Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ (հուն․՝ Πρόεδρος της Ελληνικής Δημοκρατίας, Հելլենական դեմոկրատիայի նախագահ), Հունաստանի Հանրապետության պետության գլուխ, պաշտոնական նստավայրը Աթենքի Նախագահական պալատն է։

Լիազորություններ խմբագրել

Հունաստանի նախագահի նստավայր, Աթենք

Հունաստնի նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Մինչև 1974 թվականը նրա իրավասության շրջանակները անսահմանափակ էին, սակայն 1975 թվականին դրանք կրճատվեցին Սահմանադրությամբ։ 1986 թվականի բարեփոխումներից հետո նախագահը արարողակարգային մարմին է հանդիսանում, իսկ քաղաքական իշխանությունը փոխանցվել է վարչապետին[1]։

Նախագահի ընտրություններ խմբագրել

Հունաստանի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից (ոչ համաժողովրդական ընտրությամբ) 5 տարի ժամկետով։ Սահմանադրությա Հոդված 32 -ով նախատեսվում է, որ նախագահը պետք է ընտրվիխորհրդարանի հատուկ նստաշրջանով, իսկ ծայրահեղ դեպքում մինչև նախորդ նախագահի ժամկետի լրանալը։ Նախագահի իրավասության ժամկետը կարող է երկարացվել պատերազմի կամ եթե նոր նախագահի ընտրությունը ժամանակին չի ավարտվել[2]։

Երդմնակալություն խմբագրել

Հունաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ նախագահը երդվում է.

Ես երդվում եմ (Սուրբ, ամենակարող և անբաժանելի Երրորդության անունով), պաշտպանել Սահմանադրությունը և օրենքները, ապահովել դրանց բարեխիղճ կատարումը, պաշտպանել երկրի ազգային անկախությաւնը և տարածքային ամբողջականությունը, պաշտպանել հույների իրավունքները և ազատությունները և ծառայել հույն ժողովրդի ընդհանուր շահերին և առաջընթացին։

Շտանդարտներ խմբագրել

Հունաստանի նախագահների ցանկ խմբագրել

Ցանկը ներառում է Հունաստանի նախագահներին սկսած 1828 թվականից

ԱնունԿատավարմանսկիզբԿառավարման ավարտ
Առաջին հանրապետություն
Իոանիս Կապոդիստրիա24 հունվարի 18289 հոկտեմբերի 1831
Ավգուստինոս Կապոդիստրիա9 հոկտեմբերի 18319 հունվարի 1832
Երկրորդ Հանրապետություն
Ծովակալ Պավլոս Կունտուրիոտիս25 մարտի 192415 մարտի 1926
Գեներալ Թեոդորոս Պանգալոս15 մարտի 192624 օգոստոսի 1926
Ծովակալ Պավլոս Կուտուրիոտիս24 օգոստոսի 19269 դեկտեմբերի 1929
Ալեքսանդրոս Զայմիս9 դեկտեմբերի 192910 հոկտեմբերի 1935
Գնդապետների ռեժիմ
Գնդապետ Գեորգիոս Պապադոպուլոս1 հունիսի 197325 նոյեմբերի 1973
Գեներալ Ֆեդոն Գիզիկիս25 նոյեմբերի 197318 դեկտեմբերի 1974
ՆախագահՊատկերԿյանքի տարիներԻշխանության սկիզբԻշխանության ավարտԾանոթագրություն
Երրորդ Հանրապետություն
Միխայիլ Ստասինոպուլոս1903-200218 դեկտեմբերի 197419 հունիսի 1975նախագահ (ժամանակավոր).
Կոնստանտինոս Ցացոս 1899-198719 հունիսի 197515 մայիսի 19801-ին նախագահ
Կոնստանտինոս Կարամանլիս 1907-199815 մայիսի 198010 մարտի 19852-րդ նախագահ 1 -ին ժամկետ
Իոանիս Ալևրաս 1912-199510 մարտի 198530 մարտի 1985Նախագահի պաշտոնակատար
Քրիստոս Սարձետակիս 1929-30 մարտի 19854 մայիսի 19903-րդ նախագահ
Կոնստանտինոս Կարամանլիս 1907-19984 մայիսի 199010 մարտի 19954-րդ նախագահ 2-րդ ժամկետ
Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս 1926-201610 մարտի 199512 մարտի 20055-րդ նախագահ, 2000 թվականին առաջադրվել է 2 -րդ ժամկետի համար
Կարոլոս Պապուլիաս 1929-202112 մարտի 200512 մարտի 20156-րդ նախագահ, 2010 թվականին առաջադրվել է 2-րդ ժամկետի համար
Պրոկոպիս Պավլոպուլոսalign="center"align="center"|1950-13 մարտի 2015Գործող նախագահ7-րդ նախագահ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. THE CONSTITUTION OF GREECE Հունաստանի սահմանադրության 1986 թվականի տեքստը (անգլ.)
  2. 2008 թվականի մայիսի 27-ի Հունաստանի սահմանադրության պաշտոնական տեքստը (հուն.)