Հեյլի Էթվել

անգլիացի դերասանուհի

Հեյլի Էթվել (անգլ.՝ Hayley Atwell, ապրիլի 5, 1982(1982-04-05)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի դերասանուհի։ Հիմնականում հայտնի է «Առաջին վրիժառուն» և «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմերի շնորհիվ, որտեղ նա կատարել է Փեգի Քարթերի դերը[5]։ 2015-2016 թվականներին նակատարել է գլխավոր դեր «Գործակալ Քարթերը» հեռուստասերիալում[6]։

Հեյլի Էթվել
անգլ.՝ Hayley Atwell
Ծնվել էապրիլի 5, 1982(1982-04-05)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց, The London Oratory School? և All Saints Catholic College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3][4] և  ԱՄՆ[4]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԸնտրանիPeggy Carter?

2016 թվականին Էթվելը «Դատավճիռ» սերիալում սկսել է կատարել գլխավոր դերը։

Երիտասարդ տարիներ խմբագրել

Էթվելը ծնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Աղջիկների համար նախատեսված Սիոն-Մենինգ հռոմեական կաթոլիկ դպրոցն ավարտելուց հետո սովորել հռետորական արվեստ։ 2002-ից մինչև 2005 թվականները Հեյլին սովորել է «Հիլդհոլ» դրամայի և երաժշտության դպրոցում։ Հետագայում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն Լոնդոնի թագավորական քոլեջում[7]։ Ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն[8]։

Կարիերա խմբագրել

2005 թվականին Էթվելն առաջին անգամ հայտնվել է էկրանն՝ նկարահանվելով «Pringles»-ի գովազդում[9] և «Ինչ էլ որ նշանակի սերը» հեռուստաֆիլմում։ Լիամետրաժ ֆիլմերի ոլորտում Հեյլիի առաջին աշխատանքները եղել են «Մենսֆիլդ պարկ» և «Կասանդրայի երազանք» ֆիլմերը։ 2008 թվականին կատարել է գլխավոր դերերից մեկը «Դքսուհի» և «Վերադարձ Բրայդսհեդ» ֆիլմերում[10]։ 2010 թվականին նկարահանվել «Երկրագնդի հիմնասյունները» սերիալում։

Էթվելը մեծ ճանաչման է արժանացել 2011 թվականին Փեգի Քարթերի դերի շնորհիվ, որ կատարել է «Առաջին վրիժառուն» ֆիլմում։ Հետագայում նա հետ վերադարձել է այդ դերին «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Մրջյուն-մարդ», «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմերում, «Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալները» և «Գործակալ Քարթեր» սերիալներում։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2005հֆԻնչ էլ որ նշանակի սերըWhatever Love MeansՍաբրինա Գինես
2006սԳեղեցկության գիծThe Line of BeautyՔեթրին Ֆեդեն
2006հֆՖենիի վախըFear of FannyՋեյն
2006սԷքսկլյուզիվ թատրոնMasterpiece TheatreՌոզա Գառլենդ
2006հֆՍուտակը մշուշումThe Ruby in the SmokeՌոզա Գառլենդ
2007հֆՄենսֆիլդ պարկMansfield ParkՄերի Կրոուֆորդ
2007ֆԱյժմ՝ քո մասինHow About You...Էլլի Հարիս
2007ֆԿասանդրայի երազանքըCassandra's DreamԱնջելա Ստարկ
2007հֆՀյուսիսային աստղի ստվերըThe Shadow in the NorthՌոզա Գառլանդ
2008ֆՎերադարձ ԲրայդսհեդBrideshead RevisitedՋուլիա Ֆլայտ
2008ֆԴքսուհինThe DuchessԷլիզաբեթ Ֆոսթեռ
2009կֆՍիրային ատելությունLove HateԽիթ
2009սԲանտարկվածThe PrisonerԼուսի
2010կֆԼոլիկի ապուրTomato Soupկինոաստղ
2010սԵրկրագնդի հիմնասյուններըThe Pillars of the EarthԱլինա
2010սՑանկացած մարդու սիրտըAny Human HeartՖրեյա Դեվերել
2011ֆԱռաջին վրիժառունCaptain America: The First AvengerՊեգի Կարթալ
2011ֆԿապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորըԲնօրինակ անունը հայտնի չէCaptain America: Winter soilder / Պեգի Կարթալ, ձայնակցում
2012ֆԵս՝ ԱննանI, AnnaԷմմի
2012սԽաղատունը ներկայացնում էPlayhouse Presentsբանկիռ
2012ֆՍքոթլանդ Յարդի թռչող ջոկատըThe SweeneyՆենսի Լյուիս
2012սՖալկոնFalcónԿոնսուելա Հիմենես
2012հֆԱնհանգիստըRestlessԵվա Դելեկտռոսկայա
2013ֆՋիմի ՀենդրիքսAll Is by My SideԿետի Էտչինգեմ
2013սՍև հայելիBlack MirrorՄարտա
2013կֆԱգենտ ՔարթերMarvel One-Shot: Agent CarterՊեգի Կալթալ
2013սՀանցագործ կյանքLife of CrimeԴենիս Վուդս
2014ֆԱպագայի հուշերTestament of Youthհոուպ
2014սՎ.Ա.Հ.Ա.Ն․-ի գործակալներըMarvel's Agents of S.H.I.E.L.D.Պեգի Կալթալ
2015-2016սԳործակալ ՔարթերMarvel's Agent CarterՊեգի Կալթալ
2015ֆՄոխրոտիկըCinderellaՄոխրոտիկի մայրը
2015ֆՎրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանըAvengers: Age of UltronՊեգի Կալթալ
2015ֆՄրջյուն-մադըAnt-ManՊեգի Կալթալ
2016-2017սԴատավճիռConvictionՀեյս Մարիսոն
2018սՀովարդս ԷնդHowards EndՄարգարետ Շլեգել
2018ֆՔրիստոֆեր ՌոբինChristopher RobinԷվելին Րոբին
2019ֆՎրիժառուները․ ՎերջնախաղAvengers: EndgameՊեգի Կալթալ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2007Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոնԼավագույն դերասանուհիՖենիի վախըԱռաջադրված
2008Բրիտանական անկախ կինոյի մրցանակԵրկրորդ պլանի լավագույն դերասանուհիԴքսուհիԱռաջադրված
2009ԿայսրությունԼավագույն դեբյուտԱռաջադրված
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակԵրկրորդ պլանի ամենալավ դերասանուհիԱռաջադրված
2011Ոսկե ԳլոբուսՄինի-սերիալի լավագույն դերասանուհինԵրկիր մոլորակի հիմնասյուներըԱռաջադրված
Առցանց ֆիլմերի և հեռուստատեսության միության մրցանակՄինի-սերիալի լավագույն դերասանուհիԱռաջադրված
ՃիչՖանտաստիկ ֆիլմերի լավագույն դերասանուհիԱռաջին վրիժառուԱռաջադրված
Առաընթաց ունեցած դերասանուհիԱռաջադրված
2015ՍատուրնԼավագույն հեռուստադերասանուհիԳործակալ ՔարթերԱռաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061998665 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.female.com.au/hayley-atwell-brideshead-revisited-the-duchess-interview.htm
  4. 4,0 4,1 Hayley Atwell to star in US seriesBelfast Telegraph, 2014.
  5. Action girl: Hayley Atwell interview
  6. Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  7. Hayley Atwell: From Captain America to Jimi Hendrix
  8. «Hayley Atwell Brideshead Revisited & The Duchess Interview». femail.com.au. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.
  9. She’s so Hayley rated
  10. Hayley confidential: the actress takes Flyte
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Էթվել» հոդվածին։