Դարիո Արջենտո

Դարիո Արջենտո (իտալ.՝ Dario Argento, սեպտեմբերի 7, 1940(1940-09-07)[1], Հռոմ, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։ Առավել հայտնի է սարսափ ժանրի ֆիլմերի աշխատանքներով` մասնավորապես ջալլո անունով հայտնի ենթաժանրի աշխատանքներով և ժամանակակից սարսափ և սլեշեր ֆիլմերում թողած ազդեցությամբ։

Դարիո Արջենտո
Ծնվել էսեպտեմբերի 7, 1940(1940-09-07)[1] (83 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կոմպոզիտոր, ռեժիսոր և դերասան
Ոճ(եր)թրիլեր, giallo? և սարսափ ֆիլմ
Պարգևներ
IMDbID ID 0000783

Կենսագրություն խմբագրել

Դարիո Արջենտոն ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 7-ին Հռոմում։ Դարիոյի հայրը եղել է կինոպրոսյուսեր Սալվատոր Արջենտոն, ով մեծ ներդրում է ունեցել իտալացի հետպատերազմյան ժամանակաշրջանի կինեմատոգրաֆների վրա, իսկ քեռին եղել է Կլաուդիո Արջենտոն` Սցենարիստև պրոդյուսեր։ Արջենտոյի կինոկարիերան սկսվել է հռոմական «Paese Sera» օրաթերթով, որում նա գրում էր իր առաջին ֆիլմերի սցենարները. դա «Սպագետտի Վեսթերներն» էր։ Նրա սցենարը «Մի երեկո ճաշի շուրջ» ֆիլմի համար սցենարը գրավեց Գոֆրեդի Լոմբարդոյի ուշադրությունը, ով գլխավորում էր «Տիտանուս» կինոկազմակերպությունը։ Արդյունքում Արջենտոն 2 տարվա ընթացքում գրեց 12 սցենարներ կազմակերխության տարբեր ֆիլմերի համար։

Դարիո Արջենտոն (ձախից) Մոնրեալի ֆանտաստիկական ֆիլլմերի փառատոնի ժամանակ, 1994 թվական

1970 թվականին հայտնվում է Արջենտոյի առաջին ջալլոն` «Փխրուն թևերով թռչունը»։ Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է նրա հոր ընկերությունը։ Այս ֆիլմի ստեղծումը Արջենտինոյին հայտնի դարձրեց ինչպես Իտալիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Շատ ջալլոներ նկարելով` նա տացել է «բռնության Վիսկոնտի» մականունը[3]։ 1971 և 1972 թվականներին դուրս են գալիս «Տասպոչանի կատուն» և «Չորս ճանճեր մոխրագույն թավշի վրա» ֆիլմերը[3]։

1972 թվականին նա մասնակցել է իտալական հեռուստատեսության համար «Դուռ դեպի մթություն» անվանմամբ հեռուստասերիալի ստեղծմանը, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ 1973 թվականին էկրան է բարձրացել նրա նոր ֆիլմը «5 օր Միլանում» անվանմամբ, որում դերերից մեկը տանում էր Ադրիանո Չոլոնտանոն։ Ֆիլմն ուներ սև հումորի տեսարաններ։

1984 թվականին դուրս եկավ Արջենտինոյի խոսքերով ամենաանձնական ֆիլմերից մեկը` Ֆենոմեններ վերնագրով։ Ֆիլմը արժանացել է բազմաթիվ գնահատականների` ընդ որում թե՛ հիացական, թե՛ քննադատական։ Սա հանդիսացել է Արջենտոյի առաջին անգլերեն ֆիլմը։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել ռեժիսորի ավագ դուստրը` Ֆիորա Արջենտոն։ 1987 թվականին Արջենտոն հայտնվեց հեռուստատեսության մեջ` հանդիսանալով Ջալլո նախագծի ստեղծողներից մեկը։ Նույն տարում էլ դուրս եկավ նրա «Սարսափն օպերայում» ֆիլմը։

