Հունաստանի տնտեսություն

Հունաստանի տնտեսություն, Հունաստանի Հանրապետության նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Հունաստանը տնտեսական ներուժով աշխարհի 48-րդ խոշորագույն երկիրն է՝ տարեկան 192,691 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունքի ցուցանիշով։ Գնողունակության համարժեքության ցուցանիշով այն 56-րդն է աշխարհում (տարեկան եկամուտը կազմում է 285,067 միլիարդ դոլար)։ 2016 թվականի դրությամբ Հունաստանն իր տնտեսական արժեհամակարգերի ընդհանուր ցուցանիշներով Եվրոպական միության 28 անդամ-պետություններից 16-րդն է։ Հունաստանը տնտեսապես զարգացած երկիր է․ երկրի տնտեսական համակարգում ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին (82,8 %)։ Երկրորդ տեղում է արդյունաբերությունը (12,3 %), իսկ գյուղատնտեսությունը երկրի տնտեսության ամենաթույլ զարգացած ճյուղն է (3,9 %)։ Այս պետության կարևորագույն և ամենաեկամտաբեր ենթաճյուղերն են զբոսաշրջությունն ու նավագնացությունը։ 2013 թվականի տվյալներով Հունաստանը Եվրոպական միության 7-րդ և աշխարհի՝ 16-րդ ամենաշատ այցելուներ ունեցող պետությունն է (18 միլիոն զբոսաշրջիկ)։ Հունական առևտրային նավատորմը խոշորագույնն է աշխարհում․ վերջինիս բաժին է ընկնում համաշխարհային փոխադրումների 15 %-ը։ Հունաստանի և Ասիայի երկրների միջև միջազգային ծովային փոխադրումների աճող պահանջարկը հանգեցնում է նավթարդյունաբերության աննախադեպ վերելքին։

Հունաստանի տնտեսություն
Արժույթեվրո (ευρώ) = 100 ցենտ (λεπτά)[1]
Ֆիսկալ տարիՕրացույցային տարի[2]
Առևտրային կազմակերպություններԵՄ, ԱՀԿ, ՏՀԶԿ, ՄՀԲ, ՍԾՏՀ
Վիճակագրություն
Բնակչություն10 815 197
ՀՆԱDecrease$194.639 billion (nominal, 2016)
$289.322 billion (PPP, 2016)[3] (անվանական, 2016)[4] (Գնողունակության համարժեքություն, 2016)
ՀՆԱ տեղ48
ՀՆԱ-ի աճ0 ± 0,1 տոկոս[5]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով18 885 $[6]
ՀՆԱ֊ն ըստ սեկտորիգյուղատնտեսություն (3.9%), արդյունաբերություն (13.3%), ծառայություններ (82.8%) (2015)
Գնաճ (ՍԳԻ)0.1% (փետրվար, 2018)[7]
Աղքատության շեմից ցածր բնակչությունDecrease35.6%(2016)[8][9]
Աշխատուժ ըստ մասնագիտությանծառայություններ (44%), արդյունաբերություն (17%), գյուղատնտեսություն (39%) (2011)
Գործազրկություն20.8% (2017)
Արտաքին
Արտահանում€28.8327 միլիարդ
Արտահանվող ապրանքներնավթային յուղեր, ալյումին, էլեկտրոնային սարքավորումներ, դեղագործական իրեր, պլաստմասե իրեր, միրգ, բանջարեղեն, պողպատե իրեր
Արտանհանման հիմնական գործընկերներԻտալիա Իտալիա 11.2%
Գերմանիա Գերմանիա 7.3%
Թուրքիա Թուրքիա 6.6%
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 5.9%
Բուլղարիա Բուլղարիա 5.2%
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 4.8%
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 4.2%
Եգիպտոս Եգիպտոս 4% (2015)
ՆերկրումDecrease€50.2727 միլիարդ (2016)
Ներկրման հիմնական գործընկերներԳերմանիա Գերմանիա 10.7%
Իտալիա Իտալիա 8.4%
Ռուսաստան Ռուսաստան 7.9%
Իրաք Իրաք 7%
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 5.9%
Նիդերլանդներ Նիդերլանդներ 5.5%
Ֆրանսիա Ֆրանսիա 4.5%(2015)
Պետական ֆինանսներ
Պետական պարտք €313.524 միլիարդ
ԵկամուտDecrease 50.2%
ԾախսերDecrease49.7%
Արտաքին պաշարներ$6.026

Հունաստանը ԵՄ-ի կարևորագույն գյուղատնտեսական արտադրողն է։ Լինելով Բալկանների խոշորագույն տնտեսական գերտերությունը՝ այն հանդիսանում է որպես տարածաշրջանային կարևոր ներդրող։ Հունաստանը 2013 թվականի դրությամբ Ալբանիայի խոշորագույն, Բուլղարիայի՝ երկրորդ, Ռումինիայի և Սերբիայի՝ երրորդ խոշորագույն օտարերկրյա ներդրողն է, ինչպես նաև Մակեդոնիայի Հանրապետության ամենակարևոր առևտրային գործընկերը։ Հունաստանը բարձր եկամուտ ունեցող երկիր է, որն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, Միջազգային հաշվարկների բանկին և Սևծովյան տնտեսական համագործակցությանը (հիմնադիր-անդամ)։ Հանրապետական Հունաստանը Եվրոպական միությանն անդամակցում է 1981 թվականից ի վեր։ 2001 թվականին Հունաստանն ընդունում է եվրոն որպես ազգային արժույթ, որն իր հերթին փոխարինում է դրախմային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հունաստան, երկրի պրոֆիլ». Եվրոպական միություն (ԵՄ).
  2. «Հունաստանի տնտեսությունը». Կենտրոնական հետախուզական վարչություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  3. Աշխարհի երկրների անվանական ՀՆԱ-ն 2015, 2016 թվականներին
  4. Աշխարհի երկրների ՀՆԱ-ն 2016, 2017, 2018, 2019, 2020 թվականներին
  5. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  6. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  7. «Գնաճի ցուցանիշը Հունաստանի Հանրապետությունում, 2018, փետրվար». Պիրեյոս, Հունաստան: Հունաստանի ազգային վիճակագրական ընկերություն. 2018 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
  8. «Աղքատության շեմից ցածր գտնվող բնակչության վերաբերյալ հաշվետվություն, 2015)» (PDF). Պիրեյոս: Հունաստանի ազգային վիճակագրական ընկերություն. 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  9. «Աղքատության կամ սոցիալական բացառման ռիսկի ենթարկված մարդիկ՝ ըստ տարիքի և սեռի». Լյուքսեմբուրգ: Եվրոստատ. հունիս, 2016. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.