերում), օպերատոր
1968«Սատանայիկ»Diabolikռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1968Nude… si muoreսցենարիստ
1970Roy Colt & Winchester Jackռեժիսոր, օպերատոր
19705 bambole per la luna d’agostoռեժիսոր, օպերատոր
1970Il Rosso segno della folliaռեժիսոր, օպերատոր
1971«Արյունալի ծոց»Reazione a catenaռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1972Gli Orrori del castello di Norimbergaռեժիսոր, օպերատոր
1972Quante volte… quella notteռեժիսոր, օպերատոր
1973«Սատանայի տունը»La Casa dell’esorcismoռեժիսոր, սցենարիստ
1974«Վայրի շներ»Cani arrabbiatiռեժիսոր, դերասան (դերը - Crowd extra, չի նշված տիտրերում), օպերատոր
1977Beyond the Door IIռեժիսոր, օպերատոր
1979La Venere di Illeռեժիսոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119326337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Բավա» հոդվածին։