Ղազարոս Սարգսյան

հայ ճարտարապետ

Ղազարոս (Ղազար) Հակոբի Սարգսյան (մարտի 18, 1874(1874-03-18), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1960(1960-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Ղազարոս Սարգսյան
Ի ծնեՂազարոս (Ղազար) Հակոբի Սարգսյան
Ծնվել է1874, մարտի 18 (մարտի 30)
ԾննդավայրՇուշի
Մահացել է1960, նոյեմբերի 29
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
 Sargsyan Lazarus (Ghazar), architect Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

  • 1900 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։
  • 1900-1924 թվականներին աշխատել է Թիֆլիսում, 1924-1950 թվականներին` Լենինականում։
  • 1902-1921 թվականներին՝ Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության անդամ։
  • 1905 թվականին ճամփորդել է Եվրոպայում, ծանոթացել շինարարական նորույթներին, մետաղի, բետոնի կիրառմանը, մոդեռն ոճի կառույցներին։
  • 1919-1923 թվականներին՝ Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր և ճարտարապետության պրոֆեսոր[1]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

«Հոկտեմբեր» կինոթատրոնը Գյումրիում (1926)
Ղազարոս Սարգսյանին նվիրված հուշատախտակ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի պատին

Սարգսյանի նախագծերով կառուցվել են 100-ից ավելի բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքեր Թիֆլիսում և Լենինականում։

  • 1902 թվականին շահել է Թիֆլիսում հայտարաված Կ. Հ. Զուբալովի ժողովրդական տան (թատրոնի) և Կովկասյան բանակի սպայական ընկերության հանրախանութի նախագծերի մրցույթների առաջին մրցանակները։
  • 1902 թվականին կառուցել է Աֆրիկյան եղբայրների քարվանսարայը (Արծրունիների կարավանատան վերակառուցում)։
  • 1904 թվականին՝ երկաթբետոնե հիմնակմախքով «Մանթաշյան առևտրաշարքը» (այժմ՝ կոշիկի ֆաբրիկա), Ալեքսանդր Մանթաշյանի առևտրային դպրոցը։
  • 1905 թվականին՝ բնակելի շենքեր (Մանթաշյան եղբայրներ (1912-1914), Անանյանների, Վարդանյանների (1915), գեներալ Աբելյանի, Ղարաքեշիշյանի, Քալանթարյանի (Քալանթարով) տները։
  • 1924 թվականին հրավիրվել է Լենինական՝ նախագծելու և կառուցելու տեքստիլ կոմբինատի մանվածքային ֆաբրիկան։

Սարգսյանը նախաձեռնել և մինչև 1950 թվականը կառուցել է անհեծան, երկաթբետոնե ծածկերով մանվածքային և տեքստիլ ֆաբրիկաների մասնաշենքերը՝ օժանդակ կառույցներով, բնակելի տներով, վարակիչ հիվանդությունների հիվանդանոցը, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (1926), մասնակցել Կենտրոնական հրապարակի հատակագծմանն ու կառուցապատմանը։

Գրկականություն խմբագրել

  • Տիգրանյան Է., Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ե., 2000, էջ 126-148։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.