Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Մանկաբարձություն և գինեկոլոգիա, բժշկական մասնագիտություն, որն ընդգրկում է երկու ենթամասնագիտություններ՝ մանկաբարձությունը (ընդգրկում է հղիությունը, ծննդաբերությունը և հետծննդյան շրջանը) և գինեկոլոգիան (վերաբերում է կանանց վերարտադրողական համակարգի առողջությունը՝ հեշտոց, արգանդ, ձվարաններ և կրծքեր

Մանկաբարձություն և գինեկոլոգիա
Լեապոլդ-Լազարևիչի հնարքներ
ՀամակարգԿանանց վերարտադրողական համակարգ
ԵնթաբաժանմունքՄանկաբարձություն, Գինեկոլոգիա
Կարևոր հիվանդություններԱխտաբանական հղիություն, բակտերիալ վագինոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ, ձվարանի կիստա
Կարևոր թեստերՀղիության թեստ, օնկոմարկերների թեստ, ՊԱՊ թեստ, ՄՊՎ ԴՆԹ թեստ
ՄասնագետՄանկաբարձ-գինեկոլոգներ

Երկու ոլորտների հետդիպլոմային ուսուցման ծրագրերը սովորաբար համակցվում են՝ պատրաստելով գործող մանկաբարձ-գինեկոլոգին, որպեսզի նա հմուտ լինի ինչպես կանանց վերարտադրողական օրգանների առողջության, այնպես էլ հղիության կառավարման տեսակետից, թեև շատ բժիշկներ շարունակում են զարգացնել իրենց հմտությունները որևէ նեղ մասնագիտացում ստանալով կամ իրենց հիմնական մասնագիտությանը մոտ մեկ այլ մասնագիտությամբ ևս զբաղվելով։

Մասնագիտացման կարգ խմբագրել

Միացյալ Նահանգներ խմբագրել

Համաձայն Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան խորհրդի (անգլ.՝ American Board of Obstetrics and Gynecology), որը պատասխանատու է ԱՄՆ-ում մանկաբարձ-գինեկոլոգների վկայագրերի տրամադրման համար, որպես մանկաբարձ-գինեկոլոգ հավաստագրման առաջին քայլը բժշկական դպրոցն ավարտելն է՝ բժշկի կամ օստեոպաթիկ բժշկության մեջ աստիճան ստանալու համար։ Այնտեղից հետո բժիշկները պետք է ավարտեն Մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատուրայի քառամյա ծրագիրը, որը հաստատված է Բժշկական բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի կողմից (անգլ.՝ Accreditation Council for Graduate Medical Education)[1][2]: 2021թ.-ին կլինիկական օրդինատուրայի էլեկտրոնային հայտագրման ծառայության (անգլ.՝ Electronic Residency Application Service) տվյալների համաձայն Մանկաբարձության և գինեկոլոգիայի օրդինատուրայի 277 ծրագիր է եղել[3]։

Իրենց կլինիկական օրդինատուրայի չորրորդ տարում, ղեկավարի կողմից ծրագրի ավարտը հաստատելու նպատակով, Մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատորները կարող են դիմել խորհրդին հավաստագրվելու գործընթացին՝ մասնակցելով Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան խորհրդի որակավորման քննությանը։ Այն իրենից ներկայացնում է գրավոր թեստ[4]։ Եթե նրանք հանձնեն որակավորման քննությունը՝ ցույց տալով, որ իրենք ունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ պոտենցիալ հավաստագրված բժիշկ-գինեկոլոգներ դառնալու համար, ապա նրանք իրավասու կլինեն մասնակցել բանավոր հավաստագրման քննությանը[4]։ Մինչ հավաստագրման քննությունը, կլինիկական օրդինատորները պետք է նաև հավաքեն այն պացիենտների կլինիկական դեպքերի ցուցակը, որոնց վրա նրանք աշխատել են իրենց օրդինատուրայի ընթացքում, որպեսզի ցույց տան իրենց իրավասությունը և փորձը այս ոլորտի հիվանդների խնամքի հարցում[1]։

Այնուհետև կլինիկական օրդինատորները երեք ժամ տևողությամբ բանավոր քննության են անցնում Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան խորհրդի թեստային կենտրոնում, և եթե նրանք հաջողությամբ հանձնում են քննությունը, նրանք դառնում են «խորհրդի կողմից հավաստագրված» մանկաբարձ-գինեկոլոգներ[2]։ 2013 թվականից ի վեր սերտիֆիկացման քննության բոլոր մասնակիցների առնվազն 82%-ը հաղթահարել է քննությունը[5]։

Ընդհանուր առմամբ ստացվում է 11-14 տարվա կրթություն և գործնական փորձ։ Առաջին 7-9 տարիները ընդհանուր բժշկական կրթությունն են։

