Հուրի Բերբերյան
Հուրի Վարդգեսի Բերբերյան (դեկտեմբերի 5, 1966[1], Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1998):
Հուրի Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1966[1] (57 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1988) և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1997) |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Կենսագրություն խմբագրել
Հուրի Բերբերյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 5-ին, Բեյրութում։ 1988 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի բակալավրատուրան։ 1993 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) մագիստրատուրան։ 1998 թվականից դասախոսում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում[2][3][4]։
Աշխատությունները վերաբերում են իրանահայ գաղութի XX դարի 1-ին տասնամյակի սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմնահարցերին։ Հեղինակ է «Հայերը և 1905-1911 թվականների Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն, 2001) աշխատության։
Երկեր խմբագրել
«Հայերը և 1905-1911 թվականների Իրանական սահմանադրական հեղափոխությունը. Ազատության նկատմամբ սերը չունի հայրենիք» (անգլերեն , 2001)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=774
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 228:
- ↑ «Houri Berberian». AGBU | Armenian non-profit organization. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Houri Berberian | University of California, Irvine - Academia.edu». uci.academia.edu. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուրի Բերբերյան» հոդվածին։ |