1990 թվականին Արջենտոն համագործակցել է Ջորջ Ռոմերոյի հետ «Երկու դաժան հայացքներ» ֆիլմի համար։ 1993 թվականին էկրան բարձրացավ «Տրավմա» ֆիլմը։ Դրա մեջ խաղացել են ռեժիսորի երկու աղջիկները, և ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում։ 1994 թվականին կայացել է ֆանտաստիկական կինոների երկրորդ միջազգային փառատոնը Մոնրեալում, որտեղ Արջենտոն մրցանակ է ստացել ամբողջ կյանքի ձեռքբերումների համար։ 1996 թվականին դուրս եկավ «Ստենդալի ախտանիշը», որում գլխավոր դերում հանդես էր գալիս Ասյա Արջենտոն։

Ֆիլմագրություն խմբագրել

Դարիոն Թուրինի կինոփառատոնի ժամանակ, 2006 թվական
Արջոնտոն աղջկա` Ասյայի հետ, 1993 թվական
ՏարեթիվՀայերեն անվանումՖիլմի բնօրինակ անվանումՊաշտոնը
1967Scusi, lei è favorevole o contrario?Դերասան(Priest), Սցենարիստ
1967Մեզ ինչ-որ մեկը մատնել էQualcuno ha traditoՍցենարիստ
1968Այսօր ինձ, վաղը` քեզOggi a me… domani a te!Սցենարիստ
1968Comandamenti per un gangsterՍցենարիստ
1968CommandosՍցենարիստ
1968Սեքսուալ հեղափոխությունLa Rivoluzione sessualeՍցենարիստ
1968Մի անգամ վայրի արևմուտքումC’era una volta il WestՍցենարիստ
1968Հերոսները երբեք չեն մահանումLes Héros ne meurent jamaisՍցենարիստ
1969Պարանը և ավանակըUne corde, un ColtՍցենարիստ
1969Ընթրի՛րMetti una sera a cenaՍցենարիստ
1969Հավանականությունը` զրոProbabilità zeroՍցենարիստ
1969Հոգևորականների լեգեոնLa Legione dei dannatiՍցենարիստ
19695 հոգու բանակըUn Esercito di cinque uominiՍցենարիստ
1969Զգացմունքների եղանակLa Stagione dei sensiՍցենարիստ
1970Փխրուն փետուրներով թռչունըL' Uccello dalle piume di cristalloՌեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Murderer’s Hands)
1971Տասպոչանի կատունIl Gatto a nove codeՌեժիսոր, Սցենարիստ
1972Չորս ճանճեր մոխրագույն թավշի վրա4 mosche di velluto grigioՌեժիսոր, Սցենարիստ
1972Così siaՍցենարիստ
1972Դուռ դեպի մթությունTestimone oculare և Il tramՌեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
19735 օրLe cinque giornateՌեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Bandaged man with Tranzunto)
1973Խաղալիք]La BambolaՊրոդյուսեր
1975ԱրնակարմիրProfondo rossoՌեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Murderer’s Hands)
1977ՍուսպիրիաSuspiriaՌեժիսոր, Սցենարիստ, композитор, Դերասան(Narrator)
1978Մեռյալների մայրամուտըՍցենարի խորհրդական, երաժշտության համահեղինակ
1979ԻնֆերնոInfernoՌեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Narrator, Murderer’s Hands, озвучка, в титрах не указан)
1982ԴողTenebreՌեժիսոր, Սցենարիստ, Դերասան(Narrator, Murderer’s Hands)
1985Ֆենոմեններ]]PhenomenaՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Դերասան(Narrator)
1985ԴեմոններDemoniՍցենարիստ, Պրոդյուսեր
1985Bellissimo: Immagini del cinema italianoԴերասան(խաղում է ինքն իրեն)
1985Դարիո Արջենտոյի սարսափների աշխարհը (դոկումենտալ)Il Mondo dell’orrore di Dario ArgentoԴերասան(խաղում է ինքն իրեն)
1986Դեմոններ 2Demoni 2… L’incubo ritornaՍցենարիստ, Պրոդյուսեր
1987ՕպերաOperaՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Դերասան(рассказчик, озвучка, в титрах не указан)
1987Հեռուստատեսային շոուTrussardi նորաձևության տան համարTrussardi ActionՌեժիսոր
1988ԵկեղեցիLa ChiesaՍցենարիստ, Պրոդյուսեր
1988ԴետեկտիվGiallaՊրոդյուսեր
1990Երկու դաժան հայացքներ («Սև կատու» էպիզոդ)Due occhi diaboliciՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
1991Dario Argento: Master of HorrorԴերասան (խաղում է ինքն իրեն)
1991ԱղանդLa settaՍցենարիստ, Պրոդյուսեր
1992Անմեղ արյուն (էպիզոդներից մեկը)Innosent bloodԴերասան (Paramedic)
1993ՏրավմաTraumaՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
1995ՄնացորդնորIl Cielo è sempre più bluԴերասան (Man Confessing To Fransiscan Monk)
1996Ստենդալի ախտանիշLa Sindrome di StendhalՌեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր
1997Մոմով դիմակM.D.C. — Maschera di ceraՊրոդյուսեր, Սցենարիստ
1998Օպերայի հոգինIl Fantasma dell’operaՌեժիսոր, Սցենարիստ
2000Scarlet DivaScarlet DivaՊրոդյուսեր
2000Fear, Panic & CensorshipԴերասան
2000Deep Red 25th AnniversaryԴերասան(խաղում է ինքն իրեն)
2000ԱնքունNon ho sonnoՌեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2002Սարսափի մասնագետներMasters of HorrorՌեժիսոր, Դերասան (խաղում է ինքն իրեն)
2003ԽաղացողըIl CartaioՌեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2005Դուք սիրում եք ՀիչկոկինTi piace Hitchcock?Ռեժիսոր, Սցենարիստ
2006Tempus fugitԴերասան
2007Երրորդ մայրըLa Terza madreՌեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2008Dead On: The Life and Cinema of George A. RomeroԴերասան (խաղում է ինքն իրեն)
2009ՋալլոGialloՌեժիսոր
2012Դրակուլա 3DDracula 3DՌեժիսոր, Պրոդյուսեր, Սցենարիստ
2015Մակբեթ 2MacbethՌեժիսոր

Ժառանգություն խմբագրել

«Դարիո Արջենտոյի սարսափների աշխարհում» դոկումենտալ ֆիլմը նվիրված է Արջենտոյին, նա ինքը նկարահանվել է կամեոյում։

Գոյություն ունի իտալական կոմիքս սարսափ ժանրում` «Արնակարմիրը»։

Ստեղծվում է կինոյի մասին ամերիկական ամսագիր «Deep Red» անվանմամբ։

1976 թվականին լույս է տեսել «12 արյունոտ պատմվածքներ» գիրքը, որի խմբագրմամբ զբաղվում է Դարիոն։ Գիրքը տպագրող հրատարակչությունը նույնպես կոչվել է ֆիլմի պես` «արնակարմիր»։

Նույն անվանումը կրում է Իտալիայում խանութների մի ցանց։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հռոմում Դարիո Արջենտոն բացել է սեփական խանութը` թանգարանի հետ միաժամանակ, ուր կարելի է գտնել շատ իրեր` կապված իտալական սարսափ ֆիլմերի հետ։ Իսկ խանութի նկուղում գտնվում են շատ սարքեր, որոնք նրա ֆիլմերի դեկորացիաներն են հանդիսանում։
  • Իր կինեմատոգրաֆական ստեղծագործությունները հրապարակելուց առաջ Արջենտոն ստիպված է լինում գրաքննություն անցնել, որն անցկացնում են մրցատյաններ և հոգեբաններ։
  • Սթիվեն Քինգը առաջարկել է նրան ֆիլմ նկարահանել «Սալեմայի գիշերներում» ստեղծագործության հիման վրա, սակայն Արջենտոն հրաժարվել է, քանի որ չի ցանկացել աշխատել այն սյուժեներով, որ ինքը չի գրել։ Ինչպես նաև, Արջենտոն 1985 թվականին պատրաստվում էր Ռիգոլետո օպերան բեմադրել, որում Մատուանի դուքսը վամպիր էր։ Սակայն օպերան այն անընդունելի համարեց։
  • Իր գրեթե բոլոր ֆիլմերում Արջենտոն օգտագործել է հատուկ տեսախցիկներ
  • Դարիո Արջենտոյի շատ ֆիլմերի երաժշտություններ կատարում է իտալական Goblin խումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119477572 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 «Ռեժիսորի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիո Արջենտո» հոդվածին։