Փորձառու մանկաբարձ-գինեկոլոգները կարող են սերտիֆիկացվել նաև ենթամասնագիտությունների ոլորտներում, ներառյալ մոր և մանկան բժշկությունը։

Միացյալ թագավորություն խմբագրել

Բոլոր բժիշկները նախ պետք է ավարտեն բժշկական դպրոցը և ստանան ընդհանուր բժշկության բակալավրի (անգլ.՝ Bachelor of Medicine, Bachelor of Surgery) կամ դրան համարժեք վկայական[6]։ Այնուհետև նրանք պետք է ավարտեն հիմնադրամի երկու տարվա վերապատրաստումը[6][7]։ Վերապատրաստման առաջին տարվա ավարտից հետո վերապատրաստվողները կարող են լիարժեք գրանցվել Ընդհանուր բժշկական խորհրդում[6]։ Հիմնադրամի վերապատրաստման ծրագրի ավարտից հետո դիմորդները հանձնում են Մաս 1 MRCOG հետազոտությունը, որն իրականացվում է Մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջի կողմից[8]։ Դրանից հետո կա լրացուցիչ յոթ տարի վերապատրաստում, և ևս երկու քննություն (Մաս 2 և Մաս 3 MRCOG քննություններ), որոնք կազմում են վերապատրաստման ընդհանուր ժամկետը նվազագույնը մինչև ինը տարի, թեև որոշ վերապատրաստվողների դեպքում կարող են ավելի երկար տևել[9]։

Պատմություն խմբագրել

Ենթամասնագիտացումներ խմբագրել

ԱՄՆ-ում բժիշկներին հասանելի ենթամասնագիտական վերապատրաստման օրինակներ են.

  • Մոր և պտղի բժշկություն. մանկաբարձական ենթամասնագիտություն, որը երբեմն կոչվում է պերինատոլոգիա, որը կենտրոնանում է բարձր ռիսկային հղիությունների բժշկական և վիրաբուժական կառավարման վրա և պտղի հետ կատարվող վիրահատության վրա՝ նպատակ ունենալով նվազեցնել հիվանդացությունը և մահացությունը։
  • Վերարտադրողական էնդոկրինոլոգիա և անպտղություն. ենթամասնագիտություն, որը կենտրոնանում է անպտղության կենսաբանական պատճառների և միջամտական բուժման վրա
  • Օնկոգինեկոլոգիա․ գինեկոլոգիական ենթամասնագիտություն, որը կենտրոնացած է վերարտադրողական օրգանների քաղցկեղով կանանց դեղորայքային և վիրաբուժական բուժման վրա
  • Կանանց կոնք խոռոչի բժշկություն և ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն. գինեկոլոգիական ենթամասնագիտություն, որը կենտրոնացած է անմիզապահությամբ և կոնքի օրգանների պրոլապսով կանանց ախտորոշման և վիրաբուժական բուժման վրա։ Երբեմն մարդիկ անվանում են այս բաժինը «կանացի ուրոլոգիա»
  • Ընդլայնված լապարոսկոպիկ վիրաբուժություն
  • Ընտանիքի պլանավորում․ գինեկոլոգիական ենթամասնագիտություն, որն առաջարկում է հակաբեղմնավորման և հղիության ընդհատման վերաբերման (աբորտ) դասընթացներ
  • Մանկական և դեռահասների գինեկոլոգիա
  • Դաշտանադադարի և տարեցների գինեկոլոգիա

Դրանցից միայն առաջին չորսն են իսկապես ճանաչված ենթամասնագիտություններ Ավարտական բժշկական կրթության հավատարմագրման խորհրդի և Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամերիկյան խորհրդի կողմից։ Մյուս ենթամասնագիտությունները ճանաչվում են որպես ոչ պաշտոնական նեղ մասնագիտացումներ։ Ամերիկյան Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի կամ Ամերիկյան օստեոպաթիկ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի կողմից հավաստագրված մասնագետ ճանաչվելու համար բժիշկը պետք է ավարտած լինի ACGME կամ AOA-ի կողմից հավատարմագրված օրդինատուրան և ստացած լինի որակավորման վկայական, որը պահանջում է լրացուցիչ ստանդարտացված փորձաքննություն[10][11]։

Բացի այդ, այլ մասնագիտությունների բժիշկները կարող են վերապատրաստվել հատուկ հավաստագրման ծրագրերում, որը թույլ կտա նրանց ավելի լավ կառավարել մանկաբարձագինեկոլոգիական արտակարգ իրավիճակները։

Հիմնական միջամտություններ խմբագրել

Կան բազմաթիվ միջամտություններ, որոնք կարող են տրամադրվել մարդկանց մանկաբարձ-գինեկոլոգների կողմից։ Որոշ միջամտություններ կարող են ներառել[12].

  • Կոլպոսկոպիա. Եթե արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ թեստի արդյունքները, ինչպիսիք են օրինակ՝ ՊԱՊ թեստը կամ ՄՊՎ թեստը, անոմալ են, ապա կարող է անհրաժեշտ լինել արգանդի վզիկի և հեշտոցային հյուսվածքների ավելի մանրակրկիտ հետազոտություն։
  • Օղակաձև էլեկտրոէքսցիզիա (անգլ.՝ Loop electrical excision procedure). արգանդի վզիկի ներսում անոմալ հեշտոցային հյուսվածքի արագ հեռացման ընթացակարգ։ Գործընթացի ընթացքում կիրառվում է տեղային անզգայացնող միջոց և հեռացման կետերը տեսողականորեն բարձրացնելու համար նախատեսված լուծույթ։ Հնարավոր է ջրային, վարդագույն կամ շագանակագույն արտադրություն և մեղմ ջղաձգություն։
  • Էնդոմետրիումի բիոպսիա․ հավաքում է հյուսվածքի նմուշ արգանդի էնդոմետրիումի լորձաթաղանթից։ Նմուշը փորձարկվում և ստուգվում է մանրադիտակի տակ անոմալ բջիջների կամ քաղցկեղային տարրերի հայտնաբերման համար։
  • Ներարգանդային պարույրի տեղադրում․ T-աձև է և արգանդի մեջ տեղադրվում է արգանդի վզիկի միջոցով։ Դա դարձելի հակաբեղմնավորիչ մեթոդ է, որը կարելի է անել անգամ բժշկի գրասենյակում։
  • Նեքսպլանոն․ հակաբեղմնավորիչ իմպլանտ է, մոտ 4 սմ, որը տեղադրվում է վերին նախաբազկում։ Այս իմպլանտն օրգանիզմում արտազատում է հակաբեղմնավորիչ հորմոններ և կարող է ապահովել մինչև երեք տարվա հակաբեղմնավորիչ ազդեցություն։ Հղիության կանխարգելման այս տեսակը ունի 99% արդյունավետություն։
  • Արգանքի պարանոցի դիլատացիա և արգանդի խոռոչի կյուրտաժ․ արգանդի վզիկի բացման (լայնացման, դիլատացման) ամբուլատոր միջամտություն՝ էնդոմետրիալ հյուսվածքի նմուշները կյուրետով հավաքելու համար։ Դիլատացիան և կյուրետաժը կարող է կատարվել նաև պտղի հեռացման նպատակով, երբ բնական ճանապարհով դուրս չի եկել վիժումից հետո կամ աբորտ իրականացնելու համար։
  • Ամլացումարգանդափողերի կապման՝ վիրաբուժական ամլացման վիրահատություն, որը հետագա հղիությունների կանխարգելման նպատակով է իրականացվում։
  • Ձվարանի կիստայի հեռացում՝ ցիստէկտոմիա․ հեռացվում են պինդ կոնսիստենցիայի, ավելի քան երեք մատնաչափ տրամագծով կիստաները, կամ այն կիստաները, որոնք քաղցկեղի զարգացման հավանականություն են պարունակում կամ մշտական ցավ են պատճառում։ Կիստաները կարող են հեռացվել առանց ձվարանների հեռացման։ Այն կանայք, ովքեր հակաբեղմնավորիչներ չեն ընդունում, ամեն ամիս ունենում են փոքրիկ՝ ֆոլիկուլյար կիստաներ, որոնքվկարող են ինքնուրույն անհետանալ հաջորդ կամ մի քանի դաշտանային ցիկլ անց, հետևաբար դրանք հեռացման կարիք չունեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Overview for Specialty Certification». American Board of Obstetrics and Gynecology (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 «Education, Training, and Certification for OBGYN» (ամերիկյան անգլերեն). The University of Illinois College of Medicine. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «ERAS 2021 Participating Specialties & Programs». Electronic Residency Application Service. 2021 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 «Speciality Certification Requirements». American Board of Obstetrics and Gynecology (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Specialty Certifying Exam Pass Rates». American Board of Obstetrics and Gynecology (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 6,2 «Entry requirements, skills and interest (obstetrics and gynaecology)». Health Careers (անգլերեն). 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  7. «UK Foundation Programme». www.foundationprogramme.nhs.uk. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  8. «Part 1 MRCOG exam». Royal College of Obstetricians & Gynaecologists (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  9. «Training and development (obstetrics and gynaecology)». Health Careers (անգլերեն). 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  10. Welcome to the American Board of Obstetrics and Gynecology Web Site: Certification of Obstetricians and Gynecologists
  11. «Eligibility/Board Eligibility». American Osteopathic Board of Obstetrics and Gynecology. 2012. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «Common GYN Procedures | Obstetrics & Gynecology | Springfield Clinic». www.springfieldclinic.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.