Հարավկովկասյան երկաթուղի

Հարավկովկասյան երկաթուղի (նախկինում՝ Հայկական երկաթուղի), «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է։

Հարավկովկասյան երկաթուղի
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և train operating company?
Հիմնադրված էփետրվարի 13, 2008
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Արդյունաբերությունհասարակական տրանսպորտ
Աշխատողների թիվ4300 մարդ (2008)
Մայր ընկերությունRussian Railways?[1]
Կայքrailway.am(հայ.)(ռուս.)(անգլ.)
Մասնակից էԵրկաթուղիների միջազգային միություն[2]
Երևանի կայարան

Պատմություն խմբագրել

2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։

Գործունեություն խմբագրել

«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը։

«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա՝ որպես համազգային տրանսպորտային ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը՝ իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով։

Նպատակներ խմբագրել

  • երկարաժամկետ արդյունավետության և ֆինանսական կայունության բարձրացումը
  • ծառայությունների որակի բարձրացումը
  • ՀՀ-ի տարածքում տրանսպորտային արտադրության հզորության ավելացումը
  • եվրոպական-ասիական տրանսպորտային-լոգիստիկական համակարգում ինտեգրումը

«ՀԿԵ» ՓԲԸ-ի տեխնիկական բնութագիրը խմբագրել

Հայաստանի երկաթգծի բաց ծավալուն երկարությունը կազմում է 1328,6 կմ, որից 780 կմ գլխավոր ուղիներն են։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահագործման երկարությունը 726 կմ է։

Բոլոր չորս կցվանքների աշխատանքի դեպքում «ՀԿԵ» ՓԲԸ-ի փոխադրական ունակությունը կազմում է տարեկան 50 միլիոն տոննա և 5,5 միլիոն ուղևորներ, իսկ Այրումի միայն մի կցվանքի թողունակությունը օրական 18 զույգ գնացք է։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ունի 75 կայարան, որոնցից չորսը կցվանքային են՝

Շարժակազմը և երկաթուղագծերը խմբագրել

  • գլխավոր ուղու երկարությունը՝ 780 կմ, որից 2,56% երկուղի է
  • ռելսամեջի (աղուր) լայնությունը՝ 1520 մմ է
  • գծի էլեկտրաֆիկացումը՝ 98%
  • բեռնատար վագոնների քանակը՝ 1839,
  • էլեկտրաքարշերի քանակը՝ 49, որից 18-ը՝ (Թխ8), 31-ը՝ (Թխ10)
  • ուղևորատար վագոնների քանակը՝ 135
  • ջերմաքարշերի քանակը՝ 30

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ձմռան համեմատությամբ ամռանը Երևան-Թբիլիսի երկաթգծի ռելսերի երկարությունը ավելանում է 150 մետրով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://company.rzd.ru/ru/10018/page/103290?id=17856 (ռուս.) — 2023.
  2. https://vademecum.uic.org/en/memberDetail/233
  3. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան-3.Գիտե՞ք որ ... Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 54.

Արտաքին հղումներ խմբագրել