Հարթաշեն (Սյունիքի մարզ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարթաշեն

Հարթաշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Գյուղ
Հարթաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Համայնք Գորիս համայնք[1]
Մակերես30,99 կմ²
ԲԾՄ1460 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն717[2] մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հարթաշեն (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Հարթաշեն (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Գորիս քաղաքից հեռու է 3-4 կմ դեպի հարավ-արևմուտք, սարավանդի վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` մոտ 1460 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 93 կմ։

Գյուղը կազմավորվել է 1970-1974 թթ. Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն գյուղերի բնակիչներին այստեղ բնակեցվելով։ Մասն է կազմել Գորիսի շրջանի, 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Պատմություն խմբագրել

Հարթաշենը հիմնադրվել և կառուցվել է 1970-1974 թթ.՝ Այգեձոր, Ազատաշեն և Ձորաշեն լքված գյուղերի բնակիչների կողմից։ Դրանք հին գյուղեր էին, որոնք հիշատակվում են Մաղանջազ, Ալիղուլիշեն, Կյորու անուններով։ Այդ գյուղերում կան բնական քարայրեր, խաչքարերով գերեզմանոցներ, եկեղեցիների ավերակներ, որոնք վկայում են դրանց հին (10-17 դդ.) լինելու մասին։ Կառուցվել է հարթավայրում, այստեղից էլ նրա Հարթաշեն անվանումը։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հարթաշենի մշտական բնակչությունը կազմել է 717, առկա բնակչությունը՝ 632 մարդ։ Բնակվել են հայեր, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի19701981198920012011
Բնակիչ613578609662[5]717[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գորիս համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 3, էջ 386
